Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանության «ականները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդունված տեսակետ է, որ յուրաքանչյուր կառավարության առաջնային խնդիրն է դիմագրավել մարտահրավերներին ու գտնել դրանց լուծումները, ավելին՝ կառավարությունը և ընդհանրապես իշխանությունը, պետք է ապահովի հանրության անվտանգությունը։ Որքանով կարողանում է դա անել, այնքանով հաջողակ է, իսկ երբ դրանք իր համար դառնում են անլուծելի, ապա առաջանում է կառավարման ճգնաժամ՝ համապատասխան վախճանով։ Գործող կառավարության առջև այսօր կան մարտահրավերներ, որոնք կարծես թե արդեն անլուծելի են։ Դիտարկենք դրանցից մի քանիսը։

Որպես առաջնային դեպք ֆիքսենք Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը։ Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ տնտեսական ճգնաժամի պատճառով տնտեսության հիմքը դարձել է հանքարդյունաբերությունը, որից կախված է բյուջետային ողջ համալրումները։ Հանքը բացելու դեպքում կառավարությունն ամբողջապես կկորցնի «գաղափարական հեղափոխականների» հենքը, հայտնվելով «հակահեղափոխականների» ողորմածության առջև, իսկ չբացելու դեպքում տնտեսական ծանր վիճակի պատճառով մնալու է ընչազուրկ «հեղափոխական լայն զանգվածների» առջև մեն-մենակ։ Այս մարտահրավերը կառավարության համար անլուծելի է։ Չմոռանանք, թե Փաշինյանի թիմում ինչքան մեծ թիվ են կազմում Ամուլսարի շահագործմանը դեմ գործիչները, որոնց համար որպես քաղաքական պլացդարմ հենց այս թեման է հանդիսացել, և հանրային լայն շրջանակներ հանքի շահագործման դեմ պայքարից են իմացել այդ «բնապահպանների» գոյության մասին։

Մյուս առանցքային խնդիրներից կարող ենք առանձնացնել Փաշինյանի իշխանության կադրային հարցը, որը նույնպես անլուծելի է այս կառավարության համար և դարձել է պատուհաս։ Վարկաբեկելով հին համակարգի հետ որևէ առնչություն ունեցող նախկին կադրերին՝ պետական ծառայողներին, կառավարությունը մասնագիտական ցածր պատրաստվածություն ունեցող, կամ առհասարակ պատրաստվածություն չունեցող կադրերի վրա հիմնվելով անհնար է որևէ արդյունքներ գրանցել։ Ավելին, «բարձր պրոֆեսիոնալ նոր կադրերին» հավատարմության և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար պարգևավճարներ շնորհելով լրացուցիչ ծանր բեռ են դրել բյուջեի վրա։ Քանի որ «վերադարձն անցյալին», այսինքն նախկին կադրերին կդիտարկվի որպես հեղափոխության դավաճանություն, ինչպես նաև կարող է պառլամենտական մեծամասնության փլուզմանը հանգեցնի, այս մարտահրավերը նույնպես անլուծելի է թվում։ Դրա վառ օրինակը ՍԴ նոր անդամներ որոնելու հետ կապված դժվարություններն են։

Փաշինյանական իշխանության զգայուն կետերից է նաև արտաքին քաղաքականությունը, որը վերջին երկու տարիներին ուղղակի փակուղում է։ Չստանալով Արևմուտքի «հեղափոխության» մեդալ՝ ներդրումների ու պետական գրանտների տեսքով, կառավարությունը մնացել է «հակահեղափոխական» ՌԴ-ի հույսին, ինչը «հեղափոխության» բրենդի համար իմիջային լուրջ հարված է, մյուս կողմից ենթադրում է որոշակի քաղաքական զիջումներ, ինչպիսին օրինակ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան
Ամենադիտված