Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից». հինգ րոպեի ֆենոմենը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրադադարի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը կոնկրետ Թուրքիան է արհամարհում՝ ստիպելով Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնել: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը: «Թուրքիան է անընդհատ Ադրբեջանին ստիպում կռվել և դա հենց այնպես չի անում: Այս վարքագիծն ամենևին չի բխում «պատմական հողեր ազատագրելու» Թուրքիայի «հայրենասիրական» մղումներից: Այստեղ Թուրքիայի կողմից Ռուսաստանին ուղղված մեսիջ կա. մասնավորապես՝ Հարավային Կովկասում երկուսով հարցեր լուծելու իմաստով:

Ասում է՝ արի այդ հարցերի լուծման մեջ 50/50 տոկոսով բաժնետեր դառնանք, կեսը՝ դու, կեսը՝ ես: Մի բան, որին, այնուամենայնիվ, Ռուսաստանը դեմ է. հասկանում է, որ եթե այսօր նույնիսկ ոչ թե 50/50, այլ անգամ 70/30 մասնաբաժնով համաձայնի Թուրքիայի հետ ինչ-որ հարցեր լուծել, ապա վաղը Թուրքիան Ռուսաստանին ասելու է՝ դե, արի, Միջին Ասիայում էլ նույն սկզբունքով հարցեր լուծենք, ու անտեղ էլ կոնֆլիկտ կհրահրի: Հետո կասի՝ Հյուսիսային Կովկասում կամ Ղրիմում էլ խնդիրներ կան և այսպես շարունակ: Այնուամենայնիվ, Ռուսաստանը համաձայն չէ Թուրքիայի պահանջին, և դա է պատճառը, որ Թուրքիան Ադրբեջանին ստիպում է կռվել:

Իսկ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ունեցած որոշակի հաջողություններն իր զորքերի հաջողությունը չեն: Հիմնականում Թուրքիան է մեծապես աջակցում ադրբեջանական բանակին. մեծ հաշվով, Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից և ուղղակի ստիպված է համակերպվել: Այսինքն, սա Թուրքիայի խաղադրույքն է, և Թուրքիան նման կերպ խաղում է նաև Սիրիայում, Լիբիայում և այլն»,-ասաց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալ յանի խոսքով, եթե գերտերությունները ցանկություն ունենան, հինգ րոպեում կարող են դադարեցնել պատերազմը: «Եթե լուրջ ճնշում ուզենային գործադրել, հինգ րոպե հետո պատերազմը կանգ կառներ: Եվ խոսքն ամենևին բանակցային մեթոդների մասին չէ: Խոսքը հատկապես պատժամիջոցներ կիրառելու մեթոդի մասին է:

Ընդամենը հինգ րոպեն բավական է, բայց խնդիրն էլ հենց այն է, որ չեն անում դա: Օրինակ՝ նույն ԱՄՆ-ն պատժամիջոցներ շատ է սիրում, Թուրքիայի դեմ 100 կամ 200 մլրդ դոլարի պատժամիջոց կիրառելու պարագայում թուրքական լիրան ամբողջովին անկում կապրի, տնտեսական իրավիճակը վերջնականապես կխարխլվի: Միևնույն ժամանակ, կարելի է դիտարկել Ադրբեջանից գազ ու նավթ չգնելու կամ այդ երկրների ֆինանսական ունեցվածքի վրա տարբեր կալանքներ դնելու հնարավորությունները: Բայց փաստ է, որ նման քայլեր չեն արվում: Պետք է մտածել՝ ինչո՞ւ: Մեր իշխանությունները պետք է մտածեն, թե ինչու է հայտարարվում զինադադարի մասին, բայց զինադադարը, որպես այդպիսին, իրականություն չի դառնում: Իրականում ԱՄՆ-ից ստացվող հայտարարությունները նախընտրական կամպանիայի տիրույթում են: Հայերին ընդամենը գովաբանում են, ոչ ավելին:

Լուրջ ճնշում գործադրելու ցանկությունը չկա, որովհետև Թուրքիան իրենց համար այս պահի դրությամբ կարևոր գործընկեր է»,-նշեց Ա. Բադալյանը: Այդ համատեքստում առանձին անդրադառնալով Ռուսաստանի գործոնին՝ նա շեշտեց. «Ռուսաստանը Հարավային Կովկասը ազդեցությունների դաշտ է համարում և այդ առումով Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները միշտ նույն հարթության մեջ է ուզում դիտել: Կարծում է՝ հարաբերությունները պետք է հավասարեցնել, որովհետև երկուսն էլ լավ հարևաններ են: Երկուսին հավասարաչափ լավ դիտարկելու իդեա ֆիքս ունի, քանի որ չի բացառում Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու հավանականությունը: Մինչդեռ դա երբեք իրականություն չի դառնա, որովհետև Թուրքիան բավականին լավ նստած է Ադրբեջանում:

Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտնի, թեպետ մինչ այս էլ չէր մտնելու: Այս գաղափարն իրեն չի արդարացնելու հենց միայն այն պատճառով, որ, ըստ մի շարք տեղեկությունների, Ալիևն արդեն ամբողջովին Թուրքիայի հսկողության տակ է: Հայաստանում կա ռազմաբազա, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը երբեք ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ չի դառնալու, բայց Ռուսաստանին թվում է, թե Ադրբեջանի առումով հետագայում ինչ-որ ինտեգրացիոն գործընթացներ կարող են լինել:Ռուսաստանը, սակայն, դրանով ոչինչ չի շահելու: Ռուսաստանին էլ է հասկանալի՝ ուզում է անպայման լավ հարաբերություններ ունենալ, խաղաղապահ զորքեր մտցնել, բայց իրականում Ադրբեջանն այնպիսի պայմաններ է դնում, որը, բնականաբար, ոչ ոքի ձեռք չի տալիս: Ադրբեջանի նպատակը բոլոր գյուղերն ու բնակավայրերը ոչնչացնելն է»:

Անդրադառնալով ԱՄՆ-ին՝ քաղտեխնոլոգը շեշտեց, որ Թրամփը, կարծես, այս պահին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հետաքրքրություններ չունի: «ԵՄ-ն ևս չունի: Եթե նկատել եք, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին այլևս ոչ ոք չի խոսում: Կարծես այն անցած մի փաստաթուղթ է, որն իրենից այլևս որևէ կարևորություն չի ներկայացնում, որի մասին անգամ չեն էլ խոսում: ԵՄ-ից Ֆրանսիան է ակտիվ երկիր այս գործընթացում, բայց, մեծ իմաստով, ԵՄ-ն ընդամենը հանգիստ իրավիճակ է ուզում, որ փախստականները չգնան Եվրոպա: Ոչ ավելին»,-հավելեց նա: Արմեն Բադալ յանի դիտարկմամբ, պատերազմը հաջորդ րոպեին կդադարի նաև այն ժամանակ, երբ հայկական դիվանագիտությանը հաջողվի մեջտեղից հանել Թուրքիային:

«Ադրբեջանն առանց Թուրքիայի դրդման չի շարունակի պատերազմը: Հիմնականում թուրքական զորքերն են կռվում: Ադրբեջանը երեք անգամ հրադադարը մերժելու հրահանգը ստացավ Թուրքիայից: Հիմա եթե կարողանան Թուրքիային խաղից հանել, զինադադարը կլինի: Բայց հարցն այն է, թե կարո՞ղ են արդյոք հանել Թուրքիային գործընթացից: Ինչո՞ւ, որովհետև Էրդողանի օրոք Թուրքիայում ստեղծվել են պատկերացումներ, թե իրենց երկիրը գեոպոլիտիկ մեծ խաղացող է, Էրդողանն իրեն արդեն «Մեծ թուրանի» հիմնադիր է պատկերացնում: Սրանք իրականում ցանկություններ են, իսկ իրողությունն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը չի դիմանում ու շուտով կտրաքի, այն առանց այն էլ վատ վիճակում է»,-ընդգծեց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալ յանի հետ զրույցում անդրադարձանք նաև մի շարք քաղաքների կողմից Արցախի անկախությունը ճանաչելու նշանակությանը: «Դրանք հիմնականում զուտ զգացմունքային նշանակություն ունեն: Արցախի անկախության ճանաչումը, ըստ էության, ո՛չ ԵՄ-ին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ էլ ԱՄՆ-ին ձեռնտու չէ:

Այս պահի դրությամբ ոչ մեկի շահերի համար ձեռնտու չէ Արցախի անկախությունը ճանաչելը, որովհետև դա կարող է խնդիրներ առաջացնել. կա Շոտլանդիայի հարց, կա Կատալոնիայի հարց, կան նաև այլ փոքր տարածքների անկախության ճանաչման հարցեր: Հիմա պարզապես տարբեր երկրներում գործող հայկական լոբբինգային կառույցների աշխատանքի շնորհիվ տարբեր քաղաքներ Արցախի անկախությունը ճանաչում են, բայց քաղաքի կողմից անկախություն ճանաչելը ոչ մի նշանակություն չունի. անկախության իրավական ճանաչումը տվյալ երկրի ԱԳՆ-ի կողմից է իրականացվում: Օրինակ՝ ԱՄՆ նահանգների մեծ մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց ֆեդերալ կառավարությունը՝ ոչ»,-ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված