Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում ֆինանսական կատարյալ կայունություն է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Արցախում պատերազմի մեկնարկից հետո միջազգային «Մուդիս» վարկանիշային գործակալությունը զգուշացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը կարող է խնդիրներ ստեղծել բանկերի համար՝ ներդրումների արտահոսքի պատճառով:

Գործակալության փորձագետների կարծիքով՝ հակամարտության սրացումը կարող է հանգեցնել ներդրումների արտահոսքի, բանկերի համար լիկվիդացիոն ռիսկերի ավելացման, ինչպես նաև՝ փոխարժեքների փոփոխականության: Այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգն առաջիններից մեկն է արձագանքում ցանկացած լարվածության, առավել ևս, երբ խոսքը ռազմական գործողությունների մասին է, դա բնական երևույթ է և բնավ պետք չէ զարմանալ, սակայն, ըստ էության, այդ արձագանքը Հայաստանի պարագայում գոնե առայժմ նկատելի չի։

Դեռևս ռազմական դրություն հայտարարելուց անմիջապես հետո Հայաստանի բանկերի միությունը հայտարարեց, որ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։ Հանուն արդարության պետք է փաստենք, որ մինչ այժմ մեր բանկային համակարգը սահուն հաղթահարում է ռազմական դրության հնարավոր բացասական հետևանքները, և լարվածություն, որպես այդպիսին, ուղղակի չկա։ Չնայած չի բացառվում նաև, որ առանձին ներդրողներ կամ քաղաքացիներ գուցե ևս որոշ քայլեր են ձեռնարկել իրենց միջոցների ապահովության նպատակով։

Այն, որ Հայաստանի բանկային համակարգը բնականոն հունով աշխատում է և ամբողջությամբ կատարում իր պարտավորությունները հաճախորդների նկատմամբ, փաստ է։ Այս ընթացքում հայտնի չէ որևէ դեպք, երբ խնդիրներ են առաջացել պարտավորությունների սպասարկման հետ կապված։ Իրականում սա շատ կարևոր է հաճախորդների շրջանում բացասական սպասումներ չառաջացնելու համար։ Շատ հաճախ բանկային համակարգում ծագող խնդիրները կապված են լինում նման սպասումների հետ։ Իսկ դա մեզ ոչնչով պետք չէ և չի բխում՝ ինչպես բանկերի, այնպես էլ՝ հաճախորդների շահերից։

Հայաստանի բանկային համակարգի լիկվիդայնությունը բավական բարձր է, ինչը լավ հիմք է խնդիրներից խուսափելու համար։ Պատահական չէ, որ անգամ ռազմական դրության պայմաններում բանկերը հայտարարեցին իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու և վարկային արձակուրդներ տրամադրելու այս օրերին ռազմաճակատում գտնվող այն վարկառուներին, ովքեր խնդիր կունենան ժամանակին իրենց պարտավորությունները կատարելու հետ կապված։ Վստահաբար կարող ենք արձանագրել, որ այս պահին Հայաստանի ֆինանսական համակարգը միանշանակ կայուն է և առանց խոչընդոտների լիարժեք կատարում է իր բոլոր պարտավորությունները հաճախորդների նկատմամբ։ Սակայն ասել, որ այդ կայունությանը սպառնացող վտանգներ չկան, տեղին չէ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Փաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են
Ամենադիտված