Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կկարողանա՞նք հնարավորինս արագ շտկել մեջքներս և առաջ շարժվել․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխատանքի բերումով ստիպված եմ ցանկացած տեղեկատվություն ստուգել, երբեմն դա նմանվում է վատ երազի, սկսում ես կասկածել մարդկանց ամեն խոսքին ու գործողությանը։ Մյուս կողմից՝ դա թույլ է տալիս մշտապես զգոն լինել, և համոզվում ես՝ որքան էլ պետք է լսել ներքին զգացողությանը, բայց սթափ մտածողությունն ամենակարևորն է։ Սա անհատի մասին էր, բայց սա վերաբերում է նաև պետությանն ու քաղաքացուն։ Քաղաքացին երբեք չպետք է տարվի ոչ իրատեսական հովերով, երբեք չպետք է տուրք տա զգացմունքայնությանը։ 2018 թվականի մայիսից հետո մեր հասարակության մի զգալի մասը վստահ էր՝ նոր կառավարությունը փոփոխություններ է բերելու՝ աշխատատեղերի ստեղծում, ներդրումներ տնտեսությունում, «նախկինների կուլակաթափում», դատարանների անկախություն։

Էյֆորիան, իհարկե, արեց իրենը՝ մարդիկ ինքնամոռաց գնացին ընտրության և իրենք իրենց ձեռքով իշխանության բերեցին մեկին, ում անձի նկատմամբ վստահությունն այնքան էլ մեծ չէր։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ «հեղափոխության» օրերին շատերը մասնակցում էին երթերի ու հանրահավաքների ոչ այն պատճառով, որ անվերապահ վստահում էին իշխանափոխության համար կռիվ տվողներին, այլ ուղղակի ցանկանում էին, որ մեր երկրում փոխվի իշխանությունը, ընդ որում՝ յուրաքանչյուրն ուներ իր պատճառները։ Ի՞նչ ունենք հիմա։ Խաբված ժողովուրդ։ Վերջին իրադարձությունների ֆոնին հուսախաբության, անհատների հանդեպ վստահության կորուստ ունենք բոլորս։ Մեկը հավատացել է իշխանությանը, հավատացել է անվերապահ, չի ուղղել հարցեր, չի ըմբոստացել, երբ իրականում տեսել է, որ երկրում գրեթե ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունենում։ Մյուսը հավատացել է որևէ անձի, նրա մեջ ուժ է տեսել, վստահ է եղել, որ մարտի թեժ պահին մենակ չի մնա:

Երրորդը հավատացել է նրան, որ երիտասարդ կադրերը կարող են թարմություն բերել պետական կառավարման համակարգ։ Իհարկե, իշխանափոխությունից ամիսներ անց հասարակության մի մասի համար ակնհայտ էր, որ իր կյանքում ոչինչ չի փոխվելու, հակառակը՝ տարօրինակ իրադարձություններ են կատարվում Արցախյան հիմնախնդրին առնչվող բանակցություններում, տնտեսությունում գրեթե աճ չկա, պաշտոնյաները ստանում են բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ, ի վերջո, պետության մեջ չկա արդարություն։ Ով մինչ այդ ապրել էր միջին աշխատավարձով, շարունակում էր գոյատևել նույն կերպ՝ չնայած նրան, որ շատերն իրենց գլխում վաղուց հաղթահարել էին աղքատությունը, մի աշխատավայրից մյուսն էին շտապում, թվում էր, թե նրանց եկամուտն ավելանում է, բայց իրականում նույն խնդիրները լուծելու համար նրանք ստիպված են նույնքան գումար ծախսել, ինչպես նախկինում, դեռ մի բան էլ ավելի, իսկ շատերի կյանքը գնալով ավելի ու ավելի էր բարդանում։ Հետո արդեն եկավ հարցը՝ «բա սրա՞ համար էինք հեղափոխություն արել»։

Իհարկե, ամենասարսափելին առջևում էր՝ պարտություն պատերազմում, պարտություն, որը երբեք չենք մարսի՝ հազարավոր զոհեր, ունեզրկված մարդիկ, կորսված հայրենիք։ Իսկ այս ամենի արդյունքում եկավ վստահության կորուստը։ Մենք դադարել ենք վստահել պաշտոնական տեղեկատվությանը, այն դեպքում, երբ ամենահակաիշխանական մարդն օրեր շարունակ միայն այդ տեղեկատվությամբ էր կիսվում սոցիալական ցանցի իր էջերում, քանի որ ուներ պետական մտածողություն, դադարել ենք վստահել պաշտոնյաներին, նրանց ասած խոսքին։ Դադարել ենք վստահել պետությանը, պետական կառավարման համակարգին, մարդկանց, բոլորին։ Սա ամենամեծ մեղքերից մեկն էր, որ գործեց կառավարել շարունակող իշխանությունը։ Մենք կորցրեցինք մեր հավատը։ Եվ երբ հիմա մեկը կանգնում է հարթակին և սթափ խոսք է ասում, վերլուծություն անում, ասում ենք՝ «ա, գնացեք, բոլորդ էլ նույնն եք»։

Հիմա ով էլ գա ու ասի՝ ես ուզում եմ ներկաների այլընտրանքը լինել, թերահավատորեն ենք վերաբերվելու նրան՝ ամեն մեկն իր իմացածի, իր զգացածի, իր մտածողության շրջանակներում։ Երբեմն մի միտք է ծակում ուղեղս՝ եթե անգամ Քրիստոսն էլ գա, կասեն չենք հավատում, թերություններ նրա մեջ էլ կգտնեն։ Մարդկանց, հասարակության վստահությունը վերականգնելու համար տարիներ են պահանջվելու, բայց մարդիկ էլ պետք է մեր այս վատագույն փորձից խրատվեն, դադարեն կուռքեր ստեղծել, համախմբվեն գաղափարների, ոչ թե մարդկանց շուրջ, պահանջներ ներկայացնեն իշխանությանը, ոչ թե կառավարության մուտքի մոտ ցույցեր կազմակերպեն միայն այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին։ Միայն պահանջատեր քաղաքացի ունեցող պետությունը կկարողանա հնարավորինս արագ շտկել մեջքը և առաջ շարժվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Փաշինյանի հիմարությունը վարակիչ էԷրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ
Ամենադիտված