Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նոր հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, որ չի կարծում, թե պատերազմի դադարի և նոյեմբերի 9-ի համաձայնագրի հարցը լուծվել է առանց ԱՄՆ ու Ֆրանսիայի մասնակցության: Նա նշել է, որ հաշվի են առնվել Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների ունեցած դիրքորոշումները: Լավրովը նաև ակնարկել է, որ կա ՌԴ նախագահի հաջողության հանդեպ որոշակի խանդ: Ըստ էության՝ ԱՄՆ ու Ֆրանսիան նոյեմբերի 9-ից ի վեր ակնարկում են, որ Ռուսաստանը գնացել է Թուրքիայի հետ անջատական համաձայնության: Ռուսաստանն ի պատասխան ակնարկներ է անում, որոնց իմաստը հետևյալն է՝ դուք մեզ թողել եք ՆԱՏՕ անդամ Թուրքիայի դեմ մենակ, մենք էլ պայմանավորվել ենք:

Փաստացի Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Թուրքիայի վրա ազդեցության մի շարք լծակներ ունեին՝ Արցախի դեմ ագրեսիա թույլ չտալու համար: Թե ինչու այն չեն օգտագործել, հատկապես Միացյալ Նահանգները, այլ հարց է: Միևնույն ժամանակ հարց է, թե արդյոք միջուկային տերություն Ռուսաստանը չէր կարող ինքը կանգնեցնել պատերազմը: Մոսկվան սակայն ակնարկում է, թե ինչու ձեզ կարելի է խաղալ Թուրքիայի հետ, իսկ ինձ՝ ոչ: Այդ ամենի զոհը դարձել է Հայաստանը: Այստեղ, իհարկե, կա հայկական քաղաքական դասի եւ հետխորհրդային շրջանի իրար հաջորդող վերնախավերի հսկայական պատասխանատվությունը, ինչի մասին խոսվել է տարիներ ի վեր, այդ թվում հնարավոր հետևանքների նախազգուշացումով:

Փոխարենը, արձագանքը եղել է հարցերն ու հարցադրումները «ռուսամետ-արևմտամետ» կամ «հակառուս-հակաարևմտամետ» շրջանակում փակելն ու պարզունակացումը, որը փակել է որևէ լուրջ քննարկման ճանապարհ: Այդ ամենի հետևանքով է նաև, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանի կյանքում լուրջ շրջադարձի հնարավորությունը չվերաճեց քաղաքական լուրջ շրջափուլի: Որովհետև գրեթե անմիջապես Հայաստանը վերադարձավ «ռուսամետ-արևմտամետ» պարզունակության տիրույթ: Դրա արմատները, իհարկե, թե՛ քաղաքական մտածողության, թե՛ մոտիվների խորքում են: Հայաստանը ներկայումս կանգնած է այդ խորքից վերստին դուրս գալու հրամայականի առաջ: Դժբախտաբար՝ հայրենիքի, հաղթանակի կորստի եւ հազարավոր զոհերի ու վիրավորների գնով: Որովհետև քաղաքական դասից գործնականում որևէ մեկը, առանց բացառության, եւ այդ թվում քաղաքական կառավարման լծակի եկած հավաքական ուժը չգնահատեց հայկական հետխորհրդային պետականության երեք տասնամյակի բախտորոշ առանձնահատկությունը՝ անարյուն շրջադարձի արժեքը և իմաստը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»
Ամենադիտված