Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը ֆուտբոլը խառնել է քաղաքականությանը և պատերազմին, ինչն անընդունելի է». Հայաստանում ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարզաշխարհը մշտապես փորձում է զերծ մնալ քաղաքական կոչերից, հայտարարություններից, առհասարակ քաղաքականությունից։ Մարզիկներն իրենց պայքարը մղում են ռինգում, խոտածածկին, սառցադաշտում և այլուր: Չեն հնչեցնում ատելության խոսք, փոխարենը խաղաղության կոչեր են անում։ Իհարկե, շատերը խոսում են իրենց երկրում տեղի ունեցող անարդարությունների մասին՝ իրենց դիրքը և ճանաչումն օգտագործելով, որ դրանք արտաքին աշխարհի համար ավելի տեսանելի ու լսելի լինեն: Բայց նույնիսկ այս հարցում Ադրբեջանը տարբերվում է, նույնիսկ մարզաշխարհն ու մարզիկներին է օգտագործում քաղաքական քարոզչության նպատակով: Բայց ամեն ինչի մասին հերթով:

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմը չէր կարող իր ազդեցությունը չունենալ նաև մեր երկրի մարզական կյանքի վրա։ Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ Մհեր Խուդավերդյանը նշում է՝ պատերազմի սկսվելուց հետո առաջինը, ինչ արեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մեր երկրի ներքին առաջնության դադարեցումն էր անորոշ ժամանակով։ «Մի քանի օր հետո, սակայն, որոշում կայացվեց առաջնությունն ամեն դեպքում վերսկսել։ Դրանով աշխարհին ցույց էինք տալիս, որ կյանքը մեր երկրում ամեն պարագայում շարունակվում է։ Ինչպես գիտենք, հետագայում խաղերը նորից դադարեցվեցին, քանի որ Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանը մի քանի հարվածներ հասցրեց, խոսքը Վարդենիսի մասին է։ Հիմա առաջնությունն ընթանում է իր ողջ թափով։

Ի՞նչ խնդիր առաջացրեց մեզ համար պատերազմը։ Չեղարկվեցին ազգային հավաքականի ընկերական խաղերն Ալբանիայի և Քուվեյթի հավաքականների հետ: Ազգերի լիգայի` Վրաստանի դեմ կայանալիք տնային հանդիպումը ՈՒԵՖԱ-ի որոշմամբ անցկացվեց Լեհաստանում, ինչը մեզ համար ամենահարմար տարբերակը չէր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խուդավերդյանը։ Ընդգծում է՝ այս ողջ ընթացքում հայկական ֆուտբոլային աշխարհը՝ թե՛ ֆեդերացիան, թե՛ ակումբները, զերծ են մնում պատերազմական մարտակոչ հիշեցնող հայտարարություններից։ «Ակումբներից ոմանք հանդես են գալիս «#Artsakhstrong» հեշթեգով, ինչը պատերազմի կոչ կամ առավել ևս սպանելու կոչ չէ։ Ուղղակի համերաշխության դրսևորում է։ Բոլոր ակումբներն իրենց ուժերի ներածին չափով օգնում են պատերազմի հետևանքների վերացմանը։ Նույն կերպ է իրեն դրսևորում նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Որպես ֆուտբոլային կառույց՝ իրեն զուսպ է պահում, և հենց դա է նպաստում, որ մենք այսօր համարձակորեն կարող ենք պահանջներ ներկայացնել ֆուտբոլային տարբեր կառույցների։ Այն, ինչ արվում է Ադրբեջանի ֆուտբոլային և առհասարակ սպորտային աշխարհի կողմից, հասնում է աբսուրդի։ Իրենք օգտագործում են բոլոր հնարավոր ռեսուրսներն իրենց ֆեյքնյուզերն ու պրոպագանդան տարածելու համար։ Օրերս ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի ծառայության ղեկավար, ակումբի մամլո խոսնակ Նուրլան Իբրահիմովի հայտարարությունն աբսուրդի ժանրից էր։ Ադեկվատ մարդը նման հայտարարություն չի անի։ Որքան էլ մենք չսիրենք ադրբեջանցիներին, մեզանից ոչ ոք իրեն թույլ չի տալիս նման հայտարարություն անել, թե պետք է մայր ու մանուկ կոտորել։ Դա հստակ ցեղասպանության կոչ էր։

Սա նման միակ հայտարարությունը չի եղել. հնարավոր է նաև հանրության լայն շրջանների աչքից վրիպած լինեն վերոնշյալ ակումբի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի այլ հրապարակումներ ևս, քանի որ պատերազմի սկզբնական և թեժ շրջանն էր։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունները, նրանց սոցիալական մեդիայի էջերը վերածվել էին Իլհամ Ալիևի քարոզչական նորությունների էջերի։ Տարածվում է պատերազմին վերաբերող տեղեկատվություն։ Այս ընթացքում Ադրբեջանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նախախաղային մարզման դուրս եկան մարզաշապիկներով, որոնց վրա գրված էին Արցախի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերի անունները: Այսինքն՝ Ադրբեջանը ֆուտբոլը խառնել է քաղաքականությանը և պատերազմին, ինչն անընդունելի է։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՈւԵՖԱ-ն խիստ նախազգուշացում է տվել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին, որովհետև լուսանկարվել էին զինվորական ողջույնի ժեստով։

Սա անընդունելի է ՈւԵՖԱ-ի համար, նույնիսկ գրեթե հավասարեցված է նացիստական Գերմանիայի ողջույնի ժեստին»,-նշում է մեր զրուցակիցը։ Այս բոլոր գործողությունների վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի բողոքներ է ներկայացրել ՈւԵՖԱ, ընդ որում՝ ոչ միայն վերը նշված ֆուտբոլային ակումբի, Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի, այլ նաև ՈՒԵՖԱ-ի հովանավոր «Socar» ընկերության դեմ։ «Այդ ընկերությունը սոցիալական մեդիայի իր էջերն օգտագործում է բռնություն, ատելություն քարոզելու համար»,-ասում է Խուդավերդյանը։ ՀՖՖ-ն ակնկալում է, որ բռնություն քարոզող այս կոչերին ՈւԵՖԱ-ն միանշանակ պետք է արձագանքի, իսկ թե ինչպես կարձագանքի, ցույց կտա ժամանակը։ «Մեր ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին «Ղարաբաղ» ակումբին ՈւԵՖԱ-ի «Եվրոպա լիգայի» մրցաշարից հեռացնելու համար։ Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ակումբի մամուլի բաժնի ղեկավարի հնչեցրած խոսքն իր պաշտոնական էջում` ակումբի խոսքն է։ Չեմ կարծում, որ ակումբին կհեռացնեն, սակայն խիստ նախազգուշացումներ, տուգանքներ կամ էլ այլ պատիժներ կլինեն, ակնկալվում է գոնե այդ աշխատակցի որակազրկում, ֆուտբոլային գործունեության կասեցում կամ արգելում։

Ի վերջո, նրա՝ բռնությամբ լեցուն կոչի փաստերը կան, դրանք անհերքելի են։ Հնարավոր է՝ նախազգուշացում տրվի նաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային, գուցե նաև ներքին կարգով, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց նման գործելաոճը։ Առհասարակ ֆուտբոլային տարբեր ակումբների և հաստատությունների ներկայացուցիչների միջև ավանդաբար շատ համերաշխ և կառուցողական մթնոլորտ է եղել, անգամ նրանց, որոնք խաղադաշտում մրցակիցներ են։ Իբրահիմովի նման մարդիկ ուղղակի իրավունք չունեն լինել ֆուտբոլային աշխարհում»,-եզրափակում է Մհեր Խուդավերդյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված