Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առողջապահական համակարգը փլուզվելու է այնպես, ինչպես փլուզվեց պաշտպանականը. պետք է այն զրոյից կերտենք»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում առկա բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ շարունակվում են մտահոգիչ քայլերն առողջապահական համակարգում՝ «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարվելու է, ներկայացվել է համապատասխան նախագիծը, բացի դա, առողջապահության նախարարությունը 2021 թվականից պետպատվեր չի տրամադրելու նևրոզների կլինիկային։ Նախքան տեղի ունեցած և շարունակվող պատերազմը՝ բժշկական ոլորտի մասնագետներն ահազանգում էին, որ անթույլատրելի է մեր երկրում բժշկական կենտրոնների փակումը, հատկապես սահմանամերձ շրջաններում։ Վրա հասավ պատերազմը, երկրում հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, բայց, կարծես թե, անգամ դա հետ չպահեց առողջապահական ոլորտի ղեկավարին դադարեցնելու իր որդեգրած քաղաքականությունը։

Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը նշում է՝ դեռ մեկ, մեկուկես տարի առաջ, երբ բնակչության շրջանում տիրում էին էյֆորիկ տրամադրություններ, բազմիցս ասել է՝ գործ ունենք դավադրության հետ։ «Դիտավորյալ կործանում են մեր երկրի առողջապահական համակարգը։ Որքան էլ այն դեռևս դիմակայում է իր էթիկական, նվիրվածության և այլ ռեսուրսների շնորհիվ, գալու է մեկ օր, որ համակարգն ուղղակի փլուզվելու է, ինչպես փլուզվեց մեր պաշտպանական համակարգը։ Գաղտնիք չէ, որ մեր պաշտպանական համակարգը փլուզվեց այս պատերազմի ընթացքում։ Նույնը սպասվում է առողջապահական համակարգին, տնտեսությանը, այլ ոլորտների։ Բացի դավադրապաշտական տեսություններից և դիտավորությունից, իմ մտքով ուրիշ բան չի անցնում, ես չեմ կարող որևէ ցիվիլ մեկնաբանություն տալ այս ամենին, որովհետև եթե մարդիկ չեն կարողանում ղեկավարել, սակայն հայրենասեր են, ուղղակի լքում են աթոռները՝ տեղը զիջելով ղեկավարներին։

Սրանք և՛ չեն կարողանում ղեկավարել կամ էլ չեն ուզում, և՛ շարունակում են աներեսի պես մնալ իրենց աթոռներին և պաշտոններին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը։ Բուժհիմնարկների լուծարումը, պետպատվերի բացակայությունը կհանգեցնի գործազրկության, առաջ կգան այլ խնդիրներ ևս։ «Սա կհանգեցնի բուժառուների կարիքների չբավարարմանը։ Մեր քաղաքացիները, որոնք պետք է այցելեն բուժհիմնարկներ և օգտվեն համապատասխան ծառայություններից, չեն կարողանալու դրանք ստանալ առողջապահական համակարգի հասանելիության և մատչելիության խնդրի պատճառով։ Բուժկենտրոնների լուծարումների մասին խոսելիս անդրադառնանք Աչաջուրի հիվանդանոցի լուծարմանը, որը սահմանամերձ գոտում է՝ Տավուշի մարզում, մենք տեսնում ենք, որ սահմանին մեզ մոտ հանգիստ չէ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին, որը միացավ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, բայց որևէ դրական դինամիկա մենք չենք տեսնում դրանում։

Բազմաթիվ օրինակներ կան, որոնք ցույց են տալիս, որ առողջապահության նախարարը միտումնավոր, սեփական «ես»-ը բավարարելու, սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար փակում է և օպտիմալացնում կենտրոնները, փոխում ղեկավարներին՝ ավելի ոչ արդյունավետ ղեկավարությամբ, դրա պատճառով ոչ արդյունավետ է դառնում նաև այդ կենտրոնների գործունեությունը։ Իրենց հաշվարկները, որոնք ներկայացնում են Ազգային ժողով կամ կառավարություն, հիմնված չեն գիտության վրա, այլ անձնական կարծիքների և մոտավոր դիտարկումների արդյունք են։ Ուստի դրանք մեկնաբանել չեմ կարող, քանի որ ես գիտական, ապացուցողական քաղաքականության մոտեցման ջատագովն եմ ու կողմնակիցը»,-նշում է մեր զրուցակիցը։ Իր ցանկացած գործողության առանցքում գործող իշխանությունները դրել են «բարեփոխում» տերմինը՝ ցանկանում էին բարեփոխել տարբեր ոլորտներ, բայց իրականում իրենց բարեփոխումներն իսկական չարիք դարձան բոլոր ոլորտների համար։ Գրիգորյանը նշում է՝ կառավարության հրաժարականի պահանջով արդեն հանդես են գալիս բուժաշխատողները։

«Դեռևս մեկ տարի առաջ խոսում էին նախարարի փոփոխության անհրաժեշտության մասին։ Այսօր առողջապահության ոլորտում չունենք որևէ առաջընթաց։ Այն խոստումները, որոնք տրվել են 2018 թվականին, երբ այս խունտան գալիս էր իշխանության, չեն կատարվել։ Առողջապահության նախարարն այս ժամանակահատվածն օգտագործել է զուտ իր անձնական ամբիցիաները բավարարելու համար։ Մեր առողջապահական համակարգում եղել են լավ ավանդույթներ և լավ փորձ։ Այն ամենը, ինչը չէր խանգարի նախարարի ինքնահաստատմանը, նա պահպանել է։ Բայց, օրինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի, ուռուցքաբանության ազգային կենտրոնի, մաշկային դիսպանսերի տնօրենները խանգարում էին իր ինքնահաստատմանը, և նա փոխարինեց նրանց ավելի ոչ արդյունավետ ղեկավարներով։

Անխոս, մենք առողջապահական համակարգում միշտ ունեցել ենք խնդիրներ, այն երբեք կատարյալ չի եղել և չի լինելու որևէ երկրում: Մոտակա 10-15 տարի մենք կարող ենք համարել, որ առողջապահական համակարգը պետք է զրոյից կերտենք։ Ես սրա մասին ավելի վաղ եմ ասել, ընդ որում, այն ժամանակ խաղաղ վիճակ էր, ոչ թե հետպատերազմական։ Մենք պետք է զրոյից կառուցենք մեր առողջապահական համակարգը։ Ներկայիս նախարարը չկարողացավ աշխատեցնել եղածը։ Այն ամենը, ինչ ունեինք, այն ամենը, ինչ կառավարելի և վերահսկելի էր, նա չկարողացավ ո՛չ կառավարել, ո՛չ վերահսկել։ Կոնկրետ օրինակ բերեմ։ 2016 թվականին Հայաստանում խոզի գրիպ կար։ Ունեցանք մահվան դեպքեր և 1000-ից ավելի վարակվածներ։

Դա մեր հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի արդյունքն էր։ Այնտեղ ոչ ոք չի փոխվել, կենտրոնում նույն ղեկավարությունն է, նույն մարդիկ են աշխատում։ Ինչո՞ւ կորոնավիրուսը մեզ մոտ այսպես տարածվեց։ Այսինքն՝ նա նույնիսկ չկարողացավ ղեկավարել այն կառույցները, որոնք կարող էին առանց իրեն էլ գործել, նա զուտ խանգարեց և փչացրեց ամենը, ինչ հնարավոր էր, ինչպես նաև իր վերադաս վիժվածք վարչապետը»,-եզրափակում է Գևորգ Գրիգորյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Փաշինյանի հիմարությունը վարակիչ էԷրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել է
Ամենադիտված