Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական «բոլոլան» շարունակվում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական անկումը խորանում է, բիզնեսի ներկայացուցիչներն ամեն օր ահազանգում են իրենց շրջանառության ծավալների նվազման մասին, զանգվածաբար աշխատատեղեր են փակվում, մարդկանց եկամուտները նվազում են, դժգոհությունները աճում։ Սակայն արի ու տես, որ իշխանությունը և նրա ղեկավարն ամեն ինչ անում են, համոզելու համար, որ «մածունը սև է»։ Փակվող աշխատատեղերի պաշտոնական վիճակագրական ցուցանիշներին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։

Օրերս հերթական անգամ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ճգնաժամ և սոցիալական կոլափս չկա, աշխատատեղերը ավելացել են, ոչ թե պակասել, մարդկանց եկամուտներն էլ աճել են, ոչ թե նվազել։ Մի կողմ թողնենք, որ այս տարվա ապրիլին նա հայտարարում էր, որ ճգնաժամն անխուսափելի է, իսկ հիմա՝ հերքում դրա գոյությունը, որ ամեն օր կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Դառնանք սոցիալական վիճակի վատթարացման մասին նրա ընկալմանը։ Ըստ Փաշինյանի, սոցիալական վատթարացման մասին կարող ենք դատել ՀԴՄ-ներով երևացող առևտրի շրջանառությամբ։ Այստեղ, նրա հավաստմամբ, օգոստոսին անցյալ տարվա օգոստոսի համեմատ նվազել է 2,5 տոկոսով, և դա հիմք է տալիս ասել, թե սոցիալական ճգնաժամ չկա։ Նախ՝ ընդամենը 2,5 տոկոս ՀԴՄ-ների շրջանառության նվազումը, մեղմ ասած, չափազանց վիճելի է։ Հերթական անգամ կառավարության ղեկավարը ցուցանիշ է հրապարակում մինչև պաշտոնական վիճակագրության կողմից այն հրապարակվելը։ Սա շատ վատ սովորություն է դարձել նրա մոտ։

Այդուհանդերձ, երբ միայն մայրաքաղաքի կենտրոնական երեք փողոցներում միասին վերցրած մի քանի տասնյակ կոմերցիոն տարածքների ապակիներին «Տրվում է վարձով» կամ «Վաճառվում է» հայտարարություններ են հայտնվում, այսինքն այդքան առևտրի և սպասարկման օբյեկտներ են փակվում, երբ երբեմնի մարդաշատ տոնավաճառներում գերեզմանային լռություն է տիրում, ասել, թե ՀԴՄ-ներով ընդամենը 2,5 տոկոսով է շրջանառություն նվազել, նշանակում է ծաղրել մարդկանց, որոնց թվում նաև իր երբեմնի «հպարտ» քաղաքացիներին։

Երկրորդը, քանի դեռ չեն հրապարակվել օգոստոս ամսվա ցուցանիշները, առևտրի և ծառայությունների ոլորտում անկման մակարդակը պատկերացնելու համար մեջբերենք հուլիս ամսվա պաշտոնական վիճակագրության ցուցանիշները։ Հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ առեւտրի շրջանառությունը նվազել է 10,4 տոկոսով, ծառայություններինը՝ 21,6 տոկոսով։ Օգոոստոսին այս ցուցանիշներն առանձնապես էական փոփոխությունների չեն ենթարկվել, եթե իհարկե ավելի չեն վատացել։ Հարց է առաջանում, ինչպե՞ս է շրջանառության ընդամենը 2,5 տոկոս նվազում արձանագրվում ՀԴՄ-ներով, եթե իրական անկումը վերոնշյալ ոլորտներում երկնիշ թվերով է բնութագրվում։

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ամեն խաբեությունից հետո իրեն դեռեւս վստահողների թիվը նվազում է եւ որ անվերջ խաբելը ոչ մի լավ բանի չի բերելու։ Եվ էլի մի բան, որ պետք է հասկանա վարչապետի աթոռին հայտնված և արդեն երկու տարի նստող մարդը՝ բավական է ՀԴՄ-ներով պատկերացում կազմել տնտեսական կամ սոցիալական վիճակի մասին, բավական է ՀԴՄ-ներով պայմանավորել երկրի զարգացումը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Ամենադիտված