Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոչ մի գոր­ծըն­թա­ցում այս աս­տի­ճա­նի պարտ­վո­ղա­կան փաս­տա­թուղթ չի եղել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրվել: 9 կետից բաղկացած փաստաթուղթը կարճ ժամկետներում տարածքների վերադարձ է ենթադրում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք փաստաթղթին՝ փորձելով նախ հասկանալ, թե մինչ այս արդյոք եղե՞լ են նշվածին մոտ կամ նմանաբնույթ փաստաթղթեր: Դիտարկելով մինչ այս առկա փաստաթղթերը՝ քաղտեխնոլոգը շեշտեց. «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ Արցախի հարցի կարգավորման բանակցությունների շուրջ բազային փաստաթղթային մակարդակով գրեթե գաղտնիք չկա:

Համենայն դեպս, կար ծում եմ՝ չկա: Կար Մադր իդ յ ա ն սկզբունքներ կոչված փաստաթուղթը և ճանապարհային քարտեզը, որը շրջանառության դրվեց 2007 թվականից: Կոնկրետ մարդիկ, ովքեր զբաղվում են այդ խնդրով, հետո նաև հասարակությունը և բոլոր նրանք, ում դա հետաքրքրում էր, քայլ առ քայլ գիտեին դրա մասին: Այսինքն, ոչ մի փաստաթղթում, ոչ մի գործընթացում այս աստիճանի պարտվողական փաստաթուղթ, կարծես թե, չի եղել: Նախօրեին իր հերթական «live»-ում՝ «մեա կուլպայում», անգամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ըստ էության, առավելագույն փոխզիջումը, որ առաջարկվում էր Հայաստանին, սկզբնական փուլում հինգ շրջանների մասին է եղել:

Նույնիսկ ակնարկեց՝ «ա՛յ, որ եթե ես դրան գնայի, ստիպված չէի լինի այս փաստաթուղթը ստորագրել»: Այսինքն, մի հատ էլ մուննաթ եկավ բոլորի վրա՝ ասելով, թե այն ժամանակ չէիք թողնի նման բան անել, հիմա սա եմ արել, սա ստացվեց: Մեծ հաշվով, ինչպես միշտ, էլի ինչ-որ մեկը մեղավոր դուրս եկավ»: Հիշեցնելով ու համադրելով նախկինում արված հայտարարություններն ու իրողությունները՝ Վիգեն Հակոբյանը հավելեց. «Երբ Փաշինյանը մեղքը բարդում էր նախկինների վրա՝ ասելով, թե ծանր ժառանգություն է ստացել և այլն, հիշում եք՝ պատերազմի սկզբնական փուլում ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը բավականին մեծ պարզաբանող հոդվածով հանդես եկավ, որը, ըստ էության, ծայրից ծայր բացահայտեց, թե իրականում իրենք ինչի վրա են ավարտել իրենց էպոխան բանակցային գործընթացում:

Համենայն դեպս, այն, ինչ ներկայացնում էին, այն, ինչի մասին մենք լսել էինք ու գիտեինք, դրանցից և ոչ մեկը նմանաբնույթ չի եղել: Նման որևէ փաստաթուղթ չի եղել: Ես կարող եմ հիմա ընդամենը մեկ շտրիխի մասին նշել. չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ պետք է Շուշին հանձնվեր, չի եղել մի փաստաթուղթ, որտեղ պետք է Հադրութը հանձնվեր ու չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ մեզ պարտադրվում էր միջանցք բացել Նախիջևանից դեպի Ադրբեջան: Չէր եղել նաև որևէ փաստաթուղթ, որտեղ կարգավիճակի վերաբերյալ բառ չլիներ այն առումով, որ կարգավիճակը քննարկման առարկա է: Հիմա այս մասին ընդհանրապես որևէ խոսք չկա:

Վերոնշյալը որևէ աղերս չունի քննարկվող փաստաթղթերի հետ: Սա իրականում ոչ թե ցավոտ փոխզիջում է, ինչպես դա փորձում էր ժամանակին ներկայացնել Փաշինյանը՝ դեռ մոտ քսան օր առաջ նախապատրաստելով հասարակությանը, այլ իսկապես կապիտուլ յացիա, այն էլ՝ անվերապահ կապիտուլ յացիա՝ կոնկրետ ու առավել քան սեղմ ժամկետներով: Ասեմ՝ եթե այս ամենը բանակցային գործընթացներով լիներ, օրինակ՝ ինչ-որ փուլերով գնար, ապա յուրաքանչյուր կետը ամիսներ ու տարիներ էր տևելու»: Անդրադառնալով կրկին մեղավորներ փնտրելու քաղաքականությանը, որոնց շարքում կրկին նաև նախկիններն են, քաղտեխնոլոգն ընդգծեց. «Մեղավորներ գտնելն ու պատասխանատվությունն իր վրայից գցելը սովորական փաշինյանական քաղաքականություն է:

Այստեղ որևէ օրիգինալ բան վաղուց չկա: Սա սովորական փաշինյանական հնարք է, որն իր պաշտոնավարման առաջին ամիսներին աշխատում էր: Եվ սա՝ ոչ միայն պատերազմին կամ Արցախյան հարցին, այլ ընդհանրապես իր գործելաոճին է վերաբերում: Այսինքն, արդյունք չտալ և դրա համար պատասխանատուների մատնանշել: Նախկինները, իհարկե, միշտ կան ու կան: «Սևեր», «ռևանշիստներ» և այլն: Առհասարակ, բազմիցս ասել եմ, ուշադրություն եմ հրավիրել հետևյալ հանգամանքի վրա:

Մանավանդ պատերազմող երկրներում, որտեղ կան արտաքին հակառակորդներ, թշնամիներ, սովորաբար իշխանություններն անհաջողության համար միշտ թիրախավորում են արտաքին հակառակորդին: Ռուսներն ասում են ամերիկացիներն են մեղավոր, ամերիկացիները՝ ռուսները, ուկրաինացիները՝ ռուսները, վրացիները՝ ռուսները, ֆրանսիացիները՝ թուրքերը, թուրքերը՝ ֆրանսիացիները, և այսպես շարունակ: Սա շատ դեպքերում նաև ներքին օգտագործման համար է արվում: Փաշինյանի օրոք արտաքին հակառակորդը՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ առավել ևս Թուրքիան, երբևիցե որպես պրոբլեմ չեն մատնանշվել: Միշտ «ներքին թշնամին» ու այլ մեղավորներ էին մատնանշվում: Ավելին, ասում էր՝ հակառակորդը շատ քաղաքակիրթ է, նաև նշում էր, որ դիմելու է Ադրբեջանի ժողովրդին և այլն:

Հակառակորդի մասին էր խոսքը, որի հետ ինքը բանակցում էր ու նույնիսկ դա չէր խոստովանում: Եվ եթե հիշում եք, պատերազմից բառացիորեն մի քանի օր առաջ ադրբեջանական կիսապաշտոնական ռեսուրսները հրապարակեցին այսօրվա հայաստանյան իշխանությունների լիազոր ներկայացուցիչների գաղտնի բանակցությունների մասին՝ ալիևյան վարչախմբի ներկայացուցիչների հետ: Ըստ այդ արտահոսքերի, այն ժամանակ Ն. Փաշինյանը երկրի՝ Հայաստանի ներսում իր իշխանությունն ամրապնդելու համար որոշակի ժամանակ, ռեֆերենցիաներ էր խնդրում թշնամուց, և այդ ռեֆերենցիան, ըստ էության, ստացել էր: Հիշենք, թե ինչքան էր գլուխ գովում ու ասում՝ տեսեք՝ վերելակային բանակցությունների արդյունքում սկսել են քիչ կրակել, քիչ մարդ սպանել և այլն»:

Վիգեն Հակոբյանը հավելեց՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները փոխարինվեցին «վերելակայինով»: «Խոսքը հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմների ստեղծման մասին է, որը հայկական դիվանագիտության մեծ ձեռքբերումն էր համարվում, քանի որ, ըստ էության, դա ինչ-որ տեղ ամրապնդում էր ստատուս քվոն՝ մատնանշելով, թե ով է խախտում ստատուս քվոն: Մեծ հաշվով, այն, ինչ մատնանշում է, այն ինչ ասվում է հիմա, տեղավորվում է մեկ տրամաբանության մեջ:

Մեղավորների փնտրտուքը սովորական փաշինյանական ոճ է: Առանձնապես նոր բան չկա, բայց հիմա սլաքը գնացել է դեպի զինված ուժեր: Հիմա էլ ասում է, որ իրեն բանակն է դրդել ստորագրել կապիտուլ յացիան: Եվ դա ուղղակիորեն է ասում, այսինքն, մեղավորի նոր պերսոնաժ է հայտնվել, ինչը բավականին զգայուն թեմա է: Մի կողմ թողնենք ընդդիմախոսներին, նրանց մեղավոր մատնանշելու քաղաքականությանը, ինչը միգուցե սովորական բնույթ էր ստացել: Այստեղ, ըստ էության, կապիտուլ յացիայի ստորագրման մեղսակից է դարձնում ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերին»,-եզրափակեց Վիգեն Հակոբյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված