Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ներմուծված մեքենաների հերթական թնջուկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ՀՀ-ում, ըստ էության, անորոշ վիճակ է անցյալ տարվա ընթացքում ներմուծված և չվաճառված մեքենաների հետ կապված։ Նշենք, որ 2015թ․-ին ՀՀ-ն ԵԱՏՄ-ին անդամակցելիս, համաձայնություն էր ձեռք բերել մինչև 2019թ․-ը գործող արտոնյալ մաքսային դրույքաչափերով Հայաստան ներմուծված մեքենաների մասին։ Բանն այն է, որ նախկին՝ ավելի ցածր մաքսադրույքներով մեքենաներ ներմուծելու արտոնությունը նախորդ իշխանության կողմից ձեռք էր բերվել բացառապես ՀՀ քաղաքացիների կողմից անձնական օգտագործման մեքենաներ գնելու, այլ ոչ թե ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիներին ավելի թանկ գնով վերավաճառելու համար։ Հավելենք, որ այս առանցքային նյուանսը չէր կարող չիմանար ՀՀ գործող կառավարությունն ու նրա ղեկավարը՝ ի տարբերություն ավտոներկրողների, ովքեր պարտավոր չէին դրա մասին իմանալ։

Արձանագրեք, որ այդ ամենի հետ մեկտեղ իշխանությունը բառ անգամ չի ասել, որ արտոնությունը միայն անձնական օգտագործման մեքենաներ գնելու համար է, ավտոներկրողներն էլ ձգտել են առավելագույնս օգտվել՝ իրենց կարծիքով ընձեռված հնարավորությունից։ Սակայն ԵԱՏՄ երկրներում՝ Ղազախստանում և Ռուսաստանում Հայաստանից մեքենա գնած մարդիկ հայտնվել են լուրջ խնդրի առաջ․ այսօր արդեն նրանցից պահանջվել է վճարել ՀՀ-ից գնված մեքենայի հին և ԵԱՏՄ միասնական նոր մաքսատուրքերի տարբերությունը։ Այսպիսով, Հայաստանի ներսում ունենք մոտ 100 հազար ներմուծված և չվաճառված ավտոմեքենաներ, որոնց ներկրողները հայտնվել են ծանր վիճակում։ Անցյալ տարի Հայաստանի պետբյուջեի գերակատարումն ապահովվել է հենց ներմուծված մեքենաների շնորհիվ։ Խոսքը մոտ 85 մլրդ դրամ կազմող լրացուցիչ եկամուտների մասին է։

Նիկոլ Փաշինյանը օրուգիշեր այս մասին էր խոսում, իսկ հիմա ձկան պես լուռ է։ Բողոքող ավտոներկրողների խնդրի լուծման առնչությամբ նա բացարձակապես ոչինչ չի ձեռնարկում։ Փաստացի՝ մարդիկ վարկեր են վերցրել, ոմանք տուն ու այլ գույք են գրավ դրել և այժմ չեն կարողանում վաճառել այդ մեքենաները՝ գոնե վարկային պարտավորությունները մարելու համար։ ԵԱՏՀ խորհուրդը պահանջել է Հայաստանի և համանման արտոնություն ստացած Ղրղզստանի կառավարություններից տեղեկություն տրամադրել տրանսպորտային միջոցների վերաբերյալ վճարված մաքսային հարկերի և տուրքերի չափի մասին, որը «կօգնի սահմանափակել Հայաստանից և Ղրղզստանից անձնական օգտագործման մեքենաների (որոնք մաքսազերծվել են այդ երկրներում ներմուծման ավելի ցածր մաքսատուրքերով, քան ԵԱՏՄ երկրներում գործողները) Ռուսաստան ներմուծումը»։ Ահա այսպես։

Հայաստանի կառավարությունը դեռևս չի լուծել մեր երկրի ներսում իր իսկ մեղքով առաջացած խնդիրը, այժմ պետք է պատասխան տա այլ երկրում դրա առաջացրած հետևանքների համար։ Առաջին հերթին սա նշանակում է, որ Հայաստանից ավտոմեքենաներ գնած անձիք, այդուհանդերձ, ստիպված են լինելու վճարել մաքսադրույքների տարբերությունը և գնված մեքենան նրանց համար այլևս էժան չի լինի։ Ամենայն հավանականությամբ, նրանք փորձելու են այդ մաքսադրույքների տարբերությունը կազմող գումարը պահանջել Հայաստանում իրենց մեքենա վաճառած անձանցից։ Վերջիններս առանց այդ էլ չեն վաճառել իրենց ներմուծած մեքենաների մեծ մասը կամ մի մասը, հետևաբար չեն կարող վճարել մաքսատուրքերի տարբերությունը։ Այսինքն, Հայաստանի իշխանության թեթև ձեռքով, ԵԱՏՄ ներսում, տարբեր երկրների քաղաքացիների միջև կոնֆլիկտ է ստեղծվում։

Մինչ մեր փոխվարչապետը խոսում է Հայաստանի ներսում չվաճառված մեքենաների խնդրի լուծման մասին, հիմա դրան ավելանում է արդեն վաճառված մեքենաների մաքսադրույքների տարբերության վճարման խնդիրը։ Ճիշտ է ԵԱՏՀ խորհուրդը հայտնում է, որ մեքենա գնողները կարող են տեղեկանալ տուրքի հավելյալ վճարման չափի մասին, բայց դա չի նշանակում, որ դրա վերաբերյալ պահանջներ չեն լինելու Հայաստանից։ Քանի որ Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը արտերկրում լուրջ չեն ընդունում, դժվար է սպասել, որ մեզ համար նպաստավոր լուծումներ կգտնվեն։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Փաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Ամենադիտված