Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան «սարքեց» ՆԱՏՕ-ի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել էր Բրյուսել, որտեղ հանդիպել էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Ճեպազրույցի ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ Արցախում ընթացող գործողություններում ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, ավելին՝ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգ ենք կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտումներով, որոնք հանգեցնում են զոհերի:
 
Ըստ էության՝ Ստոլտենբերգի հայտարարությունը մի կողմից նորություն կամ անսպասելի չէ, մյուս կողմից այն ուշագրավ լույսի ներքո է հնչում դեռևս պատերազմ հրահրելուց առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարի հայտարարության ֆոնին: Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան հակամարտության կողմ է, քանի որ Ադրբեջանի անվերապահ աջակիցն է: Ի՞նչ է ստացվում. եթե ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, ինչպես հայտարարել է գլխավոր քարտուղարը, ապա Թուրքիան այլևս ՆԱՏՕ անդամ չէ՞: Բանն այն է, որ Թուրքիան հյուսիսատլանտյան դաշինքի անդամ (դեռևս 1952 թվականից) է, և երբ հայտարարում է, որ հակամարտության կողմ է, ապա այդ հակամարտության մեջ ներքաշում է փաստորեն նաև Հյուսիսատլանտյան դաշինքին:
 
Ընդ որում, այդ հանգամանքի մասին ակնարկել է նաև դաշինքի մեկ այլ անդամ` Ֆրանսիայի նախագահը: Թուրքիան, փաստորեն, ոչ միայն հակամարտության, այլ նաև միջազգային ահաբեկության հետ գործակցության մեջ է ներքաշել ՆԱՏՕ-ին, քանի որ հազարավոր ահաբեկիչներ է ներկրել Ադրբեջան և սկսել պատերազմ Արցախի դեմ․ այդ հանգամանքը միջազգայնորեն ապացուցված փաստ է: Հետևաբար, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ դաշինքը հակամարտության կողմ չէ, և դա անշուշտ միանգամայն ողջունելի հայտարարություն է, այդուհանդերձ առաջանում է հարց՝ իսկ Թուրքիան դաշինքի անդա՞մ է, թե՞ անդամ չէ:
 
Ըստ այդմ՝ եթե անդամ չէ, ապա գուցե պետք է այդ մասին հայտարարել բարձրաձայն և ձեռնամուխ լինել Անկարայի հանդեպ դաշինքի որևէ պարտավորության չեղարկման: Եթե ոչ, ապա կողմ չլինելու մասին Ստոլտենբերգի հայտարարությունն ուղղակի հարվածում է հենց դաշինքի հեղինակությանը, որովհետև ստացվում է, որ ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը: Այդ պարագայում, ՆԱՏՕ-ն հակամարտող կողմ է, թե ոչ, պարզ չէ, բայց որ դառնում է Արցախի ժողովրդի դեմ ահաբեկչական պատերազմ հայտարարած Թուրքիայի հանցակից, դառնում է ցավալիորեն ակնհայտ:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ
Ամենադիտված