Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին հոկտեմբեր ամսին

ՖՈՏՈ

Աստղաբանները խորհուրդ են տալիս կենդանակերպի բոլոր նշաններին, առանց բացառության, հետևել իրենց մարմնի և հոգու առողջությանը: Ինտուիցիան կաշխատի ամբողջ ուժով: Հոկտեմբերին արժե ուշադրություն դարձնել ամեն մանրուքի վրա և երջանկությունից գլուխը չկորցնել: Սա ընդհանուր առմամբ, իսկ հիմա ամեն կենդանակերպի համար առանձին-առանձին:

Խոյ

Հոկտեմբերը կլինի այն ամիսը, երբ հարկավոր կլինի ամեն ինչ դասավորել դարակներով: Եվ դա վերաբերում է ամեն ինչին՝ օրագրից մինչև զգացմունք: Խոյերին աստղերը հուշում են լինել առավել կազմակերպված, թույլ չտալ ավելորդ ծախսեր, հետաձգել լուրջ գնումները: Անձնական կյանքում նույնպես պետք է վերցնել եթե ոչ երկարատև դադար, ապա ոչ մեծ կանգառ: Օգտակար կլինի մեդիտացիան և յոգայով զբաղվելը: Դրանք կօգնեն կենտրոնանալ գլխավորի վրա:

Ցուլ

Այս կենդանակերպի նշանը կարող է հանգիստ շունչ քաշել՝ հոկտեմբերը կլինի քաղցր և առավելագույնս հանգիստ: Կարելի է մոռանալ աշնանային մելամաղձության մասին: Ցլերին դա հաստատ չի սպառնում: Ավելորդ չի լինի կյանքին ավելացնել վառ գույներ՝ փոխել սանրվածքը, գնել նոր, վառ իրեր: Հարաբերություններում Ցլերին կրկին ոչինչ չի սպառնում: Ժամանակն է գնալ մոտակա բար կամ ակումբ և ձեռք բերել նոր ծանոթություններ:

Երկվորյակ

Հոկտեմբերը երկվորյակներին հնարավորություն է տալիս ամբողջովին փոխել կյանքը: Եվ առաջին հերթին դա վերաբերում է աշխատավայրի փոփոխությանը: Այս ամսին շահեկան կլինի փնտրել նոր, ավելի բարձր վարձատրվող աշխատանք: Միայն երկվորյակների ակտիվությունից է կախված իրենց հաջողությունը: Աբողջ ուժերը պետք է նետել մասնագիտական աճի վրա: Անձնական կյանքը կարող է սպասել: Հոկտեմբերին խորհուրդ չի տրվում ունենալ լուրջ սիրավեպեր: Ավելի լավ է կենտրոնանալ կարիերայի վրա:

Խեցգետին

Ժամանակն է դուրս գալ սեփական խեցուց և ցուցադրել քեզ աշխարհին: Հոկտեմբերը խրախուսում է մի կողմ թողնել ավելորդ համեստությունը և անցնել կտրուկ և որոշիչ քայլերի: Եթե պետք է աշխատավարձի ավելացում՝ ապա պետք է գնալ ղեկավարի մոտ: Եվ չմտածել դիվանագիտության մասին: Անվրդովությունը կօգնի անձնական կյանքում: Միայնակ խեցգետինները պետք է գործի դնեն հնարամտությունը: Ամենախիզախները ձեռք կբերեն անձնական կյանքում այդքան սպասված երջանկությունը:

Առյուծ

Ալեկոծությունների և փոփոխությունների ժամանակն է: Ընդորում ոչ միշտ դեպի լավ կողմ: Առյուծներին ուշիուշով կհետևեն, կորսան յուրաքանչյուր նրանց բառ: Պետք է ծայրահեղ զգույշ արտահայտեք ձեր կարծիքը, որովհետև այն կարող են հեշտությամբ խեղաթյուրել: Հարաբերություններում նույնպես պետք է զգուշություն ցուցաբերել: Հոկտեմբերին կարող է ռոմանտիկ ծանոթություն ունենաք, սակայն այն պետք չէ լուրջ ընդունել: Այն կդառնա միայն հաճելի հիշողություն:

Կույս

Այս կենդանակերպի նշանը գլխով կխրվի աշխարհիկ կյանքի մեջ: Եկել է այդքան սպասված մինչ առավոտ նշվող երեկույթների, հաճելի հանդիպումների և հետաքրքիր ծանոթությունների ժամանակաշրջանը: Հոկտեմբերը թեթև ամիս կլինի: Աշխատանքում հնարավոր է պաշտոնի բարձրացում: Պետք չէ հրաժարվել տարբեր միջոցառումների հրավերքից: Դրանցից մեկում շատ հնարավոր է հանդիպում երկրորդ կեսի հետ:

Կշեռք

Աշունը կշեռքներին բազմաթիվ նվերներ կանի: Կարևորը ժամանակին օգտվել և չծուլանալ: Կշեռքները կկարողանան հաղթահարել յուրաքանչյուր նախաձեռնություն: Օգտակար կլինի նաև նոր հոբբին: Հարաբերություններում պետք է ցուցաբերել ազնվություն և անկեղծություն: Ընդունել սերն ըստ արժանավույնս՝ ահա աշնան կարգախոսը:

Կարիճ

Անվճռականությունը կդառնա գլխավոր թշնամին թեժ կարիճների համար: Ժամանակն է ցուցադրել ձեզ ամբողջ հոյակապությամբ: Եվ խառնվածքը նույնպես: Անվճռական կարիճներին հաջողությունը չի ժպտա: Իսկ նրանց ավելի խիզախ ընկերները կարող են նյութական բարեկեցության բարելավում ունենալ: Նույնը վերաբերում է նաև սիրո հարցին: Եթե չդոփեք նույն տեղում՝ կարող եք նոր հաճելի ծանոթություն ունենալ: Եվ այն շատ շուտով կվերածվի ամուր հարաբերությունների:

Աղեղնավոր

Օրագիրը կդառնա ընկեր և խորհրդական կյանքի յուրաքանչյուր իրավիճակում: Բանը նրանում է, որ հոկտեմբերին Աղեղնավորները կկորցնեն գլուխը: Նրանց կղեկավարի ոչ թե սառը դատողությունը, այլ թեժ զգացմունքները: Սակայն օգտակար դա չի լինի: Աղեղնավորներին աստղերը հուշում են ամեն ինչ ֆիքսել թղթի վրա, որպեսզի հետո ճիշտ դասավորել առաջնահերթությունները: Հոկտեմբերին հնարավոր է գտնվեք երկու քարի արանքում: Աղեղնավորները սիպված կլինեն կայացնել բախտորոշիչ որոշում: Միայնակները ավելի լավ է դեռևս զերծ մնան երկրորդ կեսի փնտրտուքներից: Շատ մեծ է դժբախտ սիրավեպի հավանականությունը:

Այծեղջյուր

Հոկտեմբերը Այծեղջյուրներին բազմաթիվ հաճելի պահեր է խոսք տալիս: Աշխատանքում ամեն ինչ իդեալական կընթանա: Հնարավոր է շատ շահավետ գործարք կամ պայմանագրի կնքում: Հոկտեմբերին արժե լինել դիվանագետ և չմտնել վեճերի մեջ: Ավելի լավ է խուսափել սուր անկյուններից և չմտնել քաշքշուքի մեջ: Ինչ վերաբերում է սիրուն, ապա հոկտեմբերին կարելի է այն հանդիպել, նույնիսկ եթե բոլորովին չես սպասում նրան: Եվ այն վայրերում, որտեղ երբեք չես եղել: Այդ պատճառով իսկական ժամանակն է, որպեսզի բոլոր միայնակ Այծեղջյուրները մի փոքր ցրվեն:

Ջրհոս

Աստղերը հուշում են ջրհոսներին մի փոքր ավելի լուրջ մոտենալ սեփական ֆինանսներին: Հոկտեմբերը ներդրումների իսկական ժամանակաշրջանն է: Եվ դա վերաբերվում է ոչ միայն բանկային հաշիվներին: Փողը կարող եք ներդնել սեփական ուսման, մասնագիտական աճի, կուրսերի անցնելու համար: Շատ շուտով այդպիսի ներդրումները իրենց կարդարացնեն: Հոկտեմբերին սիրուն նույնպես պետք է ռացիոնալ մոտենալ: Ժամանակն է խզել ցավալի հարաբերությունները: Բայց մի շտապիր նոր հարաբերություններ ստեղծել: Զգացմունքները պետք է սառչեն:

Ձկներ

Հոկտեմբերը իսկական ժամանակն է հեռու գնալ սովորական դարձած առօրյա քաշքշուքներից և զբաղվել որևէ նոր և հետաքրքիր բանով: Օգտակար կլինի զբաղվել սպորտով, գեղանկարչության կուրսերով կամ այցելել խոհարարական վարպետաց դասերի: Նոր զբաղմունքը բազմաթիվ դրական լիցքեր կհաղորդի և նրա շնորհիվ նոր ծոնոթներ ձեռք կբերեք: Ռոմանտիկան ուղղակի անսահման կլինի: Անհավանական հանդիպումները և թեժ համբույրները կստիպեն աշնանային դեպրեսիային չքվել առհավետ: Հոկտեմբերը ամենահեշտ ամիսներից չի լինի: Այն խոսք է տալիս և անհաջողություններ և ծանր աշխատանք: Բայց ամեն ինչ լավ կլինի, եթե լսեք ինքներդ ձեզ՝ հաշվի առնելով ճակատագրի բոլոր նշանները և չմոռանալով ժպտալ:

 
Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո
Ամենադիտված