Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուկա կներկրվի «այլընտրանքային» տեսականի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջապես սայլը տեղից շարժվեց․ ՀՀ կառավարությունը վերջապես որոշեց արգելել թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը Հայաստան։ Դրա անհրաժեշտության մասին խոսվել է տարիներ շարունակ, թվարկվել բոլոր պոտենցիալ վտանգները, որոնք այս օրերին իրականություն դարձան։ Կառավարությունը որոշել է 2021թ․-ի հունվարի 1-ից արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Նշենք Հայաստան ներմուծվող թուրքական հիմնական ապրանքախմբերը 2019թ․ տարեկան արդյունքներով. դրանք են՝ հագուստ՝ 69,4 մլն դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 35,3 մլն դոլար, նավթ և նավթամթերք՝ 24,3 մլն դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ մաքրող լվացող միջոցներ, կոսմետիկա և այլն՝ 23,6 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանիցից պատրաստված իրեր՝ 21,6 մլն դոլար, ցիտրուսային մրգեր 10,3 մլն դոլար, շինանյութ և այլն՝ ընդհանուր առմամբ մոտ 268 մլն դոլար։

Ըստ էության՝ խոսքը բավականին բազմազան տեսականու մասին է, հետևաբար, կառավարության արդեն ընդունած որոշումը նոր հարցեր է առաջացնում։ Փաստացի առաջինը այն է, իսկ հնարավո՞ր է տեղական արտադրության կամ այլ երկրներից ներմուծվող ապրանքներով փոխարինվեն թուրքական ապրանքները։ Միանշանակ հնարավոր է։ Եթե տեղական արտադրության փոխարինող ապրանքներ ոչ բոլոր թուրքական ապրանքների դեպքում ունենք, ապա այլ երկներից դրանց ներմուծելը առանձնապես խնդիր չի առաջացնում։ Առավել ևս, այժմ հնարավորություն ունենք ներմուծել ԵԱՏՄ երկրներից՝ ավելի հեշտ ընթացակարգերով։ Այնպես չէ, որ Թուրքիան աշխարհում ասենք՝ հագուստ կամ շինանյութ արտադրող միակ և անփոխարինելի երկիրն է։ Այս ամենին զուգահեռ՝ հնարավո՞ր է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը սոցիալական հավելյալ խնդիրներ ստեղծի մեր երկրում։ Տարիներ, տասնամյակներ հենց այս՝ սոցիալական գործոնը հաշվի առնելով ՀՀ իշխանությունները չէին գնում վճռական քայլերի թուրքական ներմուծումը եթե ոչ արգելելու, գոնե սահմանափակելու հարցում։

Ցավոք, դա բերեց նրան, որ մենք մեր մասնակցությունն ունեցանք մեր դեմ մղվող պատերազմում թուրքական ակտիվ դերակատարման մեջ։ Այդուհանդերձ, սոցիալական խնդիրներ կառաջանային, եթե կառավարությունը որոշեր անմիջապես արգելել թուրքական ապրանքների ներմուծումը։ Մինչդեռ, առնվազն երկու ամիս ժամանակ է տրված այլընտրանքային ներմուծման կամ տեղական արտադրությունների կազմակերպման համար։ Հետևաբար, սոցիալական խնդիրներ այս պատճառով չեն կարող առաջանալ։ Ըստ էության դժվարություններ կարող են առաջանալ Թուրքիայից ապրանք ներմուծողների համար։ Ժամանակ կպահանջվի մինչև նրանք վերակողմնորոշվեն դեպի այլ շուկաներ։ Միաժամանակ, շեշտում ենք, որ արդեն Հայաստան ներմուծված թուրքական ապրանքները պետք է սպառվեն։

Հիմա արդեն, երբ դրանց հետագա ներմուծումն արգելված է, անիմաստ է արդեն ներմուծվածը բոյկոտելը։ Երրորդ հարցը, որ տարիներ շարունակ հնչեցվել է, թե արդյոք մենք այսպիսի քայլով լուրջ վնասներ ենք ստեղծում Թուրքիայի տնտեսության համար։ Բնականաբար, աշխարհի հարուստ և բարեկեցիկ երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների ներմուծման արգելքի համեմատ Հայաստանի արգելքը աննշան ազդեցություն է ունենալու թուրքական տնտեսության վրա։ Սակայն, առնվազն մենք ինքներս չենք մասնակցի մեր դեմ մղվող պատերազմին և մեր չափով չենք նպաստի թշնամի երկրի տնտեսությանը։ Ի դեպ, տարեկան 250-300 մլն դոլարը, որ մենք ներդրում ենք կատարում թուրքական տնտեսության մեջ, ամեն դեպքում այնքան էլ փոքր գումար չէ և եթե որևէ մեկն այդքան ներդրում կատարի որևէ երկրում, այդ թվում Թուրքիայում, հաստատապես հատուկ ուշադրության կարժանանա։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ
Ամենադիտված