Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության ձախողված կապիտալ ծախսերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում հաճախ է խոսվում պետբյուջեի եկամուտներին և մասնավորապես այս տարի դրանց կտրուկ նվազմանը փաստին։ Սակայն, թե ինչպե՞ս է կառավարությունը ծախսում մեր բոլորիս վճարած հարկերի հաշվին հավաքաված գումարները, բացի ինքն իրեն պարգևավճարներ տրամադրելուց, պակաս կարևոր հարց չէ։

Ըստ էության՝ բացի պետբյուջեի ծախսերի գերակշիռ մասը կազմող կենսաթոշակներից, պետական համակարգի աշխատողների աշխատավարձերից, երկրի պաշտպանության ուղղվող ծախսերից, գոյություն ունեն այսպես կոչված կապիտալ ծախսեր։ Դրանք հիմնականում ուղղվում են ենթակառուցվածների՝ (ճանապարհներ, ջրագծեր և այլն), մշակութային, կրթական, առողջապահական և այլ օբյեկտների կառուցմանն ու հիմնանորոգմանը։

Ներկայիս իշխանությունները ոչ մի նոր բան չեն կառուցում։ Լավագույն դեպքում նրանք ուշացումով շարունակում և իրենց են վերագրում նախորդների սկսած ծրագրերը։ Կապիտալ ծախսերի կատարումը հատկապես կարևորվում է ճգնաժամային իրավիճակներում, երբ նվազում է մասնավոր հատվածի ակտիվությունը և պետությունը փորձում է մի կողմից խթանել նվազող տնտեսական ակտիվությունը, մյուս կողմից՝ կասեցնել գործազրկության աճը։

Այսպիսով, տարվա առաջին կեսին վերոնշյալ 287,7 մլրդ դրամ կապիտալ ծախսերից պետք է կատարվեին 118 մլրդ դրամի ծախսերը։ Սակայն կատարվել է ընդամենը 46,6 մլրդ դրամը։ Այսինքն, նախատեսվածի մոտ 40 տոկոսը։Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի նշած ճգնաժամը հաղթահարելու կառավարության առաջնահերթությունը ձախողվել է և նոր աշխատատեղերը չեն ստեղծվելու։Այս դեպքում ինչ-որ շինարարությունների մասին համացանցում և հեռուսատատեսությամբ պտտվող տեսանյութերը փաստում են միայն մեկ բան՝ ծածկել ձախողումը և հերթական անգամ դատարկ խոստումներ տալ։

Հարց է առաջնում, իսկ ինչո՞ւ է այս կառավարությունը նման խայտառակ ձևով ձախողում բյուջեի ծախսերի և հատկապես կապիտալ ծախսերի իրականացումը։ Նախ կապիտալ ծախսերի կատարման նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների համար ունակություններ և հմտություններ են պետք։ Այդպիսիք, բացառապես քայլելով աչքի ընկած իշխանավորները չունեն։ Պետական համակարգում աշխատող հին կադրերն էլ աստիճանաբար դուրս են գալիս համակարգից, իսկ մնացողների հնարավորություններն էլ չեն բավարարում այդ ծրագրերի իրականացման համար։

Երկրորդը՝ ներկայիս իշխանությունները անհեթեթ խոչընդոտ են ստեղծել՝ պահանջելով պետական գնումներին մասնակցող ընկերություններից պայմանագրով սահմանված արժեքի 110 տոկոսի չափով բանկային երաշխիք ունենալ։ Այսինքն, կազմակերպությունն պետք է սառեցնի այնքան գումար և նույնիսկ ավելի շատ, որքան աշխատանքներ կամ գնումներ է իրականացնելու։ Դա վանում է ընկերություններին, քանի որ նրանցից շատերը չունեն կատարվող աշխատանքի համար կրկնակի գումար պահանջվող միջոցներ, որոնց մեծ մասը պարզապես պետք է անշարժ դրվեն բանկում։ 110 տոկոս բանկային երաշխիքի պահանջն ուղղակի անհեթեթություն է։

Երրորդը՝ կոռուպիցայի դեմ պայքարը դրոշակ դարձրած, իսկ իրականում կոռուպցիայի մեջ ամենաշատը թաթախված իշխանության և նրա ղեկավարի քմահաճույքով ցանկացած պահի, ցանկացած տնտեսավարողին կոռուպիցայի մեղադրանք առաջադրելը ընկերություններին զերծ է պահում որևէ պետական ծրագրին մասնակցելուց։ Քանի որ մի օր էլ իրենք կարող են մեղադրվել կոռուպցիոն հանցանքի մեջ՝ դրանից բխող հետևանքներով։

Արդյունքում, մնում են միայն խոշոր ընկերությունները, որոնք գործող իշխանության հետ լավ հարաբերություններ ունեն կամ գործող իշխանությանը մոտ կանգնած են։ Սակայն նրանք չեն կարող կատարել կապիտալ ծախսերի պահանջվող ծավալը։ Փաստացի գործող իշխանությունը պարզապես տապալում է կապիտալ ծախսերը, դրանով հանդերձ չկարողանալով հակազդել տնտեսական ճգնաժամին և մեղմացնել դրա սոցիալ-տնտեսական հետևանքները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել
Ամենադիտված