Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 19)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Ռազմական հակահետախուզության օր, Ուկրաինա՝ Դատախազության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1892 – վախճանվել է հրապարակախոս Գրիգոր Արծրունին:

1906 – ծնվել է մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ Արտաշես Շահինյանը:

1928 - ծնվել է  հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը:

1949 - ծնվել է դերասան Վրույր Հարությունյանը:

1957 - վախճանվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը:

1980 - վախճանվել է խորհրդահայ վաստակավոր նկարիչ Հրանտ Ստեփանյանը:

1991 - սկսվել է ԽՍՀՄ ներքին զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, որը տևել է 8 օր:

2002 - վախճանվել է գրող Հրանտ Մաթևոսոյանը:

2003 - Եվրամիության «Տասիս» ծրագրի շրջանակներում Հայկական ԱԷԿ-ին տրվել է անվտանգության աստիճանի բարձրացման հերթական օժանդակությունը՝ 4 միլիոն եվրո արժողությամբ։ 

2007 - Գյումրիում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք` ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության:

2015 - Ձերբակալվել է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը կասկածվել է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր խմբի հետ համագործակցության մեջ:

2019 - գիշերը անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և «ArmLur.am» կայքի խմբագրություն, փնտրել են ինչ որ բան, ամեն ինչ տակնուվրա արել: Նպատակը եղել է լրատվամիջոցներին վախեցնելը և ճնշելը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1700 – ծնվել է ֆրանսիացի հոգևորական (աբբա) և ֆիզիկոս Ժան Անտուան Նոլլեն:

1741 — վախճանվել դանիական ծագմամբ ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը, որի անունով է կոչվել Բերինգի նեղուցը:

1773 — ծնվել է ռուս քաղաքակաան և պետական գործիչ Ալեքսանդր Գոլիցինը:

1852 — ծնվել է ամերիկացի ֆիզիկոս Ալբերտ Աբրահամ Մայկելսոնը, որը չափել է լույսի արագությունը:

1863 — անգլիացի Ֆրեդերիկ Ուոլտոնը արտոնագրել է լինելեումը:

1906 — ծնվել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Լեոնիդ Բրեժնևը:

1909 – ստեղծվել է «Բորուսիա Դորտմունդ» գերմանական ֆուտբոլային ակումբը:

1915 - ծնվել է ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆը:

1915 — վախճանվել է գերմանացի հոգեբույժ Ալիոս Այցգեյմերը, որի անունով է կոչվել Այցգեյմերի ծերունական հիվանդությունը:

1936 - վախճանվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը;

1939 - ԽՍՀՄ Պաշտպանության Կոմիտեի նիստում հավանության է արժանացել Т-34 տանկը երկրի բանակի սպառազինության մեջ մտցնելու նախագիծը:

1943 - հիմնադրվել է Կալինինինի Սուվորովյան ուսումնարանը (ներկայումս Տվերի):

1944 – լույս է տեսել ֆրանսիական «Լե Մոնդ» օրաթերթի 1-ին համարը:

1946 – սկսվել է Հնդկաչինյան պատերազմը Ֆրանսիական միության և Վիետնամի դեմոկրատական հանրապետության միջև:

1964 – ծնվել է լիտվացի նշանավոր բասկետբոլիստ Արվիդաս Սաբոնիսը, որը եղել է աշխարհի, եվրոպայի և օլիմպիական չեմպիոն, և 7 անգամ ճանաչվել է «Եվրոպայի տարվա լավագույն բասկետբոլիստ»:

1965 — Շարլ դը Գոլը ընտրվել է ֆրանսիայի նախագահ:

 1972 — Ապպոլոն-17 տիեզերանավը վերադարձել է երկիր, որով էլ ավարտվել է ԱՄՆ-ի Լուսնային տիեզերական ծրագիրը:

1983 — Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակից գողացվել է Ժյուլ Ռիմեի հեղինակած  ֆուտբոլի գավաթի ոսկե արձանիկի օրիգինալը:

1996 – վախճանվել  է իտալացի ճանաչված դերասան Մարչելլո Մաստրոյանին:

1997 – տեղի է ունեցել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան (գլխ. դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո, Քեյթ Ուինսլեթ), որը դարձել է 20-րդ դարի ամենաշահութաբեր ֆիլմը` ստանալով 11 Օսկար:

2002 - վախճանվել է ազգությամբ վրացի, խորհրդային սպորտային հաղորդավար, դերասան Կոտե Մախարաձեն:

2004 – վախճանվել է իտալացի ճանաչված օպերային երգչուհի Ռենատա Տեբալդին:

2007 — ԱՄՆ-ում Լակոտա հնդկական ցեղի ակտիվիստները հայտարարել են Լակոտա Հանրապետության անկախությունը:

2010 — Մինսկում կայացել է նախագահական ընտրություններ, որի ժամանակ ճնշվել են ընդդիմության բողոքի ակցիաները:

2015 — վախճանվել է գերմանացի դիրիժոր Կուրտ Մազուրը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Ամենադիտված