Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յու­րա­քան­չյուր նոր օրը վնաս է Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­մար․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի ավարտից հետո Հայաստանին և Արցախին սպառնացող անվտանգային խնդիրներն ոչ միայն չեն նվազել, այլև նույնիսկ ավելացել են։ Նախ՝ Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ զգալի չափով երկարում է, դրան գումարած՝ թշնամին անում է, ինչ ցանկանում է, իսկ Հայաստանը փաստացի չունի իշխանություն։ Արցախում էլ, ճիշտ է, ռուս խաղաղապահները պահպանում են սահմանների անվտանգությունը, սակայն պետք է նկատի ունենալ, որ կարող են լինել հատվածներ, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը չլինի, և թշնամին նոր սադրանքների դիմի՝ փորձելով առաջխաղացում ապահովել, ինչպես, ի դեպ, եղավ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Վերջապես, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրենց պատերազմական ու ծավալապաշտական հռետորաբանությունը:

Սա նշանակում է, որ հայկական կողմը, միևնույն է, ինչքան էլ թուլացած լինի տևական պատերազմից, անկախ ռուս խաղաղապահների տեղակայումից, պետք է կարողանա հատուկ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարկ եղած դեպքում ապահովի Արցախի մնացորդների ու Հայաստանի սահմանների անվտանգությունը։ Այս համատեքստում պարզապես ապշելու են ՀՀ այս պահի իշխանությունների դիրքորոշումն ու գործողությունները։ Մասնավորաբար, մեկնաբանելով Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ Ադրբեջանի հարձակման փաստը, Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե Ադրբեջանի գործողությունները պետք է արժանանան ռուս խաղաղապահների արձագանքին։

Հասկացանք, որ ռուս խաղաղապահները պետք է արձանագրեն հրադադարի խախտման դեպքերը և թույլ չտան, որ ռազմական բախում տեղի ունենա, բայց հարցական է, թե ո՞րն է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, մի՞թե իրենք որևէ բան չունեն ասելու այդ իրավիճակի հետ կապված։ Թվում է, թե երկրում ընդհանրապես իշխանություն չկա, և բոլոր խնդիրները ռուսները պետք է լուծեն։ Ճիշտ է, օրեր անց Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստում ինչ-որ բաներ ասաց (նույնը կրկնեց երեկ), բայց ասելիքի մեջ այդպես էլ բովանդակություն չկար: Հայաստանի սահմանների շուրջ նույնպես անհասկանալի իրավիճակ է։ Սոթքի հանքավայրի մի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, հիմա էլ տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանցիները այս կամ այն հատվածում փորձում են իրենց դիրքերը այնպիսի հատվածով անցկացնել, որպեսզի կարողանան վերահսկողություն ունենալ ստրատեգիական ճանապարհների կամ բարձունքների վրա։

Օրեր շարունակ մտահոգություններ և ահազանգեր են հնչում այս կապակցությամբ, սակայն իշխանությունները ընդունակ չեն արձագանքել իրավիճակին։ GPS-ով սահման որոշելու անվան տակ նրանք խուսափում են որևէ քայլ կատարել այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի բնակավայրերի անվտանգության մասին է։ Նույնիսկ լինում են դեպքեր, երբ ադրբեջանցիները գալիս և պահանջում են, որ հայերը որոշակի տարածքներ զիջեն, և նրանց հետ ստիպված են լինում բանակցել հենց սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ու համայնքապետները, քանի որ, ինչպես քանիցս շեշտվել է, Հայաստանում փաստացի անիշխանություն է։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, բայց մյուս կողմից հասկանալի է, որ կան բազմաթիվ անհասկանալի ու չլուծված հարցեր, որոնք, ըստ Փաշինյանի, «պետք է լուծել սառը, հանդարտ, աշխատանքով»: Խոսքն, իհարկե, առաջին հերթին սահմանների ճշգրտմանն է վերաբերում, վիճակ, որում հայտնվել ենք իր աթոռը ամուր պահող Փաշինյանի պատճառով: Ու ընդհանրապես իրավիճակն այնպիսին է, որ պետական համակարգը կազմաքանդված վիճակում է և ի վիճակի չի կատարել իր պարտավորությունները։

Դա գալիս է նրանից, որ Փաշինյանի՝ խայտառակ պարտություն կրած իշխանությունը կորցրել է իր հանրային վստահությունը և ի վիճակի չէ շարունակել իր գործառույթները։ Ուստի իրադրության հանգուցալուծման ճանապարհներից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, որը կընդգրկի կարող և բանիմաց մարդկանց։ Եվ նոր իշխանության կարևորագույն խնդիրներից մեկն էլ պետք է լինի ապահովել Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական, տնտեսական ու սոցիալական անվտանգությունը և ապահովել արտահերթ ընտրություններ։ Բայց քիչ չէ, որ Փաշինյանը չի կարողանում անվտանգային խնդիրներին լուծում տալ, մյուս կողմից էլ խոչընդոտում է, որ բանիմաց մարդիկ գան իշխանության և այս վիճակից դուրս գալու ելքեր փորձեն փնտրել։ Այնպես որ, Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը վնաս է Հայաստանի և Արցախի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի հիմարությունը վարակիչ էԷրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կան
Ամենադիտված