Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համագործակցություն է անհրաժեշտ, որ բիզնեսը չտուժի, մյուս կողմից՝ չլինեն «առիթավորվողներ»․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մի քանի օրերին խոսվում է այն մասին, որ 2-3 անգամ թանկացել են ծաղիկներն ու ծաղկեպսակները, իսկ ավելի վաղ էլ տեղեկություններ էին տարածվում, որ բարձրացել է զինվորական համազգեստի գինը։ Այս ամենն՝ Արցախում ընթացող պատերազմի ֆոնին: Երկու դեպքում էլ քաղաքացիների դժգոհություններին անդրադարձել էր ՏՄՊՊՀ-ն՝ նշելով, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ-ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ, շուկան մրցակցային է, չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար հանձնաժողովն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել:

Իսկ զինվորական համազգեստի պարագայում ստուգումները շուկայում դեռևս շարունակվում են։ Խախտումներ արձանագրելիս ՏՄՊՊՀ-ն խորհուրդ է տալիս դիմել իրենց։ Այս հարցում ոչ այնքան խնդրահարույց է այն, որ ծաղկի գինը բարձրացել է, ինչը մեկ այլ պարագայում մենք կարող էինք անուշադրության մատնել, այլ հարցն ունի բարոյական կողմ։ Ի՞նչ խղճով մի քանի հարյուր դրամ ավելի գումար աշխատել հայրենիքի համար կյանքը զոհած տղաների հաշվին։ Ինչևէ։

Բացի այս թանկացումները, դեռևս նախքան պատերազմական գործողությունների մեկնարկը շուկայում նկատելի էին պարենային ու ոչ պարենային ապրանքների թանկացումներ, օրինակ՝ 700 դրամ արժողությամբ ձեթը թանկացել և դարձել է 770 դրամ այն պատճառաբանությամբ, որ ներկրվում է Կրասնոդարից, իսկ այս տարի այնտեղ արևածաղկի բերքը բավարար քանակի չի եղել, արտադրության և բնականաբար ներկրման ծավալները քչացել են, ինչն էլ ազդել է գնի վրա: «Սպառողների ասոցիացիայի» փորձագետիրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ անբեկանելի է մեկ բան՝ որքան էլ մենք այսօր պատերազմի մեջ ենք, մեկ վայրկյան անգամ տնտեսության աշխատանքը չպետք է կանգ առնի։ «Բիզնեսը պետք է ապրի, կատարի իր պարտավորությունները՝ հարկերի ու աշխատավարձերի վճարում և այլն։ Պետք է հարցին անպայման այս կողմից էլ նայել։

Բիզնեսն անպայման պետք է աշխատի, որովհետև այդ գումարի շրջանառությունից է ձևավորվում պետական բյուջեն, որտեղից էլ գումարներն ուղղվում են կենսաթոշակների վճարմանը, սոցիալական այլ պարտավորությունների կատարմանը և այլն։ Ուստի հարցը քննարկելիս պետք է մետաղադրամի երկու կողմը դիտարկել։ Խոսքը բնավ այն անբարեխիղճ տնտեսվարողների մասին չէ, որոնք, օգտվելով «առիթից», որոշում են այս ծանր օրերին գումար աշխատել։ Դա քննարկման այլ թեմա է։ Չպետք է քաջալերենք նրանց»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։ Նա նշում է, որ, օրինակ՝ նույն ծաղկի շուկան կանոնակարգելու և նման աստղաբաշխական գնաճ թույլ չտալու մասով ՏՄՊՊՀ-ն, ցավոք, որևէ լծակ չունի։ Նա միայն կարող է հորդորել, կոչով հանդես գալ, խիստ նկատողություն անել, բայց վերահսկել չի կարող։ Շուկան ազատականացված է, այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտը, վաճառողն ու արտադրողն ինքն է որոշում ու սահմանում ապրանքի գինը։ Այս պայմաններում պահանջարկից առաջանալու է առաջարկը։ Այստեղ պետությունը պետք է շատ լուրջ լծակներ ստեղծի իրավիճակը կանոնակարգելու համար։

Ճիշտ չի լինի, եթե պետությունը վարչական մեծ տույժեր կիրառի, քանի որ այս պարագայում էլ կստացվի, որ պետությունը ճնշում է բիզնեսին, որն էլ կարող է ընդվզել և ասել՝ ինձանից հարկ ես պահանջում, բայց թույլ չես տալիս ազատականացված շուկայի սկզբունքով որոշակի գործառույթ իրականացնեմ, որպեսզի կարողանամ այս պայմաններում գոյատևել։ Այս դեպքում էլ պետության ձեռքերն են կապված։ Մնում է, որ նա որոշակի վերահսկողություն իրականացնի կամ էլ գնա փոխզիջման ճանապարհով։ Օրինակ՝ որոշակի հարկեր նվազեցնի, ներումներ իրականացնի կոնկրետ ժամանակով, արտոնություններ սահմանի և տնտեսվարող սուբյեկտն էլ այս պարագայում պարտավորություն ունենա չբարձրացնել հատկապես առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների գինը։

Այս պահին սա կարող է լուծում լինել, միայն խիստ պատժատեսակների կիրառումն այս պահին խելամիտ չէ, որովհետև բիզնեսը կսնանկանա, այդ դեպքում կավելանա գործազրկությունը, պետբյուջեի գումարային շրջանառությունը, իսկ սա էլ իր բնական հետևանքները կունենա»,-նշում է մեր զրուցակիցը։ Այսպիսով՝ ըստ Չիլինգարյանի, պատերազմական և սոցիալ-տնտեսական բարդագույն շրջանում՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, լավագույն լուծումը կդառնա պետություն-տնտեսվարող սուբյեկտ համագործակցությունը, երբ պետությունը ինչ-որ ժամանակի համար որոշակի լուծումներ կառաջարկի տնտեսվարողներին, իսկ նրանք էլ պարտավորություն կստանձնեն այս ծանրագույն պայմաններում ապրանքների թանկացումը մինիմումի հասցնել։

Նա նաև նշում է՝ պետությունը, ի դեմս կառավարության և մյուս գերատեսչությունների, պետք է ամուր կապ ստեղծի բիզնեսով զբաղվող մարդկանց հետ։ «Պետք է պարբերական հանդիպումներ կազմակերպվեն, հարցեր ուղղվեն բիզնեսմեններին՝ ինչ խնդիրներ ունեն, ինչպիսի լուծումներ են իրենք առաջարկում։ Բայց նման հանդիպումներ գրեթե չեն կազմակերպվում: Եթե ցանկանում են արդյունք ունենալ, ուրեմն պետք է ավելի սերտորեն համագործակցեն»,- եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էՇրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ինԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացՎանաձորը հրաժեշտ տվեց վաստակաշատ բժշկուհուն Վթար․ ջուր չի լինի Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել ենԹուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԼենա Նանուշյանը՝ քաղաքական արտահոսքերի հեղինա՞կ. «Ժողովուրդ» ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է. «Հրապարակ» Նոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություն են պահանջել․ «Հրապարակ Երիտասարդի հետ վիճաբանությունը ավարտվել է ողբերգությամբՈւկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն
Ամենադիտված