Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կար­միր գծե­րի հա­տու­մը. ար­ժե­հա­մա­կար­գե­րի կոր­ծա­նում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությամբ նոր, դժվարին փուլ է մեկնարկում հայ ժողովրդի կյանքում։ Կասկած չկա, որ պատերազմի հետևանքները դեռևս երկար զգալու ենք։ Միանշանակ է, որ ամեն ինչ այնպես չի լինելու քաղաքացիների կյանքում, ինչպես նախկինում էր։ Տեղի ունեցածից հետո, կարծում ենք, հանրությունը դեռ ժամանակ կունենա խորհելու և սխալներից հետևություններ անելու համար, բայց պարզ է, որ այս իրավիճակի գլխավոր պատասխանատուները չեն կարող շարունակել իրենց պաշտոնավարումը, քանի որ նրանք այսօր բարոյալքված և հեղինակազրկված վիճակում են գտնվում։ Եվ պատահական չէ, որ հասարակականքաղաքական շրջանակների և քաղաքացիների մեծամասնության համար ներկայիս իշխանությունների պաշտոնավարումն ուղղակի անընդունելի է։

Հանրության մտավոր առավել բարձր զարգացածություն ունեցող հատվածը գտնում է, որ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տա, քանի որ նրա պաշտոնավարման շարունակությունն ուղղակի նոր սպառնալիքներ է ստեղծում հայկական պետականության համար, քանի որ երկրի ղեկավարությունն այլևս ընդունակ չէ արձագանքել հակառակորդի կողմից եկող մարտահրավերներին։ Դրանով է նաև պայմանավորված, որ Փաշինյանի հրաժարականի օրակարգի շուրջ նույնիսկ առանձին քաղաքական պլատֆորմ է ձևավորվել, իսկ 17 քաղաքական կուսակցությունները և նրանց հարող շրջանակները պահանջում են ազգային համաձայնության կառավարության ձևավորում, որի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելը և բանակցային հարթության վրա հայկական կողմի դիրքերի ամրապնդումը։

Բայց, ինչպես ասում են, իշխանությունը քաղցր է, և Փաշինյանը կառչում է իր աթոռից։ Չնայած օր օրի իր վարկանիշը անկում է ապրում, սակայն Փաշինյանը շարունակում է իմիտացնել, թե իր հրաժարականի պահանջը չի հասունացել, և ժողովրդի մեծամասնությունը կողմ է իր պաշտոնավարմանը։ Իսկ որպեսզի ի ցույց դնի, թե ինքը հանրային աջակցություն ունի, իր հետևից մարդիկ են գալիս, Փաշինյանը նույնիսկ չի խորշում անցնել հնարավոր ու անհնար կարմիր գծերը։ Այս անգամ նա որոշեց իր քաղաքական նպատակների համար օգտագործել սուգը և պատերազմի ընթացքում զոհված տղաների հիշատակը։ Արդյունքում դեկտեմբերի 19-ին Փաշինյանի գլխավորած երթը դեպի Եռաբլուր պանթեոն ուղղակի շոուի վերածվեց։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ իշխանությունները լայնորեն օգտագործել են վարչական ռեսուրսները երթին մարդաքանակ ապահովելու համար։

Բացի այդ, հայտնի են դեպքեր, երբ մարդկանց ներկայություն են ապահովել ուղղակի սպառնալիքների միջոցով։ Ուշագրավ էր, որ երթի ընթացքում իրեն ամենաժողովրդավար հռչակած մարդը ժողովրդից պատսպարվում էր հազարավոր ոստիկաններով ու իրավապահ համակարգի այլ աշխատակիցներով և փորձում էր սահմանազատվել քաղաքացիներից, պաշտպանվել ժողովրդից։ Ավելին, կիրառվեցին Հայաստանի համար աննախադեպ միջոցներ՝ հակահրազենային հովանոցներ ու ճամպրուկներ։ Միևնույն ժամանակ, զազրելի տեսարան էր, երբ իրավապահները բիրտ ուժով, արհամարհական հրմշտոցով ճանապարհից հեռացրին ազատամարտիկներին, զոհերի հիշատակը հարգող քաղաքացիներին ու... որդեկորույս մայրերին։ Ըստ էության, երբեք չէր եղել նման դեպք, երբ երկրի ղեկավարն ուժով «զավթի» Եռաբլուրը։ Էլ չենք խոսում այն մասին, որ իշխանություններն այնպես էին կազմակերպել, որ սգո երթին «Նիկոլ վարչապետ» բղավեն, ծափահարություններ հնչեն:

Թեպետ գուցե և հասկանալի է այս ամենը։ Անընդունելի, նողկալի, բայց հասկանալի: Երկու տարի շարունակ այս իշխանությունները տրորել են ազգային բոլոր արժեքները, բոլոր սրբությունները, այն ամենը, ինչ կապված է Հայրենիքի ու հայկականի հետ: Եռաբլուր կամ Սյունիք «գրավելը», որդեկորույս մայրերին հրմշտելը, սադրանքներ հրահրելը, ծեծկռտուք սարքելը, զոհվածների շիրիմները բառիս բուն իմաստով ոտնատակ տալը ինչ մի դժվար բան է նրանց համար: Սա ոչ թե հարգանքի տուրք էր զոհերի հիշատակին, այլ, ավելի ճիշտ, նրանց հիշատակի անարգում, քանի որ այդ հիշատակը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։ Այսպիսի վարվելակերպի արդյունքում երկրի քաղաքական ղեկավարությունը պետության բարձրագույն ինստիտուտները, բոլոր արժեքները վերածում է ծաղրուծանակի առարկայի։ Մնում է հասկանալ, թե ժողովրդի համբերության բաժակն ինչքան մեծ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ
Ամենադիտված