Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կողմնորոշվեք՝ չեք ձախողվել ու շոու եք անո՞ւմ, թե՞ ձախողվել եք, բայց չեք ընդունում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին շատ է շրջանառվում այն թեզը, թե Արցախյան պատերազմում հրադադարի ծանր պայմաններով փաստաթղթի ստորագրումը ռազմական պարտության հետևանք էր։ Սակայն յուրաքանչյուր քաղաքացու համար էլ պարզ է, որ այս թեզի շրջանառությունը պարտության մեղքը միայն զինված ուժերի վրա գցելու նպատակ է հետապնդում։ Այլ կերպ ասած՝ ինչքան հնարավոր է՝ պարտությունը հեռացնել քաղաքական ղեկավարության պատասխանատվությունից և դնել զինված ուժերի վրա։ Եվ պատահական չէ, որ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը օրերս հայտարարել է. «Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, և դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում:Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Եթե, ինչպես արտգործնախարարն է հայտարարում, դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ապա այդ դեպքում պետք է որ դիվանագիտական ձեռքբերումներ ունեցած լինեինք, իսկ ո՞ւր են այդ դիվանագիտական ձեռքբերումները, որ ոչ մեկս չենք տեսնում։ Նկատի ունենանք, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ բանակցային գործընթաց է տեղի ունեցել։ Ըստ այդմ, եղել են խնդրի կարգավորման տարբեր առաջարկներ՝ փուլային, փաթեթային, ընդհանուր պետության և այլն։ Բայց ակնհայտ է, որ թեկուզ վատ բանակցություններն ավելի նախընտրելի են, քան պատերազմը։ Այդ դեպքում պատերազմն ինչո՞ւ սկսվեց, եթե բանակցային գործընթացն ընթանում էր իր հունով։ Մի՞թե պարզ չէ, որ պատերազմը բանակցային ջանքերի ձախողման և փակուղային իրավիճակի արդյունք էր։

Այնպես չէ, որ Ալիևը առաջին անգամ էր Արցախին սպառնում պատերազմով։ Վերջինս տարիներ շարունակ խոսում էր խնդրի ռազմական լուծման մասին, բայց եղել են դեպքեր, երբ նա նույնիսկ խոստովանում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սակայն Փաշինյանը իշխանության գալուց հետո չկարողացավ ճկուն մոտեցում որդեգրել բանակցային հարթակում ու անգամ տարբեր պատճառաբանություններով սկսեց տորպեդահարել բանակցային գործընթացը։ Օրինակ՝ նա հայտարարում էր, որ ինքը չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից, ուստի մանդատ չունի բանակցելու: Այսպիսի մոտեցումները շատ արագ տանում էին դեպի բանակցային փակուղի։ Իսկ այդպիսի հանգրվանի հասնելու հարցում մեծապես շահագրգռված էր Ադրբեջանը, քանի որ փակուղային իրավիճակը Ալիևին պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք կտար։

Եվ հատկանշական է, որ Արցախյան բանակցային գործընթացը սերտորեն կապված է նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումների հետ, իսկ դա ենթադրում է, որ Հայաստանը պետք է շատ ակտիվ աշխատանք տաներ համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի հետ փոխգործակցությունը և համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, որպեսզի նրանք թույլ չտային Ադրբեջանին ագրեսիայի դիմել։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս երկուսուկես տարվա ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում Հայաստանը պասիվ և կրավորական դիրքորոշում որդեգրեց՝ ավելի շատ կենտրոնանալով ներքաղաքական խնդիրների և ինտրիգների վրա։ Դրա արդյունքում է, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները գնալով սառեցին։

Լավ, եթե պատերազմի սկսվելը դիվանագիտական ճանապարհով չեղավ կանխել, կարելի էր դիվանագիտական գործիքակազմն օգտագործել գոնե պատերազմի ընթացքում առավել նվազ կորուստներով պատերազմից դուրս գալու համար, մանավանդ որ Գլխավոր շտաբը շատ հոռետեսական գնահատական էր տվել ռազմական գործողություններում բեկում մտցնելու մեր շանսերի վերաբերյալ։ Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում հայկական կողմին արվել էին տվ յալ իրավիճակի համար ձեռնտու հրադադարի առաջարկներ, ՌԴ նախագահն էլ վերջերս խոսեց այդ մասին։ Սակայն մեր դիվանագիտությունն ընդունակ չէր սթափ վերլուծել իրավիճակը, և արդյունքում հասանք նրան, որ մեզ ուղղակի թելադրեցին հրադադարի պայմանները։ Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ խոշոր դիվանագիտական ձախողում։

Եվ ցավալին այն է, որ նորանշանակ արտգործնախարարը, փոխանակ փորձի դասեր քաղել, եզրակացություններ անել տեղի ունեցածից և թարմ շունչ մտցնել դիվանագիտության մեջ, փորձում է արդարացնել դիվանագիտական ձախողումները։ Հ.Գ.-Ի դեպ, կա նաև հարցի մյուս կողմը, եթե դիվանագիտական ձախողում չի եղել, ինչո՞ւ փոխվեց ԱԳ նախարարը. այս հարցը նորանշանակ նախարարն իրեն նշանակողին տվե՞լ է արդյոք: Թե՞ փաստացի Արա Այվազյանն էլ է համոզված, որ Փաշինյանի՝ այս օրերի կադրային փոփոխությունները պարզապես թոզփչոցի են, շոու..․

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ»
Ամենադիտված