Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկրպագուներս սրտանց ցանկություն են հայտնում ինձ տեսնել հարսի զգեստով». Աստղիկ Սաֆարյանը նշել է 34-ամյակ

ՖՈՏՈ

Աստղիկ Սաֆարյանը երեկ՝ սեպտեմբերի 3-ին, նշել է ծննդյան 34-ամյակը, թեեւ ինչպես ինքը՝ երգչուհին է նշում՝ իրեն հավերժ 24 տարեկան է զգում: Աստղիկը յուրահատուկ ձեւով է որոշել նշել ծննդյան օրը, ինչի մասին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ծննդյանս օրերը հատուկ նշելու ցանկություն արդեն վաղուց չունեմ, փորձում եմ այդ օրերն անցկացնել սովորականի պես: Այս տարի էլ որոշեցի այն անցկացնել Բարսելոնայի շրջակայքում գտնվող հետաքրքիր մի վայրում, որը շատ հին է. այնտեղ սերնդեսերունդ փոխանցված գինեգործությամբ են զբաղվում, կից կան խաղողի մեծ այգիներ եւ գինու գործարան: Ամբողջ գործարանով շրջայց կատարեցի եւ ծանոթացա գինու պատրաստման ամբողջ ընթացքին, որից հետո էլ համտեսեցի տվյալ գործարանի տարբեր գինիները: Նման այցելություն ունեցել էի նաեւ Փարիզում, բայց իսկական կոլորիտով նման փորձն ավելի հաճելի էր»,-ասում է երգչուհին, որն ամեն կերպ աշխատում է իր վրա, որպեսզի տարիները զգացվեն ոչ թե իր արտաքինի, այլ հասունության վրա.

«Պետք է ինքդ քեզ վրա այնպես աշխատես, որ տարիների հետ ավելանա միայն մտքի հասունությունը, իսկ մնացած առումով՝ ամեն ինչի վրա կարելի է աշխատել, միայն ցանկություն ու կամքի ուժ է անհրաժեշտ»:

Երգչուհուն այս տարի առաջինը շնորհավորել են երկրպագուները՝ հաշվի առնելեվ, նույնիսկ, Երեւանի ու Բարսելոնայի ժամային տարբերությունները, ինչը Աստղիկի խոսքով՝ անչափ հուզիչ է եղել: Պատասխանելով հարցին, թե ում շնորհավորանքն է ամենից կարեւորը եղել իր համար՝ երգչուհին նշեց. «Նրա… փակագծերը չբացեմ (ժպտում է): Բայց, առհասարակ,  բոլոր շնորհավորանքներն էլ կարեւոր են, քանի որ արվում են անկեղծ ու սրտանց»:

«Միշտ այդպես նիհար, միշտ այդպես սիրուն»՝ ահա, թե ինչ են Աստղիկի մտերիմներն ու ընկերները նրան հաճախ մաղթում, իսկ հարցին, թե արդյոք ամուսնության եւ ընտաիք կազմելու մաղթանքներ չի՞ լսում, երգչուհին պատասխանեց.

«Դա ավելի հաճախ հարազատների ու բարեկամների շրջանում է հնչում, բայց վերջին ժամանակներս երկրպագուներս նույնպես ի սրտե ցանկություն են հայտնում ինձ տեսնել հարսի զգեստով: Իհարկե, շատ շնորհակալ եմ բոլորին այդ կամեցողության համար, բայց ամեն ինչ կլինի ճիշտ ժամանակին»:

Խոսելով տարիքի ու մեծանալու մասին՝ 34-ամյա երգչուհին հավելեց.

«Ինձ համար երբեք կարեւոր չեն եղել ոչ տարիքը, ոչ պայմանական թվերը: Ամեն տարիք իր հետաքրքրությունն ու գեղեցիկ կողմերն ունի, ուղղակի պետք է գտնել դրանք»:

Աստղիկի հետ չշրջանցեցինք պանդեմիայի թեման, որը խափանել է նաեւ երգչուհու ծրագրերը.

«Գործնական ծրագրերից բացի նպատակ ունեի նաեւ տարբեր երկրներ այցելել, բայց հայտնի պատճառով ամեն ինչ հետաձգվեց: Ամեն դեպքում, կարեւորը՝ առողջ լինելն է»,-ասաց նա ու հավելեց, որ այս տարի ինքն էլ կյանքին սկսել է նայել այլ տեսանկյունից.

«Կարծում եմ՝ սա դաս էր բոլորիս համար, որպեսզի էլ ավելի շատ գնահատենք այն, ինչ շրջապատում է մեզ, այն, ինչ ունենք»:

Այնուամենայնիվ, պանդեմիան չի կանգնեցրել ստեղծագործ երգչուհուն, որը շուտով նորություններ է խոստանում.

«Նոր աշխատանքներ ունեմ՝ շատ հետաքրքիր նորություններ: Երբ վերադառնամ հայրենիք, կշարունակեմ զբաղվել դրանցով եւ սիրով կկիսվեմ իմ լսարանի հետ»:

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը
Ամենադիտված