Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 5)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տնտեսական և սոցիալական զարգացման համար պայքարող կամավորների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի մարտական փառքի և Կամավորների օր, Ուկրաինա՝ Վիճակագրության ոլորտի աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1837 - Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվել է հայագետ Ստեփաննոս Պալասանյանը:

1837 – վախճանվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։

1917- ռուսների և թուրքերի միջև կնքվել է այսպես կոչված Էրզինջանյան հրադադարը, որը բերել է Արևմտյան (թուրքական) Հայաստանից ռուսական զորքերի մասսայական վերադարձի Ռուսահայաստան:

1918 - սկսվել է հայ-վրացական պատերազմը Լոռվա համար, որի ժամանակ Դրոյի գլխավորած հայկական բանակը կարճ ժամանակում Վրաստանին հասցրել է ծանր հարված։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։

- Երևանում լույս է տեսել ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը, որը 1921-ից վերանվանվել է «Խորհրդային Հայաստանի»։

1921– Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։      

 1936 - շահագործման է հանձնվել Քանաքեռ ԳԷՍ-ը:         

 - ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարը ընդունվել է ԽՍՀՄ նոր Սահմանադրությանը, որը հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», լուծարվել է Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը իսկ Հայկական ԽՍՀ-ն դարձել է միութենական հանրապետություն:

1965 – ծնվել է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին։

 1988 - Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը, ձերբակալվել է 547 ցուցարար, զոհվել է երկու մարդ:

1992 - վախճանվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:

2005 - սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Բուշի և Վրաստանի նախագահ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատավարությունը:

- Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը:

2011 - Երևանի կենտրոնում գտնվող «Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի բացօթյա հատվածը ապամոնտաժվել է, որովհետեւ քաղաքապետը որոշել է, որ պետք է մաքրել Աբովյան փողոցը:

2013 - «Դեմ են ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը մեքենաներով բողոքի երթ-ակցիա է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:

2017 - Խորհրդարանը մերժել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը օրակարգ ընդգրկելու հարցը:

2018 - խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով տեղի է ունեցել բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը:

2019 - Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք փոխհատուցում են պահանջել իրենց կորցրած տների համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա.63 - Կապիտոլիումի Տուլլինյան բանտում մահապատժի են ենթարկվել Կատալինի  դավադրության հինգ մասնակիցներ: Դա հնարավոր է եղել  իրականացվել է մեկ օր առաջ Սենատի կայացրած թուլատրության համաձայն, ըստ որի ավագ կոնսուլ Ցիցերոնը առանց դատի կարող է մահապատժի ենթարկել մարդկանց:

1349 — Նյուրինբերգում սկսվել են հրեական ջարդեր, քանի որ հրեաները կասկածվել են ժանտախտի տարածման մեջ:

1456 - տեղի է ունեցել երկրաշարժ, որը ավերել է Նեապոլը, 35 000 մարդ զոհվել է:

1484 - Հռոմի պապ Ինոկենտի 8-րդը հրապարակել է բուլլա, որը սկիզբ է դրել 16-17-րդ դարերին Եվրոպայում  իրականացվող վհուկների որսին:

1492 - Քրիստոֆոր Կոլոմբոսը հասել է Հաիթի կղզի:

1766 - Լոնդոնում (Անգլիա) հիմնադրվել է «Քրիստիս» աճուրդային տունը:

1791– վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ երգահան, բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը հանդիսացող Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։

1803 – ծնվել է ռուս բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչևը:

1812 — Նապոլեոնը թողել է իր զորքը Ռուսաստանում և ուղևորվել Փարիզ:

1848 –ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Պոլկը հաստատել է Կալիֆորնիայում ոսկի գտնելը, որը բերել է ոսկու տենդին: 

1890 - ծնվել է գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ Ֆրից Լանգը:

1901 – ծնվել է ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար Ուոլթ Դիսնեյը։

1904 — ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Պորտ-Արտուրի մոտ ճապոնացիները ոչնչացրել են ռուսական նավատորմը:

1925 — տեղի է ունեցել էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմիպրեմերան:

1926 – վախճանվել է ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Կլոդ Մոնեն։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մոսկվայի տակ սկսվել է սովետական զորքերի հակահարձակումը:

1946 - ծնվել է իսպանացի օպերային երգիչ (տենոր) Խոսե Կարերասը:

1952– Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ է (սմոգ) իջել, որը ցրվելէ միայն 4 օր անց, ծխի հետևանքով զոհվել է մոտ 12 000 մարդ։

1957 – ջուր էիջեցվել խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, որը աշխարհում առաջին միջուկային շարժիչով աշխատող վերջրյա նավնէր։

2009 — ռուսական Պերմքաղաքի «Կաղձի» ակումբում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում զոհվել է 156 մարդ:

2013 - վախճանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Ամենադիտված