Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հազարավոր զոհերն ու կորսված հսկայական տարածքներով անկյալ հայրենիքն են Նիկոլ Փաշինյանի վարչապետության գինը. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մի քանի տասնյակ զինված թիկնապահներով շքախումբ, զրահապատ ավտոմեքենաների շարասյուն, ավելի քան 2000 ոստիկաններ, մարդկանց շարքերը շրջանցող ուղղաթիռ, կազմակերպված մասնակիցներով հավաքներ․․․ սա է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը։ Նա զինված թիկնազորով գերեզման գնացողների ու զինված խմբով եկեղեցի մտնողների վարչապետն է։ Այսինքն՝ նա ոչ մեկի վարչապետը չէ, քանի որ Հայաստանում զինված թիկնազորով գերեզման ու զինված խմբով եկեղեցի գնացող միայն մեկ մարդ կա, ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր վարչապետն է, այն զինված ու պաշարված իրականության վարչապետը, որում ապրում է ինքը։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե տասնյակ ամրակազմ զինված երիտասարդների ուղեկցությունն իրեն ուժ է հաղորդում, նա թաքուն մտածում է, որ իրենից վախենում են, նա, թերևս, հպարտանում է իր այդ հուժկու կերպարով։

Գուցե նա իրավացի է այն մարդկանց հաշվով, ովքեր դեռ չեն գիտակցել ու չեն հասկացել, որ ինքն այլևս վարչապետ չէ, ու ցուցումով կամ առանց ցուցումի վանկարկում են՝ «Նիկոլ, վարչապետ»։ Բայց բոլոր այն մարդիկ, ովքեր հասկացել ու գիտակցել են, որ Նիկոլ Փաշինյանն այլևս միայն ինքզինքը վարչապետն է, խղճում ու կարեկցում են նրան, քանի որ միայն խղճահարության ու կարեկցանքի է արժանի տղամարդը, ով ուժ է ցուցադրում իր ենթակաների զենքով։

«Ժողովրդի վարչապետից» մինչև «զինված վարչապետ» դառնալու ճանապարհը Նիկոլ Փաշինյանն անցավ մի քանի հազար զոհերով ու կորսված հայրենիքով։ Այդ հազարավոր զոհերն ու կորսված հսկայական տարածքներով անկյալ հայրենիքն են Նիկոլ Փաշինյանի վարչապետության գինը։ Գին, որ, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին դեռևս քիչ է թվում։ Մնալով վարչապետի պաշտոնում՝ նա ցույց է տալիս, որ դեռևս ստանալիք ունի կամ ունեն այլք իր միջոցով։ Հայաստանը դեռ ամբողջությամբ չի փակել Նիկոլ Փաշինյանի վարչապետության հաշիվը։ Հիմա նա զբաղված է ստանալիքը պոկելով։

Անմիտների մոտ՝ վախ, մտածողների մոտ՝ կարեկցանք ու խղճահարություն առաջացնող երկրի ղեկավարը չափազանց ծանր բեռ է ցանկացած հասարակության համար, հատկապես, եթե այդ նույն բեռի պատճառով այդ նույն հասարակությունը կրել է լրջագույն ֆիզիկական ու բարոյահոգեբանական հարվածներ։ Զինված գերեզման գնալու ու զինված եկեղեցի մտնելու համար մարդը պետք է հաղթահարի անհաղթահարելի բարդույթներ ու տաբուներ։

Նիկոլ Փաշինյանն արել է դա, նա քայլել է տաբուների վրայով, նա ոտնահարել է սրբություններ։ Իսկ տաբուների վրայով քայլող մարդը վտանգավոր է, բազմապատիկ վտանգավոր, երբ այդ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, հարյուրապատիկ վտանգավոր, երբ իրականում նա իշխանություն չունի անգամ ինքն իր վրա, բայց իրեն թվում է, թե կառավարում է մի ամբողջ ժողովրդի, զի այդ ժողովրդի ինչ-որ հատված ցուցումով կամ ինքաբերաբար դեռևս բղավում է՝ «Նիկոլ, վարչապետ»՝ չհասկանալով ու չգիտակցելով, որ այդ կարգախոսում կա բովանդակային տառասխալ՝ նա այլևս ոչ թե վարչապետ է, այլ՝ վարչաղետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս
Ամենադիտված