Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առանց կա­ռա­վա­րու­թյան գոր­ծուն աջակ­ցու­թյան հնա­րա­վոր չի լի­նի զար­գաց­նել հայ­րե­նա­կան ար­տադ­րու­թյու­նը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքական ապրանքների ներմուծումից հրաժարվելու պահանջ պարբերաբար ձևավորվում էր մեր հասարակության ներսում՝ հատկապես Հայաստանի և Արցախի սահմաններին ռազմական լարվածության աճման ֆոնին, սակայն հետո արդեն այդ պահանջը թուլանում էր, ապրանքի ներկրումը Թուրքիայից՝ շարունակվում։ Սակայն Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը, կարծես թե, լուրջ փոփոխություններ է կատարելու մեր տնտեսության մեջ, մասնավորապես՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նախնական վեց ամիս ժամկետով արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան, խոսքն, ի դեպ, պատրաստի արտադրանքի մասին է։

Մի կողմից նշվում է, որ սա գուցե հանգեցնի որոշակի բարդությունների։ Մասնավորապես՝ արդեն իսկ Հայաստան է ներմուծվել մեծ քանակի ապրանք, և տնտեսվարող սուբյեկտները «միայնակ» են մնացել իրենց ապրանքի հետ, քանի որ շատերն ուղղակի բոյկոտում և չեն գնում այն, այս դեպքում ի՞նչ պետք է անեն տնտեսվարողները։ Մյուս կողմից էլ՝ եթե ապրանք չենք ներմուծում Թուրքիայից, ապա ո՞րն է լինելու այլընտրանքը։ Նշվում է՝ այս հարցում գործուն քայլեր պետք է անի պետությունը՝ օգնելու տնտեսվարողներին գործարար կապեր հաստատել այլ երկրների հետ, բայց ամենակարևորը՝ քայլեր կատարել հայրենական արտադրությունը զարգացնելու ուղղությամբ։ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հաստատում է՝ շատ ապրանքների արտադրությունը, որոնք ներմուծում ենք այլ երկրներից, այդ թվում նաև Թուրքիայից, կարելի է կազմակերպել հենց Հայաստանում։

«Մեր երկրում այսօր թափ է առնում տեքստիլ արդյունաբերությունը։ Իտալական սարքավորումներով այսօր ավտոմատ կերպով արագ ձևվում և կարվում է արտադրանքը։ Տեսեք՝ միայն անցած տարի 268 միլիոն դոլարի թուրքական ապրանք ենք ներմուծել Հայաստան։ Դրա մեծ մասը կարող էր այստեղ արտադրվել։ Հայաստանում կարելի է թափ հաղորդել կոշկեղենի արտադրությանը։ Մեր երկրում տարեկան արտադրվում է 400 տոննա կովի կաշի։ Այդ կաշին մեծամասամբ Վրաստանով արտահանվում է Թուրքիա։ Այն օգտագործվում է կոշիկի, կաշվե իրերի ու նաև ռազմական արդյունաբերության մեջ։ Հիմա հարց ձևակերպենք՝ ինչո՞ւ մեր կաշին պետք է գնա Թուրքիա։ Երբ Խորհրդային Միության տարիներին մեզ մոտ «Մասիս» ֆաբրիկան կաշվից կոշիկ էր կարում, թուրքերը չգիտեին՝ կաշվե կոշիկն ինչ բան է։

Ինչո՞ւ չենք կարող ներդրումներ անել և վերականգնել մեր արտադրության լավագույն ավանդույթները։ Այստեղ միանշանակ պետք է լինի պետության աջակցությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ այս փոփոխություններից հետո կլինեն կազմակերպություններ ու անհատներ, որոնք անգործ կմնան, սրանից խուսափել չի ստացվի։ «Նրանց պետք է համախմբել գաղափարի կամ նոր ստեղծվող կազմակերպության շուրջ, «ներքաշել», ներուժն օգտագործել, օրինակ՝ տարբեր իրերի արտադրություն սկսելու գործում։ Նույնը նաև տեքստիլ արտադրության պարագայում։ Ի դեպ, տեքստիլ արտադրանքը ներմուծվում է նաև Չինաստանից, միայն անցած տարի 751 միլիոն դոլարի ապրանք ներկրել ենք Չինաստանից, որի զգալի մասը տրիկոտաժ է»,-նշում է մեր զրուցակիցը։

Համոզված է՝ այստեղ առանց կառավարության գործուն աջակցության ոչինչ անել հնարավոր չի լինի։ «Ներմուծողներին պետք է ոգևորել, անտոկոս կամ էլ արտոնյալ վարկեր տրամադրել, որոշակի գումար տալ գործ սկսելու համար, պայմանով, որ նա այդ գումարը կվերադարձնի, օրինակ՝ հինգ տարի հետո։ Այո՛, մեր երկրում առավել մեծ թափով պետք է զարգանա տեքստիլ արդյունաբերությունը և կաշվե բազմազան իրերի արտադրությունը»,-ասում է միության նախագահը։ Ընդ որում, նշում է՝ այս արտադրությունները զարգացնելու համար պետք է մեկ ուրիշ խնդիր էլ լուծել՝ ստեղծել սպառողական կոոպերացիաներ՝ պետություն-մասնավոր գործընկերության հիմքով։ «Սպառողական կոոպերացիաների մեջ կընդգրկվեն ապրանք ներմուծողները, որոնք կզբաղվեն գյուղացիներից կաշին ու բուրդը մթերելով։

Հայաստանում միջին հաշվարկներով 4000 տոննա չմշակված բուրդ կա, որն այս պահին պահանջարկ չունի։ Սպառողական կոոպերացիաները պետք է զբաղվեն գյուղատնտեսական այդ ապրանքների հավաքմամբ, մշակմամբ և արտադրությանը մատուցմամբ։ Նման կարգի բաներ պետք է արվեն, որ կարողանանք ներմուծմանը փոխարինող տեղական արտադրություն զարգացնել»,ընդգծում է Սաֆարյանը։ Այս պարագայում շուկայի զարգացումներին պետք է արձագանքեն նաև տեղական արդեն գործող արտադրողները։ Ըստ Սաֆարյանի՝ նրանք պետք է հասկանան, որ մի շարք ապրանքներ արդեն իսկ չեն ներմուծվելու, ուստի պետք է ավելացնեն կամ սկսեն այդ ապրանքների արտադրությունը Հայաստանում։

«Պատերազմը «ստիպեց», որ պետությունը գիտակցի՝ պետք է խթանել տեղացի արտադրողին, որպեսզի զարգանա հայրենական արտադրությունը, այլ ոչ թե միայն ներմուծումը։ Ստացվում է, որ մենք 1 մլրդ դոլարի ապրանքներ ենք ներմուծել Հայաստան, որոնցից շատերն ուղղակի կարող էինք այստեղ արտադրել։ Այս ուղղությամբ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում տեղական արտադրողի շահերը և տեղական շուկան պաշտպանելով, խթանելով հարկային ու վարկային քաղաքականությունը՝ պետք է կարողանալ հասնել նրան, որ տեղական արտադրությունը զարգացնենք»,-եզրափակում է Վազգեն Սաֆարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված