Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլիգարխներն ապականում են հերթական ոլորտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Հայաստանի տնտեսության այցեքարտերի շարքում, բացի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, իր արժանի տեղն է սկսել զբաղեցնել այլընտրանքային էներգետիկան` իր տարբեր ճյուղերով: Մասնավորապես, բառի բուն իմաստով, բուռն զարգացում է ապրում արևային էներգետիկան: Երկրում բավականին արագ տեմպերով հայտնվում և զարգանում են այդ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները: Բնականաբար դա նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե մուտքերի ավելացմանը և, որ գուցե ամենակարևորն է, յուրաքանչյուր արևային կայան և լոկալ առումով, յուրաքանչյուր տաքացուցիչ ավելացնում է երկրի էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը:

Սակայն, ինչպես և բիզնեսի յուրաքանչյուր ոլորտում, որտեղ սկսում են քիչ թե շատ լուրջ ֆինանսական միջոցներ շրջանառվել, այս ոլորտը նույնպես վերջին շրջանում սկսել է գրավել տեղական օլիգարխիայի ուշադրությունը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը ոլորտ մտել է դեռ մի քանի տարի առաջ, կազմակերպելով արևային պանելների արտադրություն, ապա այս իշխանությունների «սրտի գործարար» Սամվել Ալեքսանյանը որոշել է զբաղվել իր սիրած գործով՝ ներմուծմամբ: Եվ ինչպես սովորաբար լինում է օլիգարխների պարագայում, նրանք փորձում են համապատասխան արտոնյալ դաշտեր ձևավորել իրենց գործունեության համար: Մեկը սովորականի պես, տեղական արտադրողի շահերը պաշտպանելու քողի տակ փորձում է օրենսդրական խոչընդոտներ սահմանել ոլորտում մինչ օրս զարգացում ապահովող ընկերությունների համար՝ դրանով իսկ փորձելով արտոնյալ պայմաններ ստեղծել առայժմ իրենց ոչ մրցունակ արտադրանքի համար, մյուսը փաստաթղթային մանիպուլյացիաների եղանակով և այլ քաղաքացիների անունով գրանցված ընկերությունների միջոցով փորձում է դեմպինգի ենթարկել ձևավորված շուկան:

Ի դեպ, ժամանակին, երբ մեծ փողերի հոտ եկավ ՏՏ ոլորտից, որոշ օլիգարխներ՝ մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը, փորձեցին մտնել այդ ոլորտ և փոխել խաղի կանոնները: Ոլորտի կազմակերպությունները և դրանց միավորող միությունը համատեղ ջանքերով դիմադրեցին այդ ծրագրերին և կարողացան մինչ օրս էլ ապահովել այդ ոլորտի բնականոն և հետևողական զարգացումը:

Միքայել Ղևոնդյան

www.1or.am 

Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա
Ամենադիտված