Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Պատգամավորները կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատանքներից, մեղմ ասած, գոհ չեն: Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի անդամները բոլորը միաբերան փաստում են՝ նախարարության, մանավանդ նախարար Արայիկ Հարությունյանի հետ անմիջական կապ հաստատել գրեթե չի ստացվում:

«Իրատեսի» հետ զրույցում պատգամավորները սրտնեղեցին, թե գերատեսչության վարչություններ կան, որ իրենց հարցումներին հարեւանցի են արձագանքում կամ նույնիսկ անարձագանք թողնում: «Իհարկե,- նշում են նրանք,- ամենքս աշխատելու մեր ոճն ենք ընտրել, պաշտոնական հարցումներով կամ գրագրությամբ ենք հաղորդակցվում, բայց այդպես չպետք է լինի, օրենսդրի ու գործադրի միեւնույն գործառույթներն իրականացնող մարմինները պետք է անմիջականորեն հաղորդակցվեն, քննարկեն, քննադատեն, դիտողություններ անեն եւ այլն»:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտին առհասարակ, ըստ մեր զրուցակցի՝ փոփոխություններ տեղի չեն ունենում, ռեֆորմներն ուշանում են, մի շարք օրենքներ, որ պետք է դրվեին շրջանառության մեջ, այդ թվում՝ բաձրագույն կրթության մասին օրենսդրական փաթեթը, կարծես մոռացվել են. «Նախարարությունը մեզ շտապեցնում էր, ասում էր՝ բարձրագույն կրթության օրինագծի մասին արագ կարծիք տվեք, թերացումներն ասեք ու շտկումներ արեք, որ օր առաջ այն խորհրդարանի օրակարգում ներառենք, բայց մեր հանձնաժողովի ներկայացրած դիտողություններից ամիսներ անց օրինագիծը չկա ու չկա: Թե ինչու է այս հարցում հապաղում նախարար Հարությունյանը, ինչ կա նրա մտքին, չեմ կարող ասել. հանգամանքը ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական պատգամավորներին է մտահոգում»:

Նա նաեւ խնդրահարույց է համարում, որ մի շարք ուսումնական հաստատություններում հետաձգվում են ռեկտորների կամ տնօրենների մրցույթները, եւ պաշտոնակատարները շարունակում են օրենքի խախտմամբ պաշտոնավարել. «Երբ համապատասխան գերատեսչության պատասխանատուներին հարցնում ենք՝ ինչու՞ մրցույթներ չեն անցկացվում, անտրամաբանական ու իրար հակասող պատասխաններ են տալիս»: Մեզ միայն մի բան է մնում ենթադրել, որ, ինչպես բոլոր ժամանակներում, այժմ նույնպես իշխանությունն անգամ ամենահեռավոր գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնում ուզում է իր մերձավորին կամ թիմակցին տեսնել»:

Թռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էՇրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ինԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացՎանաձորը հրաժեշտ տվեց վաստակաշատ բժշկուհուն Վթար․ ջուր չի լինի Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել ենԹուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԼենա Նանուշյանը՝ քաղաքական արտահոսքերի հեղինա՞կ. «Ժողովուրդ» ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է. «Հրապարակ» Նոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություն են պահանջել․ «Հրապարակ
Ամենադիտված