Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օպե­րա­ցի­ան պլա­նա­վո­րող­նե­րը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խնդիր են դրել»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայի գլխավոր շտաբում, և պատահական չէ, որ տարբեր լուրջ փորձագիտական շրջանակների տվյալներով՝ Թուրքիայի գլխավոր շտաբից մոտ 600 բարձրաստիճան զինվորական պատերազմի սկզբից գտնվում է Ադրբեջանում: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Դիտարկելով արդեն այս փուլում առկա իրողությունները՝ նախ շեշտեց. «Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ Արցախը գրավելու ու հայաթափելու պլան ունեին, այսինքն՝ բլից-կրիգ, որը ձախողվեց:

Արդեն պատերազմի երկրորդ,երրորդ օրերին պարզ եղավ, որ նրանք չկարողացան համապատասխան խորք ապահովել: Թեպետ երկու անգամ ճեղքումների փորձ արվեց, բայց դրանք ևս ձախողվեցին: Այսինքն, հիմա դիրքային կռիվ է: Մենք իրավիճակը պետք է գնահատենք ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներով, լեռնանցքներով ու բարձունքներով: Կռիվն արդեն նախալեռնային ու լեռնային շրջաններում է, որտեղ թշնամու զրահատեխնիկայով ճեղքումներն անհնար են: Երկրորդ հանգամանքն էլ կա. պատերազմի սկզբից մինչև վերջերս օդուժի առավելություն ունեին: Խոսքը, մասնավորապես, թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ների մասին է: Այդ առավելությունը, սակայն, աստիճանաբար չեզոքացվեց»: Հ. Նահապետյանն ընդգծեց, որ հիմա թշնամին ընդամենը փորձում է քանակական, թվային առավելությամբ իր համար «հաղթական» ելքեր ապահովել, բայց հասնելով լեռնային և նախալեռնային պայմանների մարտական գործողություններին՝ այլ իրավիճակի է հանդիպում:

«Այդ հատվածներում շատ ավելի նվազ ուժերով կարելի է շատ լավ պաշտպանություն, ինչպես նաև տեղերում հակահարձակում կազմակերպել: Այսինքն, այն, ինչ արվում է մեր ուժերի կողմից: Բացի այդ, հայկական ուժերն իրենց խորագետ քայլերի միջոցով թշնամուն նաև ծուղակի մեջ են վերցնում, որի օրինակներն արդեն հայտնի են: Ընդհանուր առմամբ, այսօր դիրքային կռիվ է գնում, ու հակառակորդն աստիճանաբար հյուծվում է: Այդ համատեքստում հաշվի առնենք նաև իր անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, որն աստիճանաբար անկում է ապրում. անձնակազմին խոստացել էին կայծակնային հարվածով մոտ մեկ շաբաթվա ընթացքում հաղթանակ տոնել, ինչը չկա և իրականություն չի դարձել»,-ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով Թուրքիայի գործոնին՝ նա շեշտեց, որ պատերազմը պլանավորողներն իրականում կովկասյան մեծ պատերազմ ստեղծելու նպատակ ունեն:

«Ըստ այդ նպատակի՝ նշված պատերազմում մի կողմից Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պատերազմեն, մյուս կտրվածքով՝ Հայաստանի կողմից Ռուսաստանը, Ադրբեջանի կողմից՝ Թուրքիան, և այս մեծ հրդեհի բոցերը պետք է տեղափոխվեն Ռուսաստան: Առաջին թիրախը Ռուսաստանն է, երկրորդը՝ Իրանը: Այսինքն, օպերացիան պլանավորողները աշխարհաքաղաքական խնդիր են դրել: Այս առումով պատահական չէ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից պլանավորված ռազմական գործողությունների հարվածային ուղղությունը հիմնականում հարավային կողմում է: Այսինքն, Իրանից կտրել Արցախը, շրջանները վերցնել, մի կողմից մոտենալ Մեղրիին, մյուս կողմից՝ Նախիջևանում տեղակայված համապատասխան զինուժի առկայության պայմաններում վերցնել այն սեպը, որը խրված է թուրանական մեծ կայսրության ստեղծման ցամաքային ճանապարհին: Սա աշխարհաքաղաքական բաղադրիչն է, բայց Թուրքիան, բնականաբար, այլ շահեր ևս ունի»,-շեշտեց փորձագետը:

Այդ համատեքստում մատնանշելով արմատական իսլամիստների առկայությունն Ադրբեջանում՝ Հ. Նահապետյանը հավելեց. «Դրանք պատերազմին մասնակցելու պատրվակով կգտնվեն այնտեղ, բայց Թուրքիան հաջորդ փուլում Ադրբեջանում իշխանափոխություն է իրականացնելու, որի պարագայում իշխանության կբերի ադրբեջանցի սպաներին, գեներալներին, նաև իսլամ ծայրահեղականների: Նա Ալիևին կարող է ցանկացած պահի գահընկեց անել, և Ալիևն ունի այս ռիսկի գործոնը: Այդ առումով Թուրքիան սպասարկում է իր ազգային ու պետական շահերը: Հաշվի առնենք նաև այն, որ Էրդողանը, մեծ հաշվով, Ադրբեջանին որպես իր տարածք, իր ազդեցության գոտի է դիտում, որտեղ պատերազմից հետո կառավարումն իրենը պետք է լինի: Հիմա կառավարումը ռազմական առումով է, պատերազմից հետո նաև քաղաքական կառավարում է ակնկալում»:Հ. Նահապետյանի խոսքով, առհասարակ, պատերազմը փոխեց այն թյուր պատկերացումները, որոնք կային մինչ այս:

«Մարդիկ հասկացան մեկ պարզ ճշմարտություն. այն է՝ այս տարածաշրջանում իրականում կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Թուրքիայի առարկայական ազդեցությունը կարող է լինել: Ռուսաստանը, որպես մեր ռազմավարական դաշնակից, Հայաստանի հետ ստեղծած պաշտպանական երեք գոտու իրողություն ունի, որոնք ամրագրված են համապատասխան միջպետական պայմանագրերով: Առաջինը ՀԱՊԿ անդամակցությունն է, երկրորդը՝ 102-րդ ռազմաբազայի և Ռուսաստանի զինուժի հետ ուղղակի կնքած պայմանագիրը, երրորդ՝ հայ-ռուսական համատեղ զորախումբը: Այս երեք պաշտպանական գոտիներով է, որ Հայաստանը, բացի իր Զինված ուժերից, ունի նաև գործիքակազմ, որով կարող է ապահովել իր երկրի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը: Պայմանագրերը հստակ կնքված են, և փոխադարձ պարտավորություններ կան»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, իր պարտականությունները կատարում է:

«Իսկ մեր դիվանագիտական հաջողություններն ուղղակիորեն կախված են մարտի դաշտում ունեցած մեր հաջողություններից: Ինչո՞ւ Ադրբեջանը հեղինակավոր, կշիռ և հակամարտությունը լուծելու պարտավորություններ ունեցող երկրների կողմից առաջարկված հրադադարի ռեժիմը չի պահպանում: Որովհետև հույս ունի, թե ռազմի դաշտում ավելի մեծ հաջողություններ կունենա, ինչը բանակցային գործընթացում իր համար առավել շահեկան դիրքեր կապահովի արդյունքների առումով: Ադրբեջանը և Թուրքիան երբեք չեն կանգնեցնի իրենց ռազմական գործողությունները, քանի դեռ, ըստ իրենց, հաջողություն ունեն:

Դիվանագիտական դաշտում հայկական կողմից առաջին փաստարկը մեր հաղթանակներն են լինելու, այնպես, ինչպես եղավ 1994թ. մայիս ամսին, երբ Ադրբեջանը խնդրեց երկարատև ու անժամկետ հրադադար, որը հենց ինքն էլ խախտել է»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ սա մեր ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին պատերազմն է: «Քանի դեռ իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու նպատակով «մեծ Թուրան» ստեղծելու իր հիվանդագին նկրտումները կյանքի կոչելու համար Թուրքիան չի համակերպվել այն իրողության հետ, որ Արցախի Հանրապետությունը, որի երաշխավորը ՀՀ-ն է, իրեն պետք չէ, այստեղ միշտ պատերազմներ կլինեն:

Միևնույն ժամանակ, պատերազմի կանխարգելիչ գործոնը կա, որը կար նաև այն ժամանակ, երբ Հայաստանը, որպես Խորհրդային Միության մաս, պաշտպանված էր խորհրդային ընդհանուր պաշտպանական համակարգով՝ ներառյալ ատոմային զենքով: Այնուամենայնիվ, որպես զսպիչ գործոն, այն կա նաև այսօր: Թուրքիան, այդուհանդերձ, շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանի նկատմամբ բացահայտ ագրեսիա ցուցաբերի, կարող է նաև ատոմային տակտիկական զենքի հարված ստանալ: ՌԴ ռազմական դոկտրինում ամրագրված համապատասխան հոդվածը ՌԴ-ին այդ իրավունքը վերապահում է»,-եզրափակեց ռազմական փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված