Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անմեղսունակության մաստեր-կլաս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական բարոյականությունը գիտության կողմից քիչ ուսումնասիրված հասկացություն է։ Բայց այն գոյություն ունի, քանի որ քաղաքականությունը մարդկային գործունեության տիրույթ է, իսկ բարոյականությունը մարդուն կենդանուց տարբերող քիչ հատկանիշներից մեկն է։ Իրականում քաղաքական բարոյականության խնդիրը ավելի է սրվում հատկապես ու առավել ևս այնպիսի ժամանակներում, որոնցում գերակայում է քաղաքական անբարոյականությունը։ Հիմա հենց այդպիսի ժամանակներ են։ Մենք ամեն օր ականատես ենք լինում երեսպաշտության անպատկերացնելի շքահանդեսի․ մարդասպանները խոսում են զոհի արժանիքների մասին, խաբեբաները ձոներ են ներբողում առ ճշմարտություն, պարտվողները մեջլիս են իջնում հաղթական դափնիներով։ Ասվածի չափման անսխալ ցուցանիշներ չկան, որովհետև բարոյականությունն ինքնին աննյութեղեն է։ Բայց կան դրա գնահատման անուղղակի, ածանցյալ չափանիշեր, որոնք, ընդհանուր առմամբ, հանգում են այս կամ այն որոշման հետևանքների բարոյականությանը կամ հակառակը։

Պատերազմների պարագայում քաղաքական բարոյականությունն արտահայտվում է այս կամ այն որոշման արդյունքում զոհաբերված կամ փրկված կյանքերի թվով նաև։ Որոշումների բարոյականությունը, հետևաբար, ուղիղ համեմատական է փրկված կյանքերի քանակի հետ։ Ահա այս տիրույթում վերջին պատերազմը և դրա դադարեցմանն ուղղված քայլերի ժամանակագրական դիտարկումը աղետալի պատկեր է արձանագրում։ Հայաստանի ամենառազմավարական ամենադաշնակցի ամենաղեկավարի հաղորդած տեղեկատվությամբ, Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է պատերազմը դադարեցնել հոկտեմբերի 19-20-ին, կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից 20 օր առաջ։ Այս տեղեկատվությունը չի հերքվել որևէ հպարտ քայլարարի կողմից, հետևաբար՝ ստույգ է այնպես ու այնքան, որքան արցախցի թիվ մեկ գործարարի հայտնած տեղեկությունն այն մասին, որ պատերազմի յուրաքանչյուր օր զոհվել է առնվազն 100 զինվոր։ Այսինքն՝ պատերազմը ոչ թե հոկտեմբերի 19-ին, այլ նոյեմբերի 9-ին դադարեցնելու որոշումն արժեցել է առնվազն 2000 զոհ։ Սա Նիկոլ Փաշինյանի որոշումների բարոյականության գնահատման ցուցանիշն է՝ արտահայտված 2000 անուն-ազգանուն ունեցող քաղաքացիների կյանքով։

Քաղաքական բարոյականության/անբարոյականության ընդամենը մեկ օրինակ, որն արժեցել է 2000 մարդու կյանք։ Քրեական իրավունքն առանձնացնում է սպանության, սպանության դրդման, սպանությանը նպաստելու ու էլի բազմաթիվ այլ հանցակազմեր՝ կոնկրետ պատժաչափերով։ Նույն քրեական իրավունքը, սակայն, ոչինչ չի ասում այն պարագաների համար, երբ այս կամ այն որոշման արդյունքում զոհվում են քաղաքացիներ, հազարավոր քաղաքացիներ։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական օլիմպոսին հասել է «մեկ մարդու» գործոնի մանիպուլյացիայով։ Արդեն օլիմպոսի գագաթին «մեկ մարդը» նրա համար դարձել է վիճակագրական ցուցանիշ, որով չափվում է նրա այս կամ այն որոշման բարոյականությունը։ Նիկոլ Փաշինյանը ևս ու առավել ևս սեփական բարոյականության հետ գործարքում հանդես է եկել դասական խաբեբայի դերում՝ ոչ թե պահպանելով գործարքի պայմանները, այլ ոչնչացնելով գործարքի հակառակ կողմին՝ սեփական բարոյականությանը։ Իշխանության ներկայացուցիչները՝ անհատապես, և իշխանությունը՝ հավաքականորեն գնացել է այդ գործարքին, որից հետո դրա հեղինակներն ընդունակ են ամենայնի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»
Ամենադիտված