Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ճակատագիրը մեր հասարակությանը, պետությանը, քաղաքացուն շատ թանկ դաս է տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Թավադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր ճակատագիրը մեր հասարակությանը, պետությանը, քաղաքացուն շատ թանկ դաս է տալիս: Վերլուծական կարողություններ ու քննադատական միտք ունեցողներն անում են հետևություններ, մնացածն էլ ոնց որ միշտ կոմֆորմիստական, եթե չասեմ գլուխը խորը ավազի մեջ խրած ջայլամի դերում են, թմբիրում:
Իսկ դասը կայանում է նրանում, թե ինչ է լինում երբ ընտրում ես ոչ թե խելքով, չափորոշիչներով ու անցած ճանապարհին նայելով այլ մանիպուլյացիաների ու գերակշռող նեգատիվ ֆոնով գեներացված էմոցիաների հիման վրա: Երբ չես գնում ընտրության և քո փոխարեն ընտրում են:
Իսկ լինում է այնպես, որ կորցնում ես հայրենիքի մի մասը, կորցնում ես հավատ, հույս, կոտրվում ես բոլոր առումներով, ազգը պառակտվում է, տիրում է տոտալ քաոս, պատասխանատվություն ստանձնածները թքած են ունենում իրենց մանդատ տվողների կարծիքի վրա: Վարչապետի աթոռը զբաղեցրած անձը թքած ունի իր իսկ քաղաքական թիմի վրա, իրենք թքած ունեն միմյանց կարծիքի վրա և այդպես շարունակ: Ազգային Ժողովի բարձր ամբիոնն այնքան է արժեզրկվել որ մարդիկ չեն էլ հետևում, քանի որ այնտեղ այսօրվա քաղաքական թիմը երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների մասին խոսելու փոխարեն, քաղաքական դիսկուրսը իջեցրել են մի մակարդակի որտեղ պաշտպանության հանձնաժողովի նախագահն ու պաշտպանության նախարարը երրորդ օրն է ինչ որ անմակարդակ փոխհրաձգությունների մեջ են: Շատ գայթակղիչ է իհարկե ասել այն ինչ կասեր նույն քաղաքական թիմի անդամ մի դերասան «ձեններդ կտրեք երկուսդ էլ ճիշտ եք»: Բայց իրականում ցավում ես, քանի որ գիտես, որ հարյուրավոր անհայտ կորածների հարազատներ օրեր շարունակ դռնեդուռ են ընկել իրենց հարազատների մասին որևէ լուր իմանալու համար, զոհված հերոսների ծնողները իրենց զավակների դիակը չեն գտնում, որ գոնե պատվով հանձնեն հողին, որը պաշտպանելիս հերոսաբար զոհվել են, վիրավոր զինվորներն ունեն հսկայական աջակցության կարիք, կայարաններում հազարավոր մարդիկ մրսած, սոված սպասում են իրենց խոստացված տրանսպորտային միջոցին որ հասնեն Արցախ, տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում, Քարվաճառից մարդիկ չեն կարողանում տեղափոխել գոնե այն ինչ հնարավոր է, կովիդով 120.000 վարակված ունենք, ահռելի թվով օրեցօր աճող մահեր, ազգային արժույթ ունենք արագ տեմպերով արժեզրկվող և այլն և այլն:
Իսկ երկրի ղեկավարը լուրջ, ցինիկ դեմքով հարցազրույցներ է տալիս, նորանոր մեղավորներ նշանակում, ֆեյքերի զորքեր կառավարում վիրտուալ տիրույթում լայքեր հավաքելու և թվարկածս բոլոր խնդիրները բարձրացողներին անպատվելու և լռեցնելու համար:

Կարծում եք մենք արժանի ենք այսպիսի ղեկավարի?

Ես վստահ եմ, որ ոչ:
Ինձ հաճախ հարցնում եք իսկ ով է փոխարինելու? իմանանք, նոր սրա դեմ ցույցի գանք: Ես այդ պատասխանը չունեմ, բայց հենց այդ պատասխանը գտնելու համար եմ ուզում որ բոլորդ բարձրաձայնեք ձեր անհամաձայնությունը, խոսեք նրանց փոխարեն ովքեր այսօր սգի մեջ են, անճարության մեջ են, ովքեր պարզապես խոսել ի վիճակի չեն: Ի սեր Աստծո, մի եկեք այս հրապարակ, գնացեք որևէ այլ տեղ, ստեղծեք ձեր հարթակը, բայց իրացրեք ձեր հիմնական իրավունքները: Ձեր անգործության պատճառով է նաև, որ այսօրվա իշխանությունը իրեն թույլ է տալիս քաղաքական օրակարգ մտցնել տարատեսակ կենցաղային հարցեր, և փորձում լկտիաբար երկրորդական պլան մղել օրվա համար մեկ հարցը` Արցախյան հիմնախնդրով հայկական երկու պետությունների անունից բանակցողի անհապաղ փոփոխությունը:
Շարժվե´ք ժողովուրդ, վաղը ուշ է լինելու: Ապացուցեք, որ մենք ֆեյքային ժողովուրդ չենք, որ ունենք իրավունք ունենալու հզոր, ժողովրդավար պետություն և հայ մարդուն վայել արժանապատիվ կյանք:
Եթե ժամանակին մեր ավագ սերունդներն իրենց պահեին այնպես ինչպես մեր այսօրվա հասարակությունը, մենք վաղուց կործանվել էինք, բոլոր հնարավոր առումներով:
Ընտրությունը ձերն է, ի վերջո, յուրաքանչյուրն օրվա վերջում իր խղճի հետ է միայնակ մնում:

Վաղը 18:00 ես լինելու եմ Ազատության հրապարակում, ինչպես և գիտակից ամբողջ կյանքիս ընթացքում վեր դասելով պետական շահը անձնականից, քանի որ գիտեմ, որ իմ խիղճն ինձ հանգիստ չի տալու եթե չանեմ այսօր իմ ուժերի առավելագույնը:

Առողջություն, համբերություն և տրամաբանություն բոլորիս:

Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա
Ամենադիտված