Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ առաքելությամբ են եկել ռուս խաղաղապահները. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ամենախոշոր ոսկու Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Երեկ այնտեղ սահմանի գծման աշխատանքներ էին ընթանում:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ տեղում ներկա են եղել ՊՆ ներկայացուցիչները, իսկ ինքը կամ համայնքապետարանի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել սահմանազատման գործընթացին: «Սահմանն են ֆիքսում, արդեն դիրքավորվում են` մերոնք՝ մեր կողմից, իրենք` իրենց կողմից: Հանքավայրի էդ մասից սահմանն է գծվում, չգիտեմ՝ ինչքանն է մեզ մնում, ինչքանը` իրենց»,- ասել էր համայնքապետը: Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը:

Ընկերությունը ռուս սեփականատերերի ձեռքում է: Խոշոր բաժնետերը մեծահարուստ Ռոման Տրոցենկոն է, ով այս տարվա հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ Եվ, ահա, այս միջադեպից հետո արդարացիորեն հարց բարձրաձայնվեց, թե ուր են ռուս խաղաղապահները, ինչու նման միջադեպ եղավ արդեն Հայաստանի սահմաններում, ինչ լիազորություններ ունեն նրանք: Նկատենք՝ դեռ նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ ռուս խաղաղապահները շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով ստեղծելու են 16 դիտակետ:

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը տեղեկացրել էր, որ խաղաղապահ զորքերը հագեցած են «Վագր» ու «Թայֆուն» զրահամեքենաներով: «Խաղաղապահները կիրականացնեն նաեւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների առաջադրանքները: Նրանք պատասխանատու են շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնելու, շարասյուններն ու բեռները ուղեկցելու համար»,- հայտարարել էր նա:

Իսկ, ահա, ՌԴ Դաշնային խորհրդի Անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի ղեկավար սենատոր Ֆրանց Կլինցեւիչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե ռուս խաղաղապահները չեն կարող արգելել ադրբեջանցիներին մտնել այս կամ այն տարածք՝ պրովակացիա համարելով նման խոսակցությունները:

«Նրանք պետք է ինչ-որ մեկին չթողնե՞ն. այնտեղ պայմանավորվածություններ կան այդ տարածքների հետ կապված: Պրովակացիայով մի՛ զբաղվեք: Մանրամասն նկարագրված է, թե ինչ պետք է անեն ռուս խաղաղապահները, եւ, հավատացե՛ք, նրանք անում են այն, ինչ պետք է անեն»,- հավելեց նա:

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»
Ամենադիտված