Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՜վ գիտե, միգուցե ծիծաղը նույն լացն է, միայն ներսի արևների տակ չորացած ու խոնավությունը գոլորշիացած»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

«Փաստի» զրուցակիցն է բանաստեղծուհի, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Լուսինե Աղաջանյանը:

-Տիկի՛ն Լուսինե, ինչպե՞ս կներկայացնեք ինքներդ ձեզ: Ինչպես նկարիչներն են ասում, ինքնանկար ստեղծենք:

- Ձեր այս հարցն ինձ հիշեցրեց իմ առաջին գիրքը, որը սիրային, կնոջ ապրումներով շնչող բանաստեղծությունների մի բուռն շարք էր ներկայացնում, և ես շատ էի ցանկանում գրքի շապիկը ևս ինձանով լցնել: Ընտրեցի իմ սիրելի նկարիչներից Օ. Ռենուարից մի քանի կանանց դիմանկարներ ու ողջ շապիկը պատեցի իրենցով: Հիմա հասկանում եմ, որ դրանցից յուրաքանչյուրով իրականում ես ինձ էի ներկայացնում, միայն թե տարբեր հոգեվիճակներում, տարբեր ասելիքներով ու հույզերով: Այո, մեկ բառով ասած, ես կին եմ, կին, ով անընդհատ ստեղծագործական պրոցեսի մեջ է: Իսկ գրականության մեջ հարցերի ու պատասխանների որոնումների համար տարածքն ազատ է, ու ազատության այս անսահմանության գրավչությունն էլ դեռ ինձ պահում է իր տիրույթում:

-Ստեղծագործում եք թե՛ արձակ, թե՛ չափածո ժանրերում: Խոսենք հրապարակված գրքերի մասին:

-Ինձ համար գրականությունն ալտերնատիվ կյանքի այն ձևն է, ուր ես ընտրում եմ ազատ լինել՝ ազատ գրական խոսքի, ասելիքի, մտքի ու հույզերի թռիչքի մեջ: Հեղինակելով 4 գիրք, ես դեռ ժամանակ չունեմ երկինք նայելու, որովհետև նայում եմ ինձանից ներս, որ կարողանամ իմ նմանների խորքը բացահայտել արձակի ժանրում, ներկայանալ իբրև մարդագրության ջատագով: Ինձ համար մի ողջ տիեզերք է մարդը, իմ սիրո, խղճահարության, զարմանքի ու հիացմունքի օբյեկտը, մեկը, ով ինձանից ներս է ու ինձանից դուրս, ինձ նման ու ինձանից տարբեր՝ հասկանալու ու չհասկանալու աստիճան: Պոեզիայի ժանրում միայն կնոջական ապրումներ են, խենթ ու անսանձ, երբեմն կապանքների մեջ, որ դատապարտված են հաղթահարվելու: Վերջին երկու գրքերս նվիրված են հարազատ քաղաքիս ու ժանրային առումով բազմաբնույթ են: «Ջիգրեխելառ Գյումրի» և «Էրթանք ապրելու» գրքերը ներառում են և՛պատմվածքներ, և հեքիաթ, և՛ խաղիկներ, և՛ դրամատուրգիական գործ, և՛ կսմիթներ: Երևի հոգուս պարտքն այնքան մեծ եմ համարել քաղաքիս հանդեպ, որ իմ սերը բազմաժանր ու տարաբնույթ եմ ուզել արտահայտել: Գրքերս գրված են հումորով, սարկազմով, դրա համար շատ բուռն ընդունվեցին ընթերցողների կողմից: Այսօրվա ընթերցողը ժպիտի ու դրական էներգիայի կարիք ունի:

-Կա՞ն թեմաներ, որոնք կարմիր թելի պես անցնում են Ձեր գործերում: Ինչի՞ մասին եք գրում, ի՞նչն է ձեզ հուզում, ովքե՞ր են ձեր ստեղծագործությունների հերոսները:

-Դա մարդն է. ինչ էլ գրեմ, ինչից էլ խոսեմ՝ շնչավոր լինի, թե անշունչ, էլի խոսքս ու միտքս կպտտվի մարդու շուրջ: Իմ հերոսներն իրական մարդիկ են, որոնցից շատերի անձնական ողբերգությունը, դրամատիզմը ես քողարկել եմ հումորի շերտի տակ: Գուցե հումորը հենց դրա համար է մեզ տրված, որ քաջաբար կանգնես ինքդ քո առջև ու խոստովանես, որ դեռ շարունակելու ես դիմանալ: Ո՜վ գիտե, միգուցե ծիծաղը նույն լացն է, միայն ներսի արևների տակ չորացած ու խոնավությունը գոլորշիացած: Ես հորինել եմ «մարդագրություն» և «աղերսագրություն» բառերը. այո՛, գործեր ունեմ, որտեղ խոսքս արդեն աղերսանքի է վերածվում, որ մարդուն ճիշտ հասկանան, որ ներեն նրա անկատարությունը: Թող իմ ընթերցողներն իմ արձակ գործերի մեջ իմ աչքով ընթերցեն մարդուն…

-Ինչպիսի՞ն է մեր գրական դաշտը ձեր դիտարկմամբ:

-Հիանալի գրողներ ունենք: Ժամանակակից գրական դաշտն արգասաբեր է, մնում է խոստովանել: Ծիծաղելի է, երբ ասում են, թե ինչու այսօր տաղանդավոր հեղինակներ չունենք…Ունենք, մնում է խոստովանել… Մեր լեզվի տարածման շրջանակը շատ նեղ է, և այսօրվա գրողը լայնանալ չի կարող, դրա համար խորանում ու տապակվում է իր նեղ թավայի մեջ: Իսկ եթե հայ գրողը շատ է թարգմանվում կամ հայրենիքից դուրս է ապրում, ստեղծագործում, օտարալեզու գրող է, մենք տեսնում ենք, թե ինչքան հաջողություններ է գրանցում: Ու այս առումով գոնե փոխհատուցման է գալիս սոցիալական մեդիան: Սա հիանալի տարբերակ է շփվել ընթերցողների հետ, լսել նրանց քաջալերանքն ու դիտողությունը: Այսօրվա գրողը պիտի տիրապետի նաև մարքետինգային հնարքների ու գրական տաղանդից երևի ավելի շատ ունենա առևտրական տաղանդ: Որովհետև Հայաստանում ամենաշատ վաճառվող ու ընթերցվող գրքերի ցանկը եթե նայենք, դրանք ոչ թե ամենալավ գրքերն են, այլ ամենագովազդված գրքերը: Հուսամ՝ ժամանակակից գրողին գնահատելու ժամանակներ դեռ կգան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
Ամենադիտված