Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսարի շահագործումը հղի է բազմաթիվ վտանգներով. Նազենի Վարդանյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բնապահպան-իրավաբան Նազենի Վարդանյանը շարունակում է պնդել, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունները տրվել են ոչ միայն ՀՀ և,հատկապես, բնապահպանական օրենքների խախտումներով, այլև՝ ՀՀ-ի կողմից վավերացված բնապահպանական միջազգային բոլոր կոնվենցիաների խախտումներով: Եվ եթե շարունակվի հանքի շահագործումը՝ Հայաստանը պատասխանատվության կենթարկվի միջազգային կոնվենցիաների խախտումների համար:

Բնապահպանի կարծիքով՝ պատերազմից հետո թեև երկիրը տնտեսապես գտնվում է ծանր իրավիճակում, սակայն պատերազմը ևս մեկ ապացույց էր, որ երկրի բնական պաշարները նման անարդյունավետ կերպով շահագործելը ազգային անվտանգության խնդիր կարող է առաջացնել:

«Նոր հանքերի բացման մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, քանի որ հանքերի հարակից տարածքները ևս հետագայում դառնում են օգտագործման համար ոչ պիտանի տարածքներ: Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա հարկավոր է օր առաջ կասեցնել այդ ծրագիրը, քանի որ այդ դեպքում Վայոց Ձորի ողջ մարզը կկորցնի իր ֆունկցիոնալությունը տնտեսության մեջ: Հարց է նաև, որ եթե հանքի շահագործման թույլտվությունը տրվել է 10 տարի ժամկետով, ապա ինչու մինչև այսօր այն չի շահագործվել և փակվել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է պարզաբանվեն»,- 1or.am-ի հետ զրուցում ասաց Ն. Վարդանյանը:

Բնապահպանի տեղեկացմամբ Ամուլսարի ոսկու պաշարները Սոթքի համեմատ մոտ 9-ից 10- անգամ ավելի պակաս են, ուստի զուտ տնտեսապես հանքի շահագործումը շահավետ չէ: Ուստի հարց է ծագում, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար այդքան կարևոր Ամուլսարի հանքի շահագործումը:

«Եթե ներկայիս էկոնոմիկայի նախարարը խոսում է հանքի շահագործման մասին, ապա հարց է ծագում, թե արդյո՞ք նա հաշվարկներ կատարել է և տիրապետում է իրավիճակին: Հանքի շինարարական փուլում 2016 թ-ին բացվել է 200 աշխատատեղ, որը  բնական է՝  շինարարական աշխատանքերի ավարտից հետո փակվելու է: Այդ ընթացքում մենք կորցրել ենք 200 աշխատատեղ, ովքեր աշխատում էին առողջարաններում: Ինչ վերաբերում է հանքի շահագործման փուլին, ապա ավելի քիչ աշխատողներ են պետք լինելու, այսինքն՝ իրենց կողմից խոստացած 1200 աշխատատեղի մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, Գնդևազում 279 հողակտոր է վերցվել գյուղացիներից: Եվ եթե այդ թիվը բազմապատկենք 3-4-ով, ապա կստացվի, որ մոտ 1200 բնակիչ զրկվել է իր ապրուստի միջոցից: Եվ ներկայիս տնտեսական ճգնաժամը խոսում է այն մասին, որ պետք է նաև նման հարցերին ուշադրություն դարձնել, քանի որ տեղական արտադրողները ոչ միայն իրենց սնունդն են ապահովում, այլև բնակչության պահանջները: Այնպես որ հարկավոր է հաշվի առնել նաև պարենային անվտանգության հարցը, որը հատկապես պատերազմից հետո շատ արդիական խնդիր է»,- ասաց Ն. Վարդանյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

 

Պետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)
Ամենադիտված