Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հա­կա­հու­մա­նիստ պե­տու­թյան հետ հու­մա­նի­տար պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բե­րելն անհ­նա­րին է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի խոսքով, պատերազմի սկզբից ի վեր սա երկրորդ փակ քննարկումն էր: Առաջինն Էստոնիայի նախաձեռնությամբ էր, երբ կոչ էր արվել դադարեցնել ռազմական գործողությունները: «Երկրորդի պարագայում քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ էր:

Այս անգամ օրակարգը մի փոքր այլ էր՝ վերահսկողական մեխանիզմների միջոցով կրակի դադարեցման իրականացում: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ այս քննարկումն այս իրավիճակում միանշանակ որևէ գործնական, արդյունավետ ու պրոդուկտիվ դրսևորում չի կարող ունենալ: Սա պարզապես ՄԱԿ-ի շրջանակներում հարցը քննարկելու մի փորձ էր: Այս համատեքստում եկեք հաշվի առնենք այն հանգամանքը, որ, ամեն դեպքում, կոնֆլիկտի կարգավորման միջազգային մանդատը հենց ԵԱՀԿ Մինսկի հանձնախմբինն է: Եկեք ընդունենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնիսկ հարաբերականորեն խաղաղ պայմաններում չկարողացավ վերահսկողության գործուն մեխանիզմներ ներդնել: Այդ հարցն իրականում շատ է քննարկվել:

Հայաստանը մշտապես կողմ է եղել այդ մեխանիզմների ներդրմանը, բայց Արդրբեջանը մերժել է դա անգամ խաղաղ պայմաններում: Եթե վերահսկողության մեխանիզմները խաղաղ պայմաններում հնարավոր չի եղել ներդնել, ապա այսօր այս լայնամասշտաբ պատերազմի պայմաններում այն անհնար է բառի բուն իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Անդրադառնալով այսօր առկա իրողություններին, թշնամու նպատակներին՝ Է. Օրդուխանյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Եթե մենք նայենք այս օրերին ռազմադաշտում տեղի ունեցող զարգացումներին և այն ուղղություններին, որոնք առաջնահերթ է համարում թշնամին, միանգամից ակնհայտ է դառնում, որ հարավային հատվածով, Արաքսի հովտով թշնամին փորձում է ճեղքում ապահովել՝ ուղղությունը դեպի Նախիջևան:

Ես ուզում եմ հիշեցնել, որ բավականին երկար ժամանակ խոսվում էր այն վտանգի մասին, որ Թուրքիան որոշակի զորախմբեր է տեղափոխում Նախիջևան: Արդեն այսօր տեսնում ենք Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունն այս կոնֆլիկտում, որի ուղղությունը Նախիջևանն է. ավելի կոնկրետ՝ գեոպոլիտիկայի մեջ հայտնի «հայկական սեպ», որը խրված է և խոչընդոտ է թշնամու համար: Թուրքիա, որը Նախիջևանի հետ ունի ցամաքային սահման, և Նախիջևան, որն Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունի: Կարծես թե, այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը այս ռազմավարական խնդիրն է փորձում լուծել:

Հիմք ընդունելով մեր պաշտոնական հաղորդագրությունները՝ կարող ենք ասել, որ ամենաթեժ ու ծանր մարտերը հենց հարավային ուղղությամբ են: Երեկ էլ հայտարարվեց Իշխանաձորի մատույցներում կատաղի մարտերի ու այն մասին, որ հայկական զինուժը ամեն կերպ դիմագրավում է այդ հարձակումներին: Այս ամենն ակնհայտ ցույց է տալիս, որ թշնամու տրամադրվածությունը ու թիրախը նշված ուղղությամբ միջանք բացելն է»: Թեպետ այսօր, ըստ քաղաքագետի, թուրքադրբեջանական տանդեմի առաջնահերթությունը վերոնշյալ միջանցքի բացումն է, բայց հեռանկարի տեսանկյունից այլ հարցեր ևս կան:

«Սա նաև շատ ավելի լուրջ, այդ թվում՝ նաև տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հետևանքներ ունեցող և հեռուն միտված մի ծրագիր է. այն, ըստ էության, ուղղված է Իրանի դեմ, ՌԴ-ի դեմ: Բնականաբար, նպատակը նաև ընթացքում հայ բնակչության նկատմամբ որոշակի էթնիկ զտումներ իրականացնելն է: Եվ մենք տեսնում ենք, որ թշնամին չի խնայում անգամ խաղաղ բնակիչներին»,-ասաց նա: Քաղաքագետի խոսքով, այսօր ունենք բոլոր նախադրյալները խոսելու տարածաշրջանում բալանսի փոփոխության մասին. «Այս տարածաշրջանի բալանսավորման հարցը պայմանավորվում է տարածաշրջանում խոշոր ազդեցություն ունեցող պետություններով: Մեզ մոտ այդ ազդեցության առումով անվանդաբար միշտ ՌԴ-ի պատկերն է եղել:

Բայց այսօր ազդեցության տեսանկյունից Թուրքիայի միայն գործնական քայլերին ու հավակնություններին չէ, որ ականատես ենք լինում: Այս տարիների ընթացքում տեսանք Թուրքիայի կողմից Վրաստանի տնտեսական կլանումը, ինչպես նաև կոմունիկացիաների կլանումը, տեսանք Վրաստանից Ռուսաստանի հետ մղումը, այդ թվում՝ նաև ռազմական ներկայության տեսքով: Թուրքիային, ըստ էության, անուղղակիորեն հաջողվել է հետ մղել ռուսական ռազմական ազդեցությունը, մասնավորապես Վրաստանի պարագայում նաև քաղաքական ազդեցությունը: Մյուս թիրախը Ադրբեջանն է. այսօր միանշանակ է, որ Թուրքիան նաև քաղաքականապես է կլանել Ադրբեջանին:

Մենք առաջիկայում կտեսնենք, որ կփորձի փաստացի հսկողություն սահմանել նաև էներգակիրների վրա: Այդ գործիքին տիրապետելով՝ Թուրքիան նաև հավել յալ ազդեցության լծակ է ունենալու Եվրոպայի նկատմամբ: Եվ հենց այս հանգամանքով էր պայմանավորված Եվրոպայի կողմից խոսուն, բայց ոչ գործուն այն դրսևորումը, ըստ որի, հինգ պետություններ արգելափակեցին ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները: Այդ երկրների թվում նաև Հունգարիան էր, որը գազի ու նավթի շահառուներից մեկն է լինելու: Հիմա մնացել է Հայաստանը, որտեղ ՌԴ-ն շարունակում է ռազմական ներկայություն ունենալ: Եվ մենք տեսնում ենք, որ Թուրքիան «գիծը» տանում է դեպի Նախիջևան, այսինքն, ՀՀ-ի հետ ուղիղ սահման:

Սրանք ուղիղ սպառնալիքներ են նաև Ռուսաստանի ազգային ու պետական շահերի համար, և այս պարագայում մենք համատեղ շահերի կրող ենք: Ռուսաստանը պետք է դադարի սակարկություններ առաջարկել Հայաստանին ու իրապես նաև գործուն աջակցություն ցուցաբերի, որպեսզի հաղթանակն ամրապնդվի. մեր հաղթանակը նշված համատեքստում վստահաբար նաև Ռուսաստանի հաղթանակն է»: Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այս ընթացքում երկու անգամ ձեռք բերված համաձայնությունները չպահելու շարունակական ոճին, մեր զրուցակիցը նկատեց. «Եթե ծանոթ ենք թուրքական ռազմավարական մտքին, պետք է իմանանք, որ թուրքը մարդասիրական պայմանավորվածությունները խախտելու դիվանագետ է: Միշտ է այդպես եղել:

Այսինքն, բանակցում է մինչև այն պահը, երբ կուտակում է որոշակի պոտենցիալ ու խախտում հենց այդ բանակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը: Սա ռազմավարական մտածողություն է, ինչը մեզ հայտնի է: Մասնավորապես, այդպես էլ կյանքի չկոչված հրադադարները կարելի է համարել ապտակ նաև երկու միջնորդ երկրներին՝ մի դեպքում Ֆրանսիային, մյուս դեպքում՝ ՌԴ-ին, որոնց ջանքերը թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի հօդս ցնդեցրեց:

Այդ տանդեմը հրադադարն օգտագործեց վերադասավորումներ, վերահաշվարկներ կատարելու համար: Այնպես որ, մենք շատ լավ պետք է հասկանանք, որ հակահումանիստ պետության հետ հումանիտար պայմանավորվածություն ձեռք բերելն ուղղակի անհնարին է: Առաջիկայում մի շարք այցեր են նախատեսված, խոսվեց նաև երկրի ղեկավարների միջև հանդիպման հնարավորության մասին: Մինչ այդ այցերն ու հանդիպումները, մենք պետք է կարողանանք արդյունք ապահովել, որպեսզի, երբ նստենք քննարկումների, մեր ձեռքին շատ ծանրակշիռ փաստարկներ ունենանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված