Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նա հայ ժողովրդին չի սիրում, չի հարգում, այլ պարզապես ձեռք է առնում հայ ժողովրդին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ հիմա է տեղի ունենում երկրում, բազմաշերտ ինչ-որ երևույթ է: Այս կարծիքին է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, որի խոսքով, այդ բազմաշերտ երևույթի մեջ ամեն ինչ փոխկապակցված է: «Ինձ մոտ շատ ու շատ հարցեր են ծագել: Նախ՝ եթե մտադիր չէին մասնակցել պատերազմին, ինչո՞ւ էին մեր կամավորներին ու տղաներին ուղարկում ռազմաճակատ: Եթե մտադիր չես օգնել ուղարկված մարդկանց, ինչո՞ւ ես ուղարկում: Մսաղա՞ց էիր սարքում քո ազգի համար: Այս ու նման շատ հարցերի պատճառով դժվար է մի սահմանում տալ կատարվածին ու մինչ օրս տեղի ունեցողին, բայց, անկախ ամեն ինչից, մի համապարփակ ու դիպուկ արտահայտություն կա՝ դավաճանություն: Ուրիշ բառով անհնար է բնութագրել եղածն ու առկա իրավիճակը: Եթե ինչ-որ պատերազմական իրավիճակում ես հայտնվում, ուրեմն բարի եղիր պատերազմել այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում:

Բայց հայտնի ու նորմալ եղանակները պետք է իմանա այն մարդը, որը նորմալ սովորել է և ոչ թե շանտաժով գնահատականներ ստացել իր դասախոսներից: Ի՞նչ է, սրա համար էր նախկին տխրահռչակ նախարար Արայիկ Հարությունյանն ուզում հանել պատմության դասերը: Նրա համար, որ մարդիկ տեղյակ չլինե՞ն՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Կամ երևի նրա համար, որ հայ ժողովրդի պատմությունը չիմանան: Քայլարաստներով ուզում էին զրոյից պատմություն սարքել: Երևի իրենց ուզածը սա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Շաքարյանցը: Քաղաքագետի խոսքով, այն, ինչ կատարվում է հիմա, դուրս է տրամաբանության սահմաններից: Բացի նկարագրվածից, նա այլ խնդիրներ էլ է տեսնում: «Բնակչությունը բարոյալքված է: Մարդիկ չեն էլ ուզում ընդհանրապես ապագայի մասին մտածել: Դրսում, խանութում, փողոցում շատերի հետ եմ զրուցել: Մարդիկ ասում են՝ սպասում ենք՝ սահմանները բացվեն… Միգուցե սա էլ էր իրենց ուզածը, որ միայն քայլարաստներով ապրեն:

Նոր Հայաստան են կառուցում՝ առանց քրիստոնեության, առանց Աստծո: Ըստ էության, հենց իրենց ուզածն այն է, որ նորմալ մարդիկ արտագաղթեն այլ երկրներ, ու իրենք թրքասեր ոչ թե Հայաստան, այլ «Զոմբիլենդ» կառուցեն: Պարզապես այլ գնահատականի, այլ բան մտածելու ճար չկա, երբ նայում ես, թե ինչ է կատարվում»,-ընդգծում է քաղաքագետը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներին, տեղի ունեցող բողոքի ակցիաներին ու իշխանության վարքագծին՝ Ս. Շաքարյանցը նկատեց. «Գոնե պատերազմի պատմություններն ուսումնասիրի, տեսնի, թե ինչ է վերջում լինում պարտված առաջնորդների հետ: Մուսոլինին մահապատժի է ենթարկվել, Հիտլերը տղամարդ էր՝ ինքնասպան եղավ, հայտնի է նաև Նապոլեոնի ճակատագիրը: Ճապոնիայի պատմությունը թող հիշի: Ցանկացած երկրում պարտված առաջնորդները ասպարեզից ընդհանրապես վերանում են: Բայց, ախր, մենք ոչ նորմալ մարդու հետ գործ ունենք: Դավաճանն ուղղակի ժամանակ է ձգում: Նա շատ լավ է հասկանում, որ արդեն անգամ իր հարազատ գյուղում ապագա չունի:

Նա ժամանակ է ձգում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա պարզապես սովորական դրածո է, ընդ որում՝ էժան դրածո: Հինգ թե քանի միլիարդ են տվել, չեմ կարող ասել, հետաքննությունը թող պարզի, բայց պարզ ճշմարտություն է այն, որ հողը գին չունի, հայրենիքը գին չունի, ու չես կարող աճուրդով հայրենյաց հողի գին որոշել: Դա խելքից դուրս մի բան է: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն իր ամենօրյա արարքներով, հայտարարություններով, լայվերով խեղաթյուրում է հայ ժողովրդի պատմությունը: Բայց, միևնույն ժամանակ, նա հայ ժողովրդին չի սիրում, չի հարգում, այլ պարզապես ձեռք է առնում հայ ժողովրդին»: Քաղաքագետը շեշտեց, որ, այդուհանդերձ, ժողովրդի մի հատվածի առումով վերապահում ունի: «Մի հատված կա, որն անգամ չի հասկանում, որ իրեն ձեռք են առնում:

Եթե հասկանար, վաղուց ոչ թե 20 կամ 30 հազար հոգով, այլ ամբողջությամբ դուրս կգար հրապարակներ ու կասեր՝ դու ո՞վ եղար: Բայց ես չեմ տեսնում այդ ժողովրդին: Այո, մի մասի դեպքում հասկանալի է, մարդիկ իրենց վիշտն ունեն: Մարդուն, որը կորցրել է իր 18, 19 տարեկան զավակին, որը կորցրել է թոռներ ունենալու հնարավորությունը, չես կարող մեղադրել, որ վեր չի կացել ու իր բողոքի ձայնը չի բարձրացրել: Բայց մեզ մոտ հակառակն է:Նրանք ՊՆ-ի դարպասն են ջարդում, իրենց պահանջն են ներկայացնում, իսկ ամեն ինչով բավարարվածները նստած են՝ չգիտակցելով, որ եթե այսպես շարունակվի, վաղը չէ մյուս օրը թուրքը կարող է գալ ու իրենց դուռն էլ թակել: Ես կարծում եմ, որ այդ հատվածի մոտ արժեքներ երբեք գոյություն չեն ունեցել:

Չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Եթե այդ հատվածը պետք է հեռանա, թող այդ ճանապարհն անվերադարձ լինի»,-շեշտեց նա: Վերադառնալով իշխանության ղեկավարի հրաժարականի պահանջին, բացի ժամանակ ձգելուց, քաղաքագետը նաև պատասխանատվությունից խուսափելու ցանկության մասին ընդգծեց. «Փորձում է պլստալ, ինչպես 2008 թ.-ին: Ի դեպ, նոր իշխանություններին կառաջարկեի վերաբացել 2008 թ.-ի Մարտի 1-ի գործը, բայց արդեն կոնկրետ և իրական մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Եթե ուզում եք իմանալ, ամեն ինչ այդտեղից է սկսվել: Այդ ժամանակ իսկապես եղել են նախադեպեր, որոնք կրկնում էին տարբեր երկրներում տեղի ունեցած իրողությունները:

Վեց տարի անց սցենարը կրկնվել էր Ուկրաինայում: Սցենարը նույնն է, բեմադրողը՝ ևս: Երևանում փորձել են 2008 թ.-ին իրականացնել, բայց որոշակի պատճառներով չի ստացվել: 2018 թ.-ին, կարծես թե, ստացվել է, բայց տեսեք, թե ինչ եղավ. երկուսուկես տարի անց Հայաստան գոյություն չունի. սահման է ճշտում՝ հենվելով սովետական կարգերի ինչոր քարտեզների վրա, որի իրավունքն ընդհանրապես չունի: Ինչո՞ւ ես վերցնում այն քարտեզը, որը քեզ թուրքն է տալիս, ու չես վերցնում այն քարտեզը, որը եղել է այստեղի համապատասխան պետական հաստատության սեյֆերում ու արխիվներում:

Ես չեմ էլ ուզում խոսել GPS-ով սահմանազատման մասին»,-ասաց քաղաքագետը: Սերգեյ Շաքարյանցի խոսքով, այլ իրավիճակ ու առողջացման նշույլներ կարող ենք տեսնել միայն այն դեպքում, երբ ազգովի հեռացնենք այս իշխանությանն ու դրան սերտաճած տարատեսակ համայնքների ներկայացուցիչներին: «Միայն այդ ժամանակ կարող է առողջացում լինել, իսկ եթե նրանք շարունակեն իրենց քայքայիչ աշխատանքը, 2020 թվականը Հայաստանի վերջին թիվը կլինի, որովհետև 2021 թվականին ու հետո ոչ թե Հայաստան, այլ «Նիկոլի վկաների զոմբիլենդ» անունով մի նոր հանրապետություն կհայտնվի աշխարհի քարտեզի վրա: Հայտարարվում է, որ սահմանը Որոտան գյուղի միջով է անցնելու, մեկ կամ երկու տուն պետք է տան թուրքերին, ուզում են հայերին համոզել, թե ոչինչ չի եղել: Մոտավորապես ասում են՝ «ոչինչ, ի՞նչ է եղել, թուրքի հետ միշտ ապրել եք, էլի»:

Թուրքին սիրողն իրականում միայն թուրք կարող է լինել, եթե այդ մարդն անգամ «յան» վերջավորությամբ ազգանուն ու ՀՀ անձնագիր ունի: Էլի եկանք հայերենի դասերին, որն այս շղթայական կապի օրինակներից ընդամենը մեկն է: Ուզում են վերացնենք մեր լեզուն, որ առհասարակ «ՄԵՐԸ» գոյություն չունենա: Ովքեր պատճառներ են ման գալիս, թող տեսնեն Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած 1990-ականների կարգախոսները: Հիմա ամեն ինչ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Ամեն ինչ և անխտիր»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Փաշինյանի հիմարությունը վարակիչ էԷրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել է
Ամենադիտված