Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ եր­կի­րը կրում է այն ոգե­ղեն նկա­րա­գի­րը, որը կրում է յու­րա­քան­չյուր զին­վոր, այդ դեպ­քում ազգն ան­հաղ­թե­լի է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք ոչ թե մեկ թշնամու, ոչ թե մի քանի երկրի, այլ հնացած, վաշխառու, շահամոլ և իրեն լիովին սպառած մի ամբողջ համակարգի դեմ ենք կռվում: Այն երկրները, որոնք առերես մեզ հետ կռվի մեջ են, իրենց հերթին այդ համաշխարհային կեղտոտ համակարգի գործիքներն են, այն համակարգի, որի վերջը եկել է: Եվ զարմանալի չէ, որ ցանկացած առաջադիմական, քաղաքակրթական շրջադարձային խնդիր միշտ հայերի ուսերին է ծանրանում: «Փաստի» հետ զրույցում ընդգծում է ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը, որը մեզ հետ զրույցում խոսել է պատերազմի ու այն կետերի մասին, որոնք կարևոր է գիտակցել ոչ թե հաղթանակից հետո, այլ հենց այս պահին: Հաշվի առնելով վերը նկարագրվածը՝ նա շեշտեց. «Այս դեպքում մենք պետք է գիտակցենք՝ եթե լույսը կռվում է խավարի դեմ, պարտությունն անհնար է: Այս անբարո աշխարհն, ի վերջո, կառավարվում է հենց այդ համակարգերի կողմից, բայց մենք պետք է իմանանք, որ, միևնույն է, մենք ոչ թե հաղթելու ենք, այլ մենք ի սկզբանե հաղթած ենք:

Ուղղակի մենք իրավունք չունենք տանուլ տալու ոգեղենը, հոգևորը: Ինչու եմ սա ասում: Երբ պատերազմը սկսվեց, բոլորի մեջ հաղթանակի, լավ լուրերի սպասում կար: Բայց կար մի դաշտ, մասնավորապես համաշխարհային ինֆորմացիոն դաշտը, որը փորձում էր այդ ոգին թունավորել, կասկած հարուցել: Ես այստեղ այլ խնդիր եմ տեսնում. մեր ինքնությանը հարիր ոգեղեն դաշտ չունենալու դեպքում այդ դատարկությունը պետք է լցվեր կեղծ արժեքներով: Ամեն դեպքում, իրավիճակը մեզ պետք է սթափեցնի, ըստ որի՝ ոչ թե հաղթանակից հետո, այլ հենց այս պահից սկսած մեզ համար իրոք մեր ինքնությանը, մեր տեսակին հարիր հոգևոր դաշտ ձևավորենք: Երբ երկիրը կրում է այն ոգեղեն նկարագիրը, որը կրում է յուրաքանչյուր զինվոր, հայրենիքի յուրաքանչյուր պաշտպան, այդ դեպքում ազգն անհաղթելի է: Այս կռիվը հանուն նոր աշխարհի կայացման է, և այդ սպառված աշխարհը հոգեվարքի մեջ իր վերջին ճիգերով փորձում է ամեն ինչ անել: Այդ աշխարհի սլաքները Հայաստանի դեմ են ուղղված, որովհետև հայերը միշտ եղել են լույսի ու առաջադիմության կրողը:

Կրելով այդ հպարտությունը, այդ ոգևորությունը՝ մենք պետք է գիտակցենք, որ կռվում ենք ընդհանրապես հանուն մարդու, հանուն քաղաքակրթության»: Խաչիկ Չալիկյանի խոսքով, հայերը միշտ իրենց մաշկի վրա զգացել են աշխարհի այս քաղաքակրթական կեղծ համակարգի անտարբերությունը: «Այս պատերազմով մենք կրկին բացահայտեցինք աշխարհի իրական դեմքը: Իհարկե, կռվելով Շուշիի մատույցներում, մենք այսօր կռվում ենք նաև Վիեննայի մատույցներում: Ես վստահ եմ, որ աշխարհը կառավարող օղակները դա լավ են գիտակցում: Ավելի լավ, որ չգիտակցեին, բայց գիտակցելով են օժանդակում թուրանական ծրագրին՝ փորձելով խեղդել առաջադիմության օջախը: Անտարբեր, անբարո, թրքաբարո այս աշխարհն ուրիշ դեմք չունի: Այս աշխարհը լիովին բացահայտեց իր դեմքը, բայց այդ փաստը ոչ թե մեզ պետք է հուսահատեցնի, այլ մենք պետք է զգանք, որ մենք կռվում ենք նույն Բելի դեմ, իսկ հաղթանակն արդեն իսկ կա: Իհարկե, կորուստները ցավալի են: Ոչ մի զոհ չարժե այդ աշխարհի վերաբերմունքին, բայց մենք պիտի հասկանանք, որ այս դեպքում կռիվ ենք տալիս այդ անտարբերության դեմ, որ այդ աշխարհի թրքաբարո վերաբերմունքի դեմ կռվելով՝ մենք կռվում ենք նաև մեր հոգու, մեր ճշմարիտ ինքնության համար, ինչը չի կարող արդյունքներ չտալ: Ես վստահ եմ, որ հաղթանակը պետք է լինի, ուրիշ տարբերակ չկա, միայն մի հարց է ինձ մտահոգում: Մի բանից եմ վախենում, որ հանկարծ հաղթանակից հետո նորից չգլորվենք «քաղաքակրթական» այն ճահճի մեջ, որը համառորեն մեզ պարտադրվում է, իսկ այսօր կռվում մեր դեմ:

Շատ կարևոր է այսօրվանից գիտակցել, որ մեր կռիվը պետք է շարունակվի բոլոր ոլորտներում՝ կրթությունից մինչև գիտություն, մշակույթից մինչև տնտեսություն: Այսինքն, գիտակցել, որ մենք ծնվել ենք նոր աշխարհում, և հետդարձն ամենադատապարտելի բանը կլինի: Ինչո՞ւ պետք է մեր տղաներն այսօր ճակատում իրենց կյանքով զոհաբերեն ունեցած այն մեծ արժեքները, որոնք մենք թերացել ենք կյանքում իրականացնել: Դրա համար մենք այսօրվանից պետք է գիտակցենք, որ ոչ միայն կռվում ենք, այլև պետք է արարել, իսկ հնին վերադարձն անընդունելի է»,-ընդգծեց ռեժիսորը: Խաչիկ Չալիկյանը այլ կարևորների շարքում մատնանշեց հատկապես մեր ժողովրդի միասնականությունը: «Տասնամյակների, հազարամյակների ընթացքում որքան էլ փորձել են մեզ տարբեր միջոցներով ոչնչացնել, արտակարգ իրավիճակներում մեր ճշմարիտ ինքնությունն ու ոգին արթնանում է:

Բայց մի վտանգ կա. մենք խոսում ենք աշխարհը տիրած տեսանելի և ոչ տեսանելի կեղծ համակարգերի մասին, բայց չէ՞ որ մենք այս աշխարհում ենք ապրում: Բնականաբար, մեզ մոտ էլի տարբեր օղակներում այդ մարդիկ իրենց դրածոներն ունեն: Այդ կեղծ աշխարհի կեղծ հավատամքը կրողներին չենք կարող շրջանցել: Այդ օղակներն ամեն ինչ անում են համաշխարհային այդ վաշխառուական համակարգին հավատարիմ լինելու և դրանց պատվերը կատարելու համար: Այս ամենի հանդեպ մենք պետք է անհանդուրժող լինենք»,-հավելեց Խ. Չալիկյանը: Եզրափակելով՝ ռեժիսորը հավելեց. «Մեր ամենահզոր, ես կասեի՝ միակ դաշնակիցը մեր տատիկների, մեր մայրերի, մեր երեխաների ոգևորող աչքերի փայլն է: Երբ իրենց մեջ այդ տիեզերական ոգին կա, այդ ժողովուրդն անպարտելի է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված