Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ մեր Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ ներգրավված է իշխանության ընդդիմախոսների դեմ պայքարում, թշնամին ձեռքերը ծալած չի նստում։ Տպավորություն կա, որ այս ծառայությունը զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն առաքելությունից՝ արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների դեմ պայքարելուց։

Ու քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով ու իշխանությանը թթու խոսք ասողների որսով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում մեր քաղաքացիների անձնական տվյալները, որոնք համացանցով մեկ տարածվում են։ Արդեն որերորդ անգամ է նման փաստի ենք ականատես լինում, բայց սա կարծես քիչ է մտահոգում մեր ԱԱԾ-ին, նրանք լրիվ այլ հոգս ունեն։

Այսպիսի թույլ ու անկազմակերպ ԱԱԾ Հայաստանում երբեք չի եղել։ Այս երկու տարվա ընթացքում ԱԱԾ պետին գաղտնալսեցին, արտահոսքեր եղան մի կառույցից, որի գործառույթի կարեւոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ բոլորի աչքից հեռու պահեն այն տեղեկությունը, որը կարող է խնդիրներ ստեղծել երկրի համար։ ՈՒ ամենակարեւորը. այդ տեղեկությունները պետք է երկրի սահմաններից դուրս չգան, չվտանգեն պետությանն ու նրա քաղաքացուն։ Ավա՜ղ։ Մեր «ատամները» թշնամին կարողանում է լավ հաշվել, մուտք գործել այնտեղ, որը պետք է ԱԱԾ-ի կոշտ դիմադրությանն արժանացած լիներ։

Սակայն պետք չէ զարմանալ այս ամենից, պետք է վախենալ, որ ունես մի իշխանություն, որի համար գրոշի արժեք ունի քո անձնական տվյալների անձեռնամխելիությունը, որովհետեւ դա օգտագործում է հենց քո երկրի իշխանությունը, էլ ուր մնաց թշնամին։ Քաղաքական ստորաքարշ նպատակների համար կարող են անգամ ռազմական գաղտնիքը փռել արեւին, միայն թե այսրոպեական PR անել, հանրության աչքին թոզ փչել ու նախկիններին հերթական անգամ «տեղը նստեցնել»։

ԱԱԾ-ն «դիրքավորելու» հրահանգ տվող վարչապետն է անձամբ պետական գաղտնիքներ հրապարակավ ներկայացնում, հիշենք, համաճարակի այս օրերին Փաշինյանը կոնկրետ թվեր էր ներկայացնում, թե Հայաստանի պարենի պաշարները քանի ամիս դեռ կհերիքեն, էլ չենք խոսում, որ հատ-հատ հրապարակում էր, թե քանի զորամաս է անցել նոր սննդակարգին։ ՈՒ այսպիսի մտածողությամբ իշխանությանը կարո՞ղ ենք ապավինել, որ նա թույլ չտա գաղտնի տվյալները թշնամու ձեռքում հայտնվեն։ Հազիվ թե։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ-ի հիմնական գործն այն է, որ պարզի որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները, մանկական փոքր խնջույքը դիտարկի ազգային անվտանգության սպառնալիք ու ԱԱԾ-ն գործուղի այնտեղ։ Սա է այս իշխանության պատկերացումն ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ, ինչն էլ հավատարմորեն կատարում է 2 տարում արդեն 3-րդ ղեկավար փոխած այս կառույցը։ Մնում է հասկանալ, թե այս իշխանությունը սատանայի կերպարով ու՞մ է պատկերացնում։ Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էՇրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ինԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացՎանաձորը հրաժեշտ տվեց վաստակաշատ բժշկուհուն Վթար․ ջուր չի լինի Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել ենԹուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԼենա Նանուշյանը՝ քաղաքական արտահոսքերի հեղինա՞կ. «Ժողովուրդ» ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է. «Հրապարակ» Նոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություն են պահանջել․ «Հրապարակ Երիտասարդի հետ վիճաբանությունը ավարտվել է ողբերգությամբՈւկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարար
Ամենադիտված