Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թու­նե­լի վեր­ջում գտնվող լույ­սը պայ­ծա­ռա­նա­լու փո­խա­րեն ավե­լի է խամ­րում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի, խուզի»։ Սրանք Վազգեն Սարգսյանին վերագրվող խոսքեր են։ Չգիտեմ, թե ինչ առիթով է ասել, ում կամ ինչի է հանդիպել, որ նման միտք է արտահայտել, բայց դրանք, կարծես թե, մարգարեական են եղել։ Մեր օրերի մասին է նաև ասել։ Հիմա Հայաստանը վերածվել է որբի գլխի, ով ինչ ուզում՝ անում է, ամենացավալին այն է, որ մեր երկրի սահմանները «խուզում» է թշնամին, որը վախենում էր անգամ հանգիստ շնչել մեր սահմանների մոտակայքում։ Կարո՞ղ էր, չէր կարող։ Այո, ինձ անասելի ցավ է պատճառում թշնամու սանձարձակ պահվածքը, լկտիությունը: Այն, որ հիմա կարող է անել սրտի ուզածը, քանի որ երկիրս անտեր է մնացել։ Գալիս, ասում է՝ հետ քաշվեք, սա մեր հողն է։ Մեզ մեր հողից հանում է, հասկանո՞ւմ եք, թե ինչ է անում։ Բայց մենք խորը թմբիրի մեջ ենք, շատերս չէ, բայց կա մի խումբ, որն ասում է՝ «սուս մնացեք, 5000 դրամով ծախվածներ, պիցցայակերներ, մեր վարչապետն է, ինչ ճիշտ է գտնում, թող դա էլ անի»։

Մեկ այլ դեպքում ես լեզվակռվի մեջ կմտնեի՝ ապացուցելու իմ ու շատերի ճշմարտացիությունը, բայց հիմա դա չեմ անում, որովհետև շարունակում եմ պնդել, որ վախենում եմ նման մարդկանցից։ Սա ինձ հիշեցնում է այն կնոջ գրառումը, որն ասել էր՝ «ճիշտ է արել, Արցախը տվել է, պետք լինի, թող Հայաստանն էլ տա»։ Է, կտա, չկասկածեք, նա մի օր մեզ էլ կվաճառի։ Ես արդեն համոզվում եմ դրանում, ես վախենում եմ քնել ու արթնանալ այլ Հայաստանում, բացեմ պատուհանս և մեկ էլ շենքի բակում ադրբեջանցի զինվորի տեսնեմ կամ էլ մուղամ լսեմ։ Մեկին կինը հրավիրեց Արցախ մուղամ լսելու, է, մարդն էլ Երևանի դարպասներն Ալիևի առջև կբացի, ինչ կա որ։ Աստված մի արասցե, բայց Երևանն էլ մի օր կհանձնի, մեզ էլ անհատույց թուրքին կտա։ Չկասկածեք, մի րոպե չի էլ երկմտի։ Թքած ունի ամեն ինչի վրա: Տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում պաշտպանության նախարարության շենքի մոտ:

Ծնողներ են, որոնք իրենց որդիներին երկու տարով տվել են պետության խնամքին, բանակ են ճանապարհել: Հազար ու մի երազանք են ունեցել՝ ուսման, ընտանիքի, աշխատանքի հետ կապված: Իսկ հիմա՞: Հիմա եկել, կանգնել են պետական գերատեսչության մուտքի մոտ և ասում են՝ վերադարձրեք մեր որդիների մարմինները: Սա ի՞նչ է, եթե ոչ մեծագույն ողբերգություն: Արցախից, ավելի ճիշտ՝ դրանից մնացած մի փոքր մասից ու Հայաստանի տարբեր հատվածներից ահազանգ է, որ հնչում է։ Մի տեղից ասում են զինվորներին գերեվարել են, մյուս տեղից՝ թշնամին տարածքային առաջխաղացում ունի: Տարիներ թվացող ժամեր, և պետական որևէ գերատեսչությունից արձագանք չլսեցինք: Լուռ էին, հետո էլ մի ամոթալի հաղորդագրություն տարածեցին, կարճ ասած՝ մենք որևէ տեղեկություն չունենք, դուք ձեր գլխի ճարը տեսեք: Այսինքն՝ վե՞րջ: Արցախից ու երեխեքից հաժարվում եք, ձեզ այլևս հետաքրքիր չէ՞, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեկը լինի՝ հարցնի, եթե հարցեր չեք լուծելու, ձեզ ինչի՞ համար ենք պահում, մի հատ էլ աշխատավարձ ու ճոխ պարգևավճարներ ենք տալիս:

Գիտակից կյանքիս ընթացքում շատ բան տեսա, բայց նման ապաշնորհ, ապիկար իշխանություն չէի տեսել, անտերության ու ամենաթողության նման զգացում երբևէ չէի ունեցել, իսկ հիմա ունեմ։ Ներկան ցավալի, անդառնալի հարվածներ հասցրեց մեր երկրին ու ժողովրդին, այս ամենից ուշքի գալու համար տարիներ են պետք, դեռ հարց է՝ խելքի կգա՞նք, թե ոչ։ Բայց ամենացավալին ապագայի կանխատեսումն է՝ թունելի վերջում գտնվող լույսը պայծառանալու փոխարեն ավելի է խամրում, ավաղ, մենք մեր հույսն ենք կորցնում։ Մինչև ե՞րբ. ոչ ոք այդ հարցի պատասխանը չունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Փաշինյանի հիմարությունը վարակիչ էԷրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ
Ամենադիտված