Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փորձում է հնարավորինս երկարաձգել իր պաշտոնավարումը և աներևակայելի հույսեր փայփայում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո հայաստանյան հասարակությունը շատ ծանր բարոյահոգեբանական վիճակում է։ Միևնույն ժամանակ, հանրության շրջանում ավելի են արմատավորվում այն տրամադրությունները, որ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները պետք է հեռանան։ Իսկ ներքաղաքական հարթության վրա հասարակական, քաղաքական դաշտի, մտավորականության, գիտակրթական աշխարհի, հոգևոր դասի գերակշիռ մասը առաջ է քաշում Փաշինյանի հրաժարականի պահանջը, որից հետո նախատեսվում է օրակարգ բերել ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը այս անցումային փուլն անցկացնելու և ավելորդ ներքաղաքական սրացումներից խուսափելու համար։ Եթե առավել խոր դիտարկենք, ապա ինչոր իմաստով ներկայիս փուլում ընտրությունների անցկացումը անգամ ձեռնտու կլիներ ընդդիմությանը, քանի որ իշխանությունների վարկանիշն իրենց ապաշնորհության պատճառով օրեցօր հողին է հավասարվում, որը հնարավորություններ է բացում, որպեսզի ապագա խորհրդարանում ներկայիս ընդդիմադիր ուժերը կարողանան մեծամասնություն ձևավորել։

Բայց, ինչպես տեսնում ենք, ընդդիմությունը հապշտապ ընտրությունների ճանապարհը չի ընտրել։ Խնդիրն այն է, որ ներկայիս էմոցիոնալ և հուզական իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը չի բխում երկրի ու պետության շահերից։ Հապշտապ անցկացված ընտրությունները ոչ միայն հանրային իրական տրամադրությունները չեն արտացոլի, ինչի վառ վկայությունն էին 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունները, այլև այս պառակտված իրավիճակում դրանց անցկացումը կարող է մեծացնել ներքաղաքական լարվածության՝ ընդհուպ ընդհարումների հավանականությունը։ Իսկ յուրաքանչյուր ներքաղաքական ցնցում կարող է լինել հակառակորդի օգտին, բայց սա չի նշանակում, որ ժողովրդին պարտության առաջնորդած և իրենց ապաշնորհությամբ աչքի ընկած իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարել։ Իսկ ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները։ Քիչ չէ, որ նրանք կապիտուլ յացիայի են ենթարկել մեր հայրենիքը, չեն տիրապետում իրավիճակին և չեն կարողանում համարժեք արձագանք տալ ազգային անվտանգության համար ստեղծված սպառնալիքներին, դեռ մի բան էլ փորձում են հնարավորինս երկարաձգել իրենց իշխանությունը։

Ըստ այդմ, Փաշինյանը հանրությանը տարբեր թեզերով մանիպուլացնելու հնարքներ է բանեցնում, թե իր հեռանալու հանրային պահանջ չկա, եթե այն լիներ, ապա ընդդիմությունը անպայման կպնդեր արտահերթ ընտրությունների անցկացման վրա։ Այս համատեքստում նա ընդգծում է, թե միայն ժողովուրդը պետք է որոշի, թե ով կարող է լինել իշխանություն։ Ընդ որում, Փաշինյանը մի կողմից՝ խոսք է բացում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից՝ խոսում է իր ներկայացրած վեցամսյա ճանապարհային քարտեզում արտացոլված դրույթների իրականացման անրհաժեշտության մասին։ Բայց եթե ինքը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա ինչպես է ստացվում, որ իր ներկայացրած ճանապարհային քարտեզում դրա մասին որևէ խոսք չկա։ Այնպես է ստացվում, որ իշխանություններն ուղղակի շահարկում են արտահերթ ընտրությունների թեման։ Դրա մասին է նաև վկայում այն, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր կլինի և երբ իշխանությունները դրան պատրաստ կլինեն:

Իսկ թե մոտավոր ե՞րբ հնարավոր կլինի ընտրությունների անցկացումը, Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում։ Իսկ ի՞նչ է նշանակում տեխնիկապես և ֆիզիկապես պատրաստ լինելը։ Միգուցե իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը հույս ունեն, որ կկարողանան ժամանակ ձգել, ամրապնդել իրենց իշխանությունը տեղերում, ինչ-որ հրաշքով, «մեդիատեռորներով», մանիպուլ յացիաներով փրկել իրենց զրոյական վարկանիշը կամ ծայրահեղ դեպքում պարզապես գնալ ընտրությունների և կեղծել դրանց արդյունքները։ Այս բոլոր տարբերակներն էլ իշխանություններն իրենց աչքի առաջ ունեն։ Այնուամենայնիվ, Փաշինյանի փայփայած երազանքները շատ արագ կարող են շրջվել իր դեմ, քանի որ ժամանակն աշխատում է ոչ իր օգտին։

Երկրում համատարած դժգոհությունների խորացումը ինչ-որ մի պահի արդեն անհնար է դարձնելու ոչ միայն վերջինիս պաշտոնավարումը, այլև ընդհանրապես «մարդամեջ» դուրս գալը, չնայած այդ առումով հիմա էլ նա լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին են վկայում նրա թաքնվելը մի քանի շարք ոստիկանական պատնեշի հետևում և տանից աշխատավայր երթուղին մեծաքանակ թիկնազորով ու հնարավոր-անհնար ճանապարհները փակելով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս
Ամենադիտված