Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի ռեսուրսները հին իներցիայով մսխվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հասկանալի չէ, թե ինչու նոր իշխանությունները մինչ օրս ոլորտ առ ոլորտ գնահատական չեն հնչեցնում այն ամենին, ինչը ժառանգել են նախորդ իշխանությունների կողմից: Մինչ օրս պարզ չէ, անգամ, թե, օրինակ, բնապահպանության, աշխատանքի և սոցիալական, էներգետիկ և այլ ոլորտներում ինչ վիճակ է եղել և այս ընթացքում ինչ է արվել: Մինչդեռ, պետք էր հասարակությանը տող առ տող բացատրել, թե ինչու է կառավարման համակարգը դեգրադացվել, դրա արդյունքում ուր ենք հասել և որ կետից ենք նորովի սկսել կառուցել երկիրը: Նոր իշխանություններն իրենց ողջ հույսը դրեցին ստուգումներ իրականացնելու և դրանց իրավական գնահատական տալու վրա, բայց, արի ու տես, որ անցած երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ դա ոչ միայն ոչ մի տեղ չտանող ճանապարհ էր, այլև նոր հարցեր առաջացրեց, որի մասին շարունակում է լռել նոր իշխանությունը:

Այս պայմաններում, բնական է, որ ոչ միայն նախկինների կերածը կմարսվի, այլև բացահայտումները կզրոյացվեն, և հասարակությունն այդպես էլ չի հասկանա, թե իրականում ինչի մասին էր իշխանափոխությունը, եթե մեծ հաշվով ո՛չ կառավարման համակարգում շատ բան չէր փոխվելու, ո՛չ էլ բացահայտումների մասով անուններ չեն հնչեցվելու: Ուշագրավ է, որ վարչապետ Փաշինյանի աղմկահարույց բացահայտումների մասին պատմող լայվերն էլ արդեն չկան: Մինչդեռ, թվում էր, որ երկար ժամանակ դրանց պակասը չպետք է լիներ:

Դրա փոխարեն վարչապետ Փաշինյանը առանց վարանելու հայտարարեց, որ ՀՀԿ-ի հագով կարված օրենքներն ու Սահմանադրությունը նաև իր հագով է, և դրանով կանաչ լույս վառեց նախկին իշխանությունների համար: Այդ ամենով հանդերձ, հասարակությունը դեռ սպասում է, որ նոր իշխանությունները նախկին իշխանությունների գործունեությանը ոլորտ առ ոլորտ հստակ գնահատական տան, քանի որ լղոզված ու ոչինչ չասող պատասխանները օգնում են երկրի ռեսուրսները հին իներցիայով մսխելուն և տեղում դոփելուն:

Կարինե Միքայելյան

www.1or.am 

Փաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Ամենադիտված