Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե 50 հոգի 20 է ստացել, ո՞նց ենք որոշելու, թե այս երեխաներից որ մեկը պետք է անվճար սովորի. Սերոբ Խաչատրյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե զուտ գիտելիքների մասով նայենք, կարող եմ ասել, որ. բնականաբար, սպասելիքները մեծ չէին, որովհետեւ հեռավար հանրակրթությունն արդյունավետ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ պառտասխանելով հարցին, թո որքանով էին արդյունավետ հեռավար դասընթացները, եւ արդյոք արդարացված են սպասումները։

«Եթե հեռավար կրթությունը ծառայում է, որպես լրացնող միջոց դա նորմալ է, բայց երբ ինքը դառնում է կրթության միակ միջոց, ապա կարծում եմ, որ դա չի կարող արդյունավետ լինել։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ որոշ աշակերտներ այս պահն օգտագործեցին եւ ահագին բաներ սովորեցին, որոշ աշակերտներ այս 2 ամիսը գուցե ավելի լավ սովորեցին, քան նախկինում։ Սա շատ լավ հնարավորություն է ինքնուրույն սովորող երեխաների համար, որոնք կարող են այս տեմպով ավելի մեծ ժամանակ ունենալ սովորելու համար։ Դրա համար պատասխանն այն է, որ որոշ աշակերտներ անշուշտ շահեցին, բայց մեծ մասամբ արդյունավետ չէր»,– ասաց Խաչատրյանը։

Արդյոք պատրա՞ստ էինք հեռավար կրթությանը, քանի որ մարդիկ կան, որ անգամ համակարգչային տարրական գիտելիքներ չունեն, որոշներն անգամ տեխնիկապես ապահովված չէին, փորձագետն ասաց, որ ամենամեծ խնդիրներից մեկը հենց դա է. «Հեռավար աշխատելու համար պետք է բավական լուրջ պատրաստվածություն, տեւական թրեյնինգներ, գործիքներին տիրապետել։ Մեր ուսուցչական կազմի մեծ մասը պատրաստ չէր, բայց ինչ–որ գործիքներ կարողացան օգտագործել, գոնե աշակերտներին հասնելու համար։ Կան ուսուցիչներ, որ հեռախոսով են աշխատում, ունենք ուսուցիչներ, որ նոր դասը հեռախոսի վրա ձայնագրում են եւ ուղարկում, իհարկե որակյալ աշխատելաոճ չէ, բայց կարծում եմ, որ ուրիշ տարբերակ չկար այս իրավիճակում, հախուռն պրոցես էր, եւ այդպես էլ պետք է լիներ»։

Որքանո՞վ եք ճիշտ աշակերտների՝ մինչեւ մարտի 13–ն ունեցած գնահատականներով տարին ամփոփելո՝ւ նախարարության որոշմանը, Խաչատրյանը պատասխանեց. «Ես կողմ էի այս տարբերակին, եթե դա ավելի շուտ ասվեր, ես դեռ մարտ ամսին հարցազրույցներիցս մեկում նշել էի, որ գուցե նման որոշում կայացվի եւ մի կարեւոր հարց էի տվել, դա հետեւյալն է, որ նախարարությունը պետք է հայտարարի՝ այն ինչ որ հիմա մենք անում ենք, բնական ուսումնական պրոցե՞ս է, թե՞ ուղղակի հայտնվել ենք արտակարգ իրավիճակում, պետք է երեխաներին դասերով զբաղեցնենք։ Եթե առաջին տարբերակն է, պետք է ուսուցիչները թվանշաններ դնեն, պետք է գրավորներ տան, եթե երկրորդ տարբերակն է, ապա պարտադիր չէ։ Եթե սա մարտ ամսին հայտարարվեր, կարծում եմ՝ նորմալ լուծում կլիներ, բայց հիմա, երբ նախարարությունը ուսուցիչներին ասեց՝ դուք որոշեք՝ ինչպես եք ուզում աշխատել, մարդիկ արդեն աշխատեցին եւ որոշ ուսուցիչներ բավական ոգեւորված աշխատել են, էլեկտրոնային գործիքներով գրավորներ են տվել եւ աշխատանքներ են ստուգել, թվանշաններ են հայտարարել։ Հիմա, երբ ասում ենք, որ այդ թվանշանն ուժի մեջ չէ, մի տեսակ ոնց որ ուսուցչին այդ ինքնուրույնությունից զրկում ենք։ Հասկանում եմ, որ խնդիրը հիմնակում այն է, որ նախարարությունը ցանկանում է ասել՝ քանի որ աշակերտների մի խումբ չի մասնակցել հեռավար դասերին, անարդար կլինի այդ երեխաների հանդեպ, բայց այս դեպքում էլ անարդար է ստացվում այն աշակերտների հանդեպ, որոնք ջանք են գործադրել, աշխատանք են կատարել։ Ունենք դեպքեր, երբ աշակերտները բավական լուրջ աշխատանքներ են կատարել, խմբերով պրոյեկտներ են կատարել, եւ հիմա այս երեխաների հանդեպ անարդար կլինի, մանավանդ, եթե այս ընթացքում իրենց վաստակած թվանշանը մի փոքր ավելի բարձր է, քան նախորդը։ Մարտին կարող էինք ասել, քանի որ արտակարգ վիճակ է, այս տարի թվանշան չի լինի, դուք ձեզ համար ազատ աշխատեք»։

Արդյոք նման հայտարարությունը բարձիթողի վիճակ չէ՞ր առաջացնի թե ուսուցիչների, թե աշակերտների շրջանում, ռիսկային չէ՞, փորձագետն ը պատասխանեց. «Իհարկե, այդ ռիսկը կար այն ժամանակ, բայց ուրիշ տարբերակ չկար։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ինչ որոշում էլ կայացնեն, ինչ–որ մի խումբ տուժելու է։ Պարզ է՝ եթե այն ժամանակ հայտարարեին, որ թվանշան չի լինելու, մասնակցությունը կնվազեր, բայց դա էլ, այսպես ասած, ծնողներից էր կախված։ Գուցե ճիշտ տարբերակն այն էր, որ թողնվեր ուսուցչին։ Ով նշանակել էր թվանշանն այդ ձեւով փակեր, ով առանց թվանշանի էր աշխատել, որոնք կարծում եմ՝ մեծ մասն են, իրենցն էլ թող մարտի 13–ով փակվեր»։

Դպրոցներում քննություններ չեն հանձնի, թե փոխադրական դասարանների, թե ավարատական դասարանների աշակերտները։ Փորձագետն այստեղ խնդիր չի տեսնում։

«Դա նորմալ է, քանի որ քննությունն այդպես կարեւոր բան չէ, դրանով շատ բան չենք կորցնում, մանավանդ, երբ արտակարգ իրավիճակ է։ Այդտեղ ես որեւէ խնդիր չեմ տեսնում, քանի որ այս իրավիճակում դա բավականին ռիսկային կլիներ, ընդ որում չարդարացված ռիսկ»,– պատասխանեց փարձագետը։

Փորձագետն անդրադարձավ նաեւ ընդունելության քննությունների համար միայն 1 առարկայից քննություն հանձնելու հանգամանքին՝ նշելով դրանից բխող հետեւանքները։

«Դա էլ արդեն խախտում կլիներ, քանի որ դիմորդները 1 օրում եթե 3 առարկայից քննություն հանձնեին, իրենց համար դժվար կլիներ։ Աշխարհում կան այդպիսի մոտեցումներ, երբ թեստը խառն է լինում՝ մի քանի ոլորտներից, բայց այս պարագայում դա կտրուկ փոփոխություն կլիներ, որը հաստատ դիմորդների համար լրացուցիչ սթրես կլիներ։ Այս դեպքում այլ հարց է առաջանում՝ որոշ ֆակուլտետնում լինելու է այսպիսի խնդիր՝ մեծ թվով դիմորդներ հավաքելու են բարձր թվանշաններ, օրինակ՝ օտար լեզվի ֆակուլտետում հանելու են անգլերեն լեզվի բանավորը, մնալու է միայն անգլերեն գրավոր։ Բոլորը գիտեն անգլերեն գրավորից ինչքան մարդ է 20 ստանում, հիմա ենթադրենք Ռոմանոյի համար 50 հոգի 20 է ստացել, ո՞նց ենք որոշելու, թե այս երեխաներից որ մեկը պետք է անվճար սովորի, եթե ատեստատներով նայենք, ում ատեստատի  թվանշաններն ավելի բարձր է, նրան համարենք, դա էլ է սյուբեկտիվ, որովհետեւ տարբեր դպրոցներում տարբեր են թվանշանները»։

Ինչ վերաբերում է բուհերում ավարտական աշխատանքների պաշտպանությունը հեռավար տարբերակով հանձնելուն, մասնագետը դա նորմալ համարեց։

«Իհարկե էլի խնդիրներ կարող են առաջանալ օբեկտիվության եւ այլն, բայց նորից իդեալական բան այստեղ չենք կարող անկնկալել։ Ավարտական աշխատանքների հետ կապված կարծում եմ, որ հնարավոր է նվազագույն կորուստներով դա ապահովել, որովհետեւ դիպլոմայինի պաշտպանության ժամանակ հանձնաժողովը «ZOOM» հարթակում էլ կարող է գլխի ընկնել՝ այդ ուսանողն ինքնուրույն է աշխատել, թե արտագրել է կամ ասենք փողով առել է։ Երբ ուսանողը սկսում է խոսել, արդեն իր բառապաշարից զգում ես, ինքնուրույն է աշխատել, թե ոչ»։

Ինչպես են Եվրոպայում համալսարանները արտակարգ դրությամբ պայմանավորված կազմակերպում աշխատանքները, միջազգային փորձն ուսումնասիրե՞լ եք՝ հարցին Խաչատրյանը պատասխանեց. «Նույն ձեւով՝ հեռավար։ Բուհերում քննությունների հետ կապված որոշ խնդիր կարող է առաջանալ, բայց դա էլ հնարավոր է բանավոր ձեւով անել։ Գրավոր քննությունների դեպքում կա արտագրության ռիսկ, ուսանողը կարող է ձեռքի տակ ռեսուրսներ ունենալ՝ օգտվի, բայց եթե բանավոր անենք կիսամյակային քննությունը, այդտեղ ուսանողին հարցեր ենք տալիս եւ պատասխանելուց հասկացվում է, թե ոնց է պատրաստվել։ Բուհերի վիճակն այս իմաստով ավելի բարվոք է, չէի ասի 100 տոկոս, բայց բուհերի գործը մի փոքր ավելի հեշտ է»։

ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան
Ամենադիտված