Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշ­խա­տան­քի մեջ պետք է սեր, եռանդ ու համ­բե­րու­թյուն դնել, և բու­մե­րան­գի պես կվե­րա­դառ­նա»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Կողբի գեղարվեստի դպրոցն այսօր մոտ 100 աշակերտ ունի, գործում է շուրջ քսան տարի: Սակայն չունի պետական ֆինանսավորում: Այն ինքնաֆինանսավորվում է:  Ժամանակին այդ դպրոցում աշխատել եմ կամավոր, այն հիմնել է հայրս, որը մասնագիտությամբ նկարիչ է: Դրա ստեղծման հիմքում նվիրվածությունն է, այն, որ մարդը պետք է սիրի իր գործը:

Нет описания.

Եղել եմ դպրոցի առաջին աշակերտներից, սովորել եմ բուհում, հետո վերադարձել և սկսել եմ դասավանդել մեր դպրոցում: Նույն կերպ Աննան և Արուսը»,-այսպես է սկսվում Սաթենիկի հետ մեր զրույցը: Իսկ առիթը «Երեքնուկ» բրենդն է: Աննա Նասիբյանը, Արուս Փաշիկյանը և Սաթենիկ Ղուլիջանյանը տարիներ առաջ միտք են հղացել, թե ինչպես օգնեն հարազատ դպրոցին: «Երեքով աշխատում էինք Կողբի գեղարվեստի դպրոցում, օգտագործում էինք այն որպես արվեստանոց: Մտածեցինք, թե ինչպես կարող ենք դպրոցին օգնել, բացի դա, գումար աշխատենք, որպեսզի նյութեր գնենք և շարունակենք նկարել: Մեր հիմնական նպատակն էր ստեղծել և վաճառել ինչ-որ բան, որից ստացած եկամուտով թե՛ դպրոցին կօգնեինք, թե՛ մեր գործը կշարունակեինք:Нет описания.

12-13 տարի առաջ էր: Տարբեր մտքեր ունեինք, բայց որոշեցինք այնպիսի իրեր ստեղծել, որոնք պրակտիկ լինեն, մարդիկ օգտագործեն, ոչ թե պատից կախեն կամ դնեն պահարանի վրա: «Երեքնուկը հիմնականում արտադրում է ձեռագործ աշխատանքներ, օրինակ՝ յուրաքանչյուր պայուսակի վրա կա ձեռքով արված նկարազարդում: Հիմնականում պատրաստում ենք փոքր դրամապանակներ, շպարի պարագաների համար նախատեսված պայուսակներ, որոնք բնական կաշվից են, իսկ դրանց վրա ամբողջությամբ ձեռքով նկարված պատկերներ են: Մեր նպատակն արտադրանքը Հայաստանի տարածքից դուրս ներկայացնելն ու տարածելն է:Нет описания.

Որքան մեծ լինի վաճառքը, այնքան շատ հնարավորություն կունենանք օգնելու դպրոցին, որը պետական ֆինանսավորման բացակայության պայմաններում գոյատևում է նաև «Երեքնուկի» արտադրանքի վաճառքի շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սաթենիկը: Հետաքրքրվում եմ՝ ինչո՞ւ «Երեքնուկ». «Նախ՝ այն շատ գեղեցիկ հայկական անուն է, բացի դա, երեք տերև ունի մեկ ցողունի վրա, իսկ մեր բրենդը երեքով ենք ստեղծել՝ համախմբվելով մեկ գաղափարի շուրջ»: Սաթենիկը նշում է՝ իրենք ուղղակի գործընկերներ չեն, այլ ընտանիք: «Մենք ընտանիք ենք, իրար ճանաչում ենք 20 տարուց ավելի, ուղղակի կոլեգաներ կամ ընկերներ չենք: Մեր ընկերության հիմքում գեղարվեստի դպրոցն է, որտեղ մեծացել ենք, թևեր առել և ստեղծել «Երեքնուկը»: Ամեն մեկս տարբեր տեղերից չենք եկել ու հետո որոշել միասին աշխատել: Խնդիրներ միշտ կան, բայց այնքան լավ ենք հասկանում իրար, որ խնդիրներն էլ են շուտ լուծում ստանում: Այսօր արդեն ընդլայնվում ենք:Нет описания.

Փորձում ենք հին հայկական կարպետների նախշերը ձեռքով գործել և մեր արտադրանքի մեջ օգտագործել: Ձգտում ենք երկրորդ շունչ տալ հայկական զարդանախշերին, միաձուլել դրանք ժամանակակից նախշերի հետ: Երբեմն մտածում են՝ ինչպե՞ս օգտագործել հայկական զարդանախշերը: Դրանք շատ չեն կիրառվում: Երբ Գերմանիայում ինչ-որ իր եմ նվիրում ընկերներիս ու ծանոթներիս, փորձում եմ այնպես անել, որ դրանում անպայման հայկական զարդանախշ ներառված լինի, ներկայացնում եմ դրա պատմությունը, այս կերպ տարածում նաև հայկական մշակույթը»,-նշում է մեր զրուցակիցը: Սաթենիկն այժմ աշխատանքի բերումով ընտանիքի հետ բնակվում է Գերմանիայում, սակայն ամուր թելերով կապված է հայրենիքին:Нет описания.

«Բնակվում եմ Գերմանիայում, իհարկե, կապված եմ Հայաստանին, այստեղ փորձում եմ իրացնել մեր արտադրանքն օնլայն խանութների միջոցով, հայկական համայնքի հետ եմ փորձում կապ հաստատել, որպեսզի կարողանանք նաև նրանց միջոցով արտադրանքի վաճառքը կազմակերպել տարբեր միջոցառումների ժամանակ: Այս աշխատանքների նկատմամբ կա հետաքրքրություն և պահանջարկ, այն կիրառական է, հարմարավետ, յուրահատուկ: Անմիջապես աչքի է ընկնում, հարցնում են՝ որտեղի՞ց է, ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել: Մեր աշխատանքների ստեղծման հիմքում առանձնահատկությունն է, մենք ուզում էինք, որ ցանկացած իր ձեռքով արված ինչ-որ դետալ ունենա»,-ընդգծում է «Երեքնուկի» հիմնադիրներից մեկը:

Զրույցն ամփոփում ենք հետևյալ հարցով՝ դժվարությունների հանդիպելիս ինչպե՞ս թևաթափ չլինել: «Շատ մարդիկ, երբ ինչ-որ գործում ֆիզիկական կամ ֆինանսական ներդրում են կատարում, պատկերացնում են, որ որոշ ժամանակ հետո պետք է սկսեն մեծ եկամուտ ստանալ: Իսկ մենք այդ միտքը չենք ունեցել, որ անում ենք այս աշխատանքը, պետք է երկու տարուց արդեն օգուտ ստանանք: Ունեցել ենք գաղափար, մեր աշխատանքի մեջ ներդրել ենք սեր, նվիրվածություն, շնորհք և համարյա թե զրո ֆինանս, որովհետև ուղղակի չունեինք էլ այդ գումարը:Нет описания.

Թակում էինք մարդկանց դռները, հարցնում՝ հնարավոր է՝ կաշվե հին իրեր ունեք, որոնք ձեզ անհրաժեշտ չեն, տվեք մեզ, մենք ձեզ համար էլ ինչ-որ իր կպատրաստենք: Ներկերի համար էինք մի փոքրիկ բյուջե նախատեսել: Իսկ հիմա մենք հասել ենք այն կետին, որ կաշին ես Գերմանիայից եմ գնում, ներկերն ԱՄՆ-ից ենք պատվիրում: Եթե ամեն ինչի մեջ մարդը սեր, եռանդ ու համբերություն է դնում, դա վերադառնում է: Բումերանգի նման է: Ամեն ինչ մեզ վերադառնում է սիրո տեսքով»,-եզրափակում է Սաթենիկ Ղուլիջանյանը:

 

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված