Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսապես հզորանալու հրամայականը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրերս ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ Արցախում պատրաստվում է կառուցել տեխնոլոգիական պարկեր, կենտրոններ, ինչի առնչությամբ արդեն համաձայնագիր են ստորագրել թուրքական GOSB տեխնոպարկի հետ: Հավանաբար Արցախ ասելով խոսքն, ըստ երևույթին, այն տարածքների մասին է, որ պատերազմի ընթացքում Արցախում օկուպացրել է Բաքուն: Ալիևը պատերազմի դադարից անմիջապես հետո հայտարարում է քաղաքացիական, տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ինտենսիվ նախագծերի և շինարարության մասին: Թե այդ հայտարարությունների որ մասն է քարոզչություն, իսկ որը՝ իրագործվելիք քաղաքականություն, բարդ է ասել. Ալիևի ներքին և արտաքին քաղաքական խնդիրները պատերազմով չեն ավարտվել, դրանք ստացել են պարզապես այլ բնույթ:

Դրան զուգահեռ իրավիճակը հակասական է հայկական կողմի համար: Մի կողմից՝ կան իրավաքաղաքական խնդիրներ՝ կապված այդ օկուպացված տարածքների, մասնավորապես Հադրութի, Շուշիի, տեղահանվածների վերադարձի, հայկական բնակչության սեփականության հետ: Մյուս կողմից՝ եթե Ադրբեջանը աշխույժ լինի քաղաքացիական ենթակառուցվածքների ձևավորման հարցում, դա, իհարկե, իր հերթին կարող է լինել իրավիճակի լարվածության որոշակի լիցքաթափման դրվագ և կայունության երաշխիք հետագա հեռանկարի համար: Մյուս կողմից՝ ակնառու է, որ Ադրբեջանն այդ ամենը դիտարկում է արդեն տնտեսական պատերազմի համատեքստում, և այդ իմաստով արցախյան լայնամասշտաբ երկրորդ պատերազմից հետո Բաքուն ձեռնամուխ է լինում փաստորեն տնտեսական երկրորդ պատերազմին:

Առաջինի դեպքում, պարտված լինելով ռազմադաշտում, խաղաղության տնտեսական պատերազմում Բաքուն փաստորեն հաղթեց՝ դնելով այդ հաղթանակը իր, փաստորեն, ապագա ռազմական հաղթանակի հիմքում: Այդ հաղթանակից հետո Ադրբեջանը, փաստորեն, Հայաստանին՝ ներառյալ Արցախը, թելադրում է տնտեսական երկրորդ պատերազմը։ Իրականում ավելորդ է թերևս ասել, թե ինչ է սպասվելու մի քանի տասնամյակ անց, եթե Հայաստանը և Արցախը տանուլ տան տնտեսական երկրորդ այս պատերազմը: Իհարկե, վերջին հաշվով օրակարգում է նաև Ադրբեջան պետության հարցը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների հեռանկարի համատեքստում, սակայն դա արդեն մի հարց է, որ մեզանից կախված չէ, հետևաբար մենք ունենք թեժ պատերազմից հետո մեզ պարտադրվող տնտեսական նոր պատերազմին դիմագրավելու խնդիր: Առայժմ, սակայն, Հայաստանում նշույլն իսկ չի երևում, թե մենք գնում ենք կամ պատրաստվում ենք դրան: Հայաստանում ներքաղաքական պայքար է, ոչինչ ավելի: Դրան զուգահեռ՝ առկա է նաև տնտեսական պատերազմի աշխարհաքաղաքական համատեքստը: Այդ իմաստով հատկանշական է, որ Բաքուն գործակցում է Թուրքիայի հետ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Հաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)
Ամենադիտված