Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Պայ­թյուն ած­խա­հան­քում, կամր­ջի փլու­զում, նա­վի ան­հե­տա­ցում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Մեծ Բրիտանիա՝ Խնձորի օր, Լաոս՝ Լիալուսնի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1848– ծնվել է մտավորական, ազգային ազատագրական շարժման գործիչ Մկրտիչ Փորթուգալ յանը:

1863 –ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը (Զապէլ Խանճեան)։

1902 – ծնվել է հայ խորհրդային վիրաբույժ Կարո Հովնաթանյանը։

1941 –ծնվել է բանաստեղծ Վազգեն Առաքել յանը։

1960– ծնվել է ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող Իսրայել Հակոբկոխյանը:

1964- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևը։

1978- վախճանվել է հայազգի խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը։

1980– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ հեռուստատեսային աստղ, դերասանուհի Քիմ Քարդաշյանը:

1985– վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ Արշալույս Արշարունին:

1991 –ծնվել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Սպիտակ արջը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տաջիկստանի հետ։

1993- աշխարհի շախմատի առաջնությունում Գարրի Կասպարովը պարտության է մատնել Նայջլ Շորթին։

2007- Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

2008-«Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում աշխարհահռչակ երաժիշտ Ալ Ջերոն եզակի համերգով հանդես է եկել Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

2009- Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ներկայացվել են Թուրքիայի խորհրդարանի դատին:

2019-ձերբակալվել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

ԱՇԽԱՐՀ

63 մ.թ.ա. -Հռոմում ընտրված կոնսուլ Ցիցերոնը, ստանալով տեղեկություն, որ Կատալինան նպատակ ունի իրականացնել հեղաշրջում և սպանել իրեն, Սենատում հանդես է եկել ճառով և չեզոքացրել Կատալինայի նպատակները։

1097– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսել են Անտիոքի պաշարումը:

1422- վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Շառլ 6-րդ Խելագարը։

1520– Ֆերնան Մագելանը հայտնագործել է Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվել է նրա անունով:

1641 -տեղի է ունեցել կաթոլիկ ապստամբություն Օլստերում, որի արդյունքում զոհվել են բազմաթիվ անգլիացիներ և շոտլանդացիներ։

1652 -Ֆրանսիայի կարդինալ Մազարինիի վարձու բանակի դեմ մղված պատերազմում ֆրոնդեյների պարտություններից հետո Ֆրոնդայի առաջնորդ թագաժառանգ Կոնտեն, թողնելով Փարիզը, փախել է իսպանական Հոլանդիա։

1727 -կնքվել է Կյախտինյան պայմանագիրը Ռուսաստանի և Չինաստանի միջև։

1731 -Աբուլխայր խանի նախաձեռնությամբ ղազախների Կրտսեր Ժուզը ընդունել է Ռուսական կայսրության գահակալությունը։

1805– տեղի է ունեցել Տրաֆալգարյան ճակատամարտը, որը նապոլեոնյան պատերազմների նշանավոր մարտերից մեկն է:

1805 –ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս և փոխծովակալ Հորացիո Նելսոնը։

1829- Ջոզեֆ Էսփդինն արտոնագրել է փորթլանդ ցեմենտը։

1833 –ծնվել է շվեդ քիմիկոս, ինժեներ Ալֆրեդ Նոբելը։

1845– վախճանվել է վրացի գրող, վրացական գրականության դասական Նիկոլայ Բարաթաշվիլին:

1879– ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկել է իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը:

1915 -Արլինգտոնից (ԱՄՆ, Վիրջինիա նահանգ) իրականացվել է առաջին տրանսատլանտիկ ռադիոհեռախոսային խոսակցությունը Փարիզ։

1926- Մոնրեալում ամերիկացի աճպարար Գարրի Գուդինը խնդրել է մի հանդիսատեսի՝ հարվածել իր որովայնին. այդ հարվածից 10 օր անց աճպարարը վախճանվել է։

1927 -ԽՍՀՄ-ում Տրոցկին և Զինովևը մեղադրվել են «բուրժուական ինտելիգենցիայի ստեղծման և հակահեղափոխական դիրքորոշման մեջ» և հեռացվել կուսակցությունից։

1930- Գերմանիայի Աախենի ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է 262 մարդ։

1931-վախճանվել է ավստրիացի գրող Արթուր Շնիցլերը։

1934 -Չինաստանում սկսվել է չինական կոմունիստական կուսակցության ղեկավար Մաո Ցզեդունի ղեկավարած «մեծ արշավանքը»։

1944 -Բերմուդյան եռանկյունում խորհրդավոր կերպով անհետացել է «Ռուբիկոն» ամերիկյան նավի ամբողջ անձնակազմը, ընդ որում, նավը վնասվածքներ չի ունեցել, իսկ նավի վրա մնացել է միայն շունը։

1950 -տիբեթյան բանակի կապիտուլ յացիայից հետո չինական բանակը օկուպացրել է ամբողջ Տիբեթը։

1967– ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի են ունեցել ցույցեր ընդդեմ Վիետնամի պատերազմի. ցույցին մասնակցել է մոտ 70 00 մարդ:

1992 -վաճառքում է հայտնվել Մադոննայի հեղինակած «Սեքս» գիրքը։

1994 –Կորեայի մայրաքաղաք Սեուլում 32 մարդ է զոհվել Սյոնսու կամրջի փլուզման արդյունքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված