Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Փաշինյանը հաղորդում է տվել հանցագործության մասին ընդդեմ իր դատախազի եւ իր նախարարի․ Գեւորգ Կոստանյան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպի եւ ցավալիորեն ամեն օր գրանցվող մեր հայրենակիցների բազմաթիվ մահերի համատեքստում մեր հատկապես իրավապահ համակարգի «խիստ պրոֆեսիոնալ եւ նվիրյալ» պատասխանատուներին կցանականայի մի քանի կարեւոր բաներ պարզաբանել:

Սա հիմա պարզաբանում եմ, որ մոտ ապագայում նրանցից որեւէ մեկը չփորձի արդարանալ, թե չի իմացել կամ իրեն չեն զեկուցել: Նիկոլ Փաշինյանը փաստորեն ընդունեց, որ իշխանություններն արդեն ի վիճակի չեն ապահովել ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու պետության միջազգային պարտավորությունները՝ հայտարարելով, որ կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ) հոդված 2-ը պաշտպանում է կյանքի իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) իր բազմաթիվ վճիռներում սահմանել է, որ հոդված 2-ը իր մեջ ներառում է նաեւ ընթացակարգային պարտավորություն «իրականացնել արդյունավետ քննություն» հոդված 2-ի ենթադրյալ խախտման ցանկացած դեպքում(Armani Da Silva v. the United Kingdom [GC]), այսինքն՝ հարուցել քրեական վարույթ ցանկացած մահվան փաստի կապակցությամբ: Տեղադրում եմ նաեւ հղումները ՄԻԵԴ նախադեպերին, որպեսզի օգնեմ ոլորտների պատասխանատուներին կարդալ եւ հասկանալ իրենց պարտավորությունները: Ինչո՞ւ է սա կարեւոր. որովհետեւ նրանք ի պաշտոնե պարտավոր են առաջնորդվել ՄԻԵԴ նախադեպերով եւ դրանց հիման վրա տնօրինել մարդկանց ճակատագրեր: ՄԻԵԴ-ը սահմանել է, որ ՄԻԵԿ հոդված 2-ը տարածվում է նաեւ բոլոր այն դեպքերի վրա, երբ անձն ունի ծանր հիվանդություն, եւ նրա կյանքին վտանգ է սպառնում (G.N. and Others v. Italy):

Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ հոդված 2-ը ոչ միայն պետությանը պարտավորեցնում է չխախտել մարդկանց կյանքի իրավունքը, այլ նաեւ պահանջում է ադեկվատ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու մարդկանց կյանքի իրավունքը (Centre for Legal Resources on behalf of ValentinCampeanu v. Romania [GC]): ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ հոդված 2-ի ներքո նշված պոզիտիվ պարտավորությունները առաջանում են նաեւ առողջապահական ոլորտում (Calvelli and Ciglio v. Italy [GC]): Ուզում եմ պատասխանատուների ուշադրությունը հրավիրել երկու շատ կարեւոր նախադեպերի վրա`

1. ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ գործով արձանագրել է, որ առողջապահական համակարգի աղաղակող սխալ աշխատանքի պատճառով անձը չի օգտվել նրա կյանքը փրկելու հնարավորություն ստեղծող անհետաձգելի բժշկական միջամտությունից, ինչը ՄԻԵԴ-ը միաձայն համարել է հոդված 2-ի խախտում (Mehmet ŠentՖrk and BekirŠentՖrk v. Turkey):

2. Թուրքիային վերաբերող մեկ այլ գործով էլ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այն դեպքում, երբ իշխանությունները գիտեին կամ պարտավոր էին իմանալ անձանց կյանքին սպառնացող ռիսկերի մասին, սակայն ոչինչ չեն արել այդ ռիսկերը չեզոքացնելու համար եւ դրանով իսկ անձանց կյանքը դրել են վտանգի տակ, ապա առկա է ՄԻԵԴ 2-րդ հոդվածի խախտում (Aydogdu v. Turkey): Արդյունավետ քննություն իրականացնելու ՄԻԵԿ պահանջի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի իշխանությունները ցանկացած մահվան դեպքով, առանց սպասելու որեւէ բողոքի կամ պահանջի, իրենց նախաձեռնությամբ պարտավոր են իրականացնել քրեական վարույթ՝ պարզելու մահվան հանգամանքները:

Անգամ առողջապահական ոլորտի հետ կապված՝ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ հոդված 2-ը պետության համար առաջացնում է պարտավորություն ապահովելու, որպեսզի առողջապահական համակարգի հոգածության տակ գտնվող անձանց մահվան ցանկացած դեպքում քննվեն դրապատճառները եւ պատժվեն մեղավորները՝ անկախ նրանից, թե մահվան դեպքը գրանցվել է պետական, թե մասնավոր հիվանդանոցում (Šilih v. Slovenia [GC]; Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]): Ընդ որում, արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը նաեւ կարեւոր է առողջապահական համակարգի սխալները վեր հանելու, դրանք ուղղելու եւ դրանց կրկնությունը ապագայում բացառելու համատեքստում (Oyal v. Turkey):

Այսպիսով, հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են կորոնավիրուսի հետեւանքով արձանագրված բոլոր մահերի վերաբերյալ հարուցել առանձին քրեական գործ, իրականացնել արդյունավետ քննություն, բացահայտել եւ պատժել բոլոր մեղավորներին: Սակայն Հայաստանի իշխանությունները ոչ միայն արդեն իսկ չեն կարողանում երաշխավորել ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը (առողջապահական համակարգ), այլեւ կորոնավիրուսի հետեւանքով մահացած ավելի քան 270 անձանց մահվան հանգամանքների պարզման ուղղությամբ չեն հարուցել որեւէ քրեական գործ, ինչը պետության ուղղակի պարտավորությունն է (իրավապահ համակարգ):

Ընդ որում, քրեական գործ չեն հարուցել, կարծում եմ, այն պատճառով, որ մահացածների հարազատներին զրկեն փոխհատուցում ստանալու իրավունքից, քանի որ, ըստ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, մահացածների հարազատները ունեն իրավունք պահանջելու եւ ստանալու նյութական եւ ոչ-նյութական վնասի փոխհատուցում բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի, որ իրենց հարազատի մահը գրանցվել է բժշկական ոչ պատշաճ օգնություն տրամադրելու հետեւանքով: Վստահեցնում եմ, որ անկախ նրանից՝ որքան ժամանակ կանցնի, կորոնավիրուսի հետեւանքով մահացած ցանկացած անձի մահվան փաստով հարուցվելու են քրեական գործեր, եւ մեղավոր անձինք, անկախ պաշտոնից, միանշանակ ենթարկվելու են քրեական պատասխանատվության յուրաքանչյուր մահվան համար:

Հ.Գ. Փաստորեն, ինչպես «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի դեպքում, այնպես էլ կորոնավիրուսի հետեւանքով արդեն 270-ից ավելի զոհերի դեպքում ՀՀ իշխանությունները առաջնորդվում են մահվան հանգամանքները թաքցնելու սկզբունքով, քանի որ, հիշեցնեմ, «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի մահվան հանգամանքները եւս չեն ցանկանում բացահայտել»:

Գեւորգ Կոստանյան
Իրավաբանական գիտությունների
թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էՇրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ինԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացՎանաձորը հրաժեշտ տվեց վաստակաշատ բժշկուհուն Վթար․ ջուր չի լինի Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել ենԹուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԼենա Նանուշյանը՝ քաղաքական արտահոսքերի հեղինա՞կ. «Ժողովուրդ» ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է. «Հրապարակ» Նոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություն են պահանջել․ «Հրապարակ Երիտասարդի հետ վիճաբանությունը ավարտվել է ողբերգությամբ
Ամենադիտված