Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էքզիստենցիալ «ստատուսագիր» թե՞ երկրի ղեկավար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր, հետևելով քաղաքական գործընթացներում տեղի ունեցող քաոտիկ զարգացումներին, կարող ենք նշել, որ ՀՀ-ում քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի մինիմումին։ Մտքերի, գաղափարների, ծրագրերի փոխարեն՝ քաղաքական դիսկուրսում տիրապետում են հայհոյանքն ու ատելությունը, անձնական կեղտոտ տեղեկությունների հրապարակումը։ Այս գործընթացը ոչ միայն խրախուսվում է իշխանության կողմից, այլև իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն է ու համար առաջին հրահրողը, ավելին՝ այս ամենի «քավորն» անձամբ Նիկոլ Փաշինյանն է՝ իր էքզիստենցիալ «ստատուսներով։ Իրականում էլիտաների խնդիրը, որը տարբեր դրսևորումներով, հատկապես հեղափոխությունից հետո, անընդհատ քննարկվում է հանրային-քաղաքական դիսկուրսում, այս լույսի ներքո միանգամայն այլ երանգ է ստանում։

Ըստ էության՝ Հայաստանն ունի նոմինալ քաղաքական էլիտա, որն իր վարքագծով ու գործունեությամբ ոչ թե փորձում է բարձրացնել հանրային գիտակցության մակարդակը, այլ ինքն է իջնում այդ գիտակցության մակարդակին։ Եթե ավելի անկեղծ, ոչ թե իջնում է, այլ ուղղակի չի կարողանում բարձրանալ այդ մակարդակից, որտեղ գտնվել է ի սկզբանե։ Իսկ դա նշանակում է, որ բովանդակային առումով Հայաստանն ունի ոչ թե ընտրախավ կամ վերնախավ, այլ հակաէլիտա, որը նոմինալ իմաստով զբաղեցրել է քաղաքական էլիտայի կարգավիճակը։

Այստեղ կարևոր է նշել, որ կարճաժամկետ հատվածում այս հակաէլիտար իրավիճակը հասարակության համար ապահովում է դիտարժան տեսարաններ, իշխանությունը կամ այլ քաղաքական խմբեր ստանում են մանր դիվիդենտներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դեգրադացնում է ոչ միայն ուղղակի քաղաքական կյանքը, այլ նաև հանրային, հասարակական հարաբերությունները, քանի որ հանրությունն ամեն օր լսում ու տեսնում է հայհոյանք, ատելություն, ցածրարժեք խոսք։ Այս իրավիճակն ակնհայտորեն ունի շահառու, հակառակ պարագայում չէր գեներացվի ու չէր հասնի նման խայտառակ մակարդակի։ Իսկ շահառուն առաջին հերթին ու առավելապես՝ իշխանությունն է, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա էժան արժեքների, մարդկային ցածր բնազդների կառավարիչ է։

Փաստն այն է, որ այս ամենը նշելով, պետք է ընդգծել, որ այսօր փաշինյանական իշխանությանը հարկավոր չեն գիտակից, բարձրարժեք, մտածող ու վերլուծող կամ ասենք քննադատող ու պահանջող հասարակություն, դա հակացուցված է, քանի որ նրա իշխանությունն ուղղակի կապիտուլյացիայի կենթարկվի այդպիսի հանրության առկայության պարագայում։ Այս ամենն իր հերթին նշանակում է, որ առաջիկայում, դեռ շատ երկար ժամանակ մենք լսելու ու տեսնելու ենք հայհոյանք, ցածրարժեք խոսք, ոչ մարդկային ու հակաքաղաքական գլուխգործոցներ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները
Ամենադիտված