Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստան, մի՛ վախեցիր քեզ նետված մարտահրավերից, Աստված մեզ հետ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ «Նովոստի»-ի տեղեկացմամբ, օրերս հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել, առաջնահերթ խնդիրն ագրեսիայի հերթական բռնկում թույլ չտալն է։

«Այժմ առաջնահերթ խնդիրն, իհարկե, իրավիճակը հանգստացնելն է, նոր ագրեսիան, նոր արյունահեղությունը թույլ չտալը և, իհարկե, մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստեր և՛ իրավիճակի հանդարտմանը, և՛ բանակցային գործընթացի վերսկսմանը։ Դրանք սկզբունքորեն կարևոր բաներ են»,- ընդգծել էր Զախարովան։

Կարդում ես ու զարմանում' սա ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խո՞սքն է, ախր այդպիսի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա իր գործածած յուրաքանչյուր բառի արժեքը, բառի իմաստը… Ի՞նչ նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալու մասին է խոսել նա, երբ ԼՂՀ-ի նկատմամբ այդ նոր ագրեսիան Ադրբեջանի կողմից և՛ իր հայտարարությունից առաջ, և՛ այդ հայտարարության օրը եղել էր արդեն (ինչի մասին նա պարզապես չէր կարող տեղեկացված չլինել), հետո էլ շարունակվեց:

ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնական հայտարարության համաձայն, միայն ապրիլի 25-ի և լույս 26-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել են ավելի քան 80 անգամ: Օգտագործել են և՛ զրահատեխնիկա, և՛ իրենց զինանոցում առկա գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները, մասնավորապես' 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ: Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ): Ապրիլի 26-ին թշնամու կողմից կիրառվել է նաև 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր, գործադրվել են 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ:

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև լույս 27-ի գիշերվա ընթացքում: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում' ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ:

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը' արձակելով ավելի քան 240 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը: Դրանից հետո էլ իրավիճակը շարունակել է մնալ լարված: Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 (27 արկ) տիպի նռնականետեր:

 

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման հետևանքով հայկական կողմն ունի և՛ զոհեր, և՛ վիրավորներ, և՛ խաղաղ բնակավայրերի ավերածություններ: Մեր պատասխան գործողությունների արդյունքում Ադրբեջանն էլ ունի: Դե հիմա ասեք' հրադադարի պայմանավորվածության խախտումն էլ ինչպե՞ս է լինում…

Պարզ է արդեն, որ Մարիա Զախարովան այս իրավիճակում ներկայիս առաջնահերթ խնդիրը պետք է համարեր ոչ թե նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալը, այլ նոր պատերազմ կամ անցած մի քանի օրվա համեմատ առավել լայնածավալ ռազմական գործողություններ թույլ չտալը, որովհետև Ադրբեջանի կողմից ագրեսիան, այն էլ' ծանր զինատեսակների կիրառմամբ և մարդկային զոհերով, վիրավորներով, խաղաղ բնակավայրերի ավերածություններով ուղեկցված, արդեն իսկ եղել է: Իսկ եթե ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նկատի ունի այլևս թույլ չտալը այն, ինչ եղել է ապրիլի 25-ին, 26-ին (դրանից հետո էլ շարունակվեց), ապա, դա, իհարկե, լավ, բարի ցանկություն է: Սակայն այն միաժամանակ մի ցանկություն է, որի վրա հենց նույն Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Ադրբեջանը քանիցս թքել է' շարունակելով ցինիզմով ու լկտիությամբ աչքի ընկնող իր ագրեսիվ գործողություններն Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Ինչ վերաբերում է մթնոլորտի վերականգնմանը, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին պետք է հայտնի լիներ, որ մթնոլորտը դրանից առաջ էլ մի բան չէր, ապրիլի 2-ից առաջ էլ այն չի եղել, թշնամու կրակոցների, դիվերսիաների հետևանքով շարունակաբար զոհեր, վիրավորներ ենք ունեցել, Ադրբեջանն այնպես չի արել, որ իր նկատմամբ մեր ժողովուրդն ու պետությունը վստահություն ունենան, հակառակը' իր գործողություններով էլ ավելի է մեծացրել փոխադարձ ատելությունը, ու այժմ էլ հետևողականորեն շարունակում է նույն քաղաքականությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի ասել, թե այժմ իրավիճակը հանգստացնելը, նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալն ում համար է առաջնահերթ խնդիր' Ադրբեջանի՞, թե Ռուսաստանի: Կարծում եմ, նա շատ լավ պետք է հասկանա, որ իր խոսքի հասցեատերը Արցախը և Հայաստանը չեն կարող լինել, քանզի հայկական զույգ պետությունները չեն ագրեսիայի նախաձեռնողը: Հետևաբար եթե նկատի ունի Ադրբեջանին, ապա պետք է նկատի ունենա նաև, որ Ադրբեջանը գործնականում չի ընդունում, որ նման խնդիր, անհրաժեշտություն կա:

Եթե Մարիա Զախարովան Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում նոր ագրեսիա թույլ չտալն առաջնահերթ խնդիր է համարում Ռուսաստանի համար, ապա դա միայն այժմ չէ, որ առաջնահերթ խնդիր է դարձել: Այդ խնդիրը կար նաև երեկ և ապրիլի 2-ից առաջ, սակայն Ռուսաստանը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները, ապացուցել են արդեն, որ այդ խնդիրը չեն կարողանում լուծել: Անձամբ ես հավատում եմ, որ նրանցից Ռուսաստանը ցանկանում է տվյալ խնդիրը լուծել, բայց դե դա ընդամենը բարի ցանկություն է, իսկ սոսկ այդպիսին չլինելը հնարավոր է ապացուցել միայն գործով:

Ընդգծենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ասածը ռուսական, ամերիկյան, եվրոպական տարբեր չինովնիկների կողմից նախկինում արդեն բազմիցս և անօգուտ ասվել է, քանիցս կրկնվել ու դարձել շաբլոն մի բան: Հետևաբար, թերևս ժամանակն է խոստովանելու Ադրբեջանին զսպելու հարցում սեփական անզորությունը: Նաև' հայտարարելու, որ Արցախյան հակամարտությունն Ադրբեջանի, նրա մոտ ու հեռու հովանավորների մեղքով, ցավոք, միայն ռազմական լուծում ունի, և չվախենալ Ռուսաստանին իր թշնամիների կողմից նետված մարտահրավերից, քանզի Աստված մեզ հետ է:

Ալի Խամենեիին տեղափոխել են հատուկ պահպանվող վայր․ Daily Telegraph Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»
Ամենադիտված