Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ խճճված տնտեսական իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ այսօր ՀՀ տնտեսությունը փաստացի գահավիժում է, ավելին՝ տնտեսական անկման տեմպերն ամսեամիս խորանում են։ Ամենապարզ հաշվարկով պարզից էլ պարզ է, որ տնտեսության բոլոր ճյուղերում շրջանառությունները նվազում են, նվազում են մարդկանց եկամուտները, միաժամանակ հազարներով կրճատվում են աշխատատեղերը։ Այս ամենի հետ մեկտեղ, թվում է, թե նման վիճակում գտնվող երկրի ղեկավարը պետք է օրուգիշեր զբաղված լինի տնտեսության խթանման ծրագրերով, մասնավորապես՝ մեծածավալ կապիտալ ծախսեր իրականացնելով, բիզնեսի կյանքը հեշտացնելով, երկու տարի շարունակ ցամաքող օտարերկրյա ներդրումները երկիր բերելու փորձեր անելով և այլն։

Իսկ ի՞նչ է անում այսօր Նիկոլ Փաշինյանը․ առանձնապես ոչինչ, ավելի կոնկրետ՝ նույնը, ինչ մշտապես՝ բեմադրություններ, խոսում է կոռուպցիայի մասին, ուրիշներին մեղադրում դրա մեջ, իսկ իրեն սրբացնում, տնտեսության վիճակն էլ դարձյալ պայմանավորում ՀԴՄ կտրոններ խփել-չխփելով։ Ապացուցման կարիք չունի այն, որ Փաշինյանը անտեղյակ է տնտեսությունից, գաղտնիք չէ, դրանում համոզվելու փաստերի պակաս չի եղել անցած երկուսուկես տարիների ընթացքում․ կայացած փաստ է այն, որ այս ընթացքում տնտեսության մասին նրա իմացության մակարդակը նույնն է մնացել։

Համաձայնեք՝ մեղմ ասած այդ հանգամանքն այնքան էլ նախաձելի կարգավիճակ չէ ցանկացած ճգնաժամային վիճակում հայտնված, սահմանափակ ռեսուրսներ ունեցող և աշխարհաքաղաքական բարդագույն կացություն ունեցող պետության համար։ Իսկ հիմա երկու խոսք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Փաշինյանի այդքան սիրելի ՀԴՄ-ն։ Ըստ էության՝ դա գործիք է ստվերի դեմ պայքարելու և տնտեսության իրական շրջանառությունը բացահայտելու համար, աակայն, միաժամանակ, այն նաև գործիք է տնտեսվարողներին, մասնավորապես՝ փոքր բիզնեսին ահաբեկելու և ի վերջո սնանկացնելու:

 Երբ անզեն աչքով էլ տեսանելի է, թե որքան բիզնեսներ են փակվում և ամեն օր ավելանում «տրվում է վարձով» հայտարարությունները, ՀԴՄ կտրոն պահանջելը և այն չտրամադրելու դեպքում տուգանելը, նշանակում է պարզապես փակել տվյալ բիզնեսը։ Այդ դեպքում, պետբյուջեն չի ստանա փակված հերթական փոքր բիզնեսի կողմից ներկայումս վճարվող քիչ կամ շատ հարկային եկամուտը:Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Եվ այսքանից հետո ծիծաղելի վիճակում կհայտնվի նա, ով կասի, թե կառավարությունը, իշխանական պատգամավորներն ու մյուս պատշոնյաները և հենց Նիկոլ Փաշինյանը աշխատում են հանուն պետության և ժողովրդի բարօրության համար։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել
Ամենադիտված