Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սո­ցի­ալ-տնտե­սա­կան իրա­վի­ճա­կի վա­տաց­մա­նը շու­տով հե­տև­ե­լու է հա­մա­ժո­ղովրդա­կան բո­ղո­քի ան­կա­սե­լի ալիք․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը այնպիսի մի դժվարին իրավիճակում է հայտնվել, որ չի եղել անկախության հռչակումից ի վեր։ Շատ է քննարկվում պարտության արդյունքում տարածքային, մարդկային և նյութական կորուստների հարցը։ Բայց ամենաբարդ հարցն այն է, որ ամեն ինչ դրանով չի սահմանափակվելու։ Բնականաբար, պարտությունն իր հետքն է թողնելու նաև մեր ապագայի վրա։ Եթե երկրի ներկայիս իրավիճակը և գործընթացների միտումը երկար պահպանվեն, ապա Հայաստանը կարող է նույնիսկ տարիներով ուշքի չգալ։ Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ մեր հասարակության ներսում տիրող բարոյահոգեբանական իրավիճակը, մեղմ ասած, ոչ բարվոք է, ինչը որևէ մոտիվացիա չի թողնում հետագա զարգացման համար։

Ընդհանրապես, մարել է ապագայի նկատմամբ հույսը, իսկ իշխանությունները բացարձակապես ի զորու չեն պետությունը դուրս բերել այս ծանր շրջափուլից։ Դրա համար էլ մարդկանց մոտ երկիրը լքելու և արտագաղթելու մտադրություն է նախանշվում։ Մյուս կողմից էլ հակառակորդն այնքան է լկտիացել, որ նորանոր պահանջներ է ներկայացնում և զիջումներ է պարտադրում մեր իշխանությանը, որը լուռ տանում է դրանք։ Իսկ մինչ այդ երկրի զարգացման տեսլականի, ռազմավարության, տնտեսական զարգացման, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին և այլ կարևոր հարցերի վերաբերող խնդիրները բարձիթողի վիճակում են։ Դա է պատճառը, որ այսօր հիմնական ընդդիմադիր ուժերը և հանրության մի ստվար հատվածը բողոքի ակցիաների և քաղաքացիական ընդվզումների ճանապարհն է ընտրել։ Եվ ակնկալվում է, որ բողոքի ալիքի աշխարհագրությունը աստիճանաբար կընդլայնվի՝ ընդգրկելով հանրության գերակշիռ մեծամասնությունը։

Խնդիրն այն է, որ հանրության որոշ մասը դեռևս էմոցիաների ազդեցության տակ է և իրապես չի պատկերացնում, թե ինչեր են սպասվում երկրին և անձամբ իրենց։ Մյուս կողմից՝ կա դժգոհների մի ստվար հատված, որը պարզապես փողոց դուրս չի գալիս: Առայժմ: Հիմա առավել հրատապ նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող հարցը։ Մեր ազգային արժույթը՝ դրամը, մտել է անկանոն տատանումների փուլ և սկսել է արժեզրկվել այն պարագայում, երբ աշխարհում ամերիկյան դոլարը թուլացնում է իր դիրքերը, և ազգային արժույթները սկսել են արժևորվել դոլարի նկատմամբ։ Հայաստանի պետական պարտքն արդեն անցել է վտանգավոր սահմանագիծը և շարունակում է ավելանալ։ Տնտեսությունը խոր անկում է ապրում, տնտեսվարողների վիճակը գնալով ավելի է բարդանում։ Հայկական արտադրության ապրանքները հաճախ չեն դիմանում ներմուծվող ապրանքների ճնշմանը։ Բացի այդ, քաղաքացիները սկսել են ավելի շատ խնայել, նվազել է ընդհանուր առևտրաշրջանառությունը։

Մյուս կողմից էլ երկրում տեղի ունեցող ֆինանսական տեղաշարժերը նոր ռիսկեր են ստեղծում, որ մարդիկ կարող են բանկերից դուրս բերել իրենց ավանդները, ինչը բանկային համակարգը կարող է կոլապսային իրավիճակի առաջ կանգնեցնել։ Սակայն ամենակարևորը դեռ առջևում է։ Քիչ չէ, որ երկրում գնաճային տրամադրություններ են տիրում, մյուս կողմից էլ թանկանում են բնական գազն ու էլեկտրաէներգիան, ինչը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների համընդհանուր թանկացման։ Իսկ այս իրավիճակում նոր ներդրումների մասին խոսելն ուղղակի ավելորդ է։ Գործարարներն էլ վստահություն չունեն երկրի ղեկավարության նկատմամբ, որ կարող է օգնել իրենց կամ բարենպաստ պայմաններ ստեղծել։ Կարճ ասած՝ տեսանելի է, որ ժողովրդի վիճակը ոչ միայն չի բարելավվելու, այլև ավելի է վատթարանալու։

Եվ եթե հիմա մարդկանց մի մասն ինչ-ինչ պատճառներից ելնելով փողոց դուրս չի գալիս, և իշխանությունները հայտարարում են, թե իրենց հրաժարականի համար համաժողովրդական պահանջ չկա, ապա այս ամենի արդյունքում շատ կարճ ժամանակ անց ժողովրդի մեծ մասը դուրս է գալու փողոց և միահամուռ պահանջելու է կառավարության հրաժարականը։ Եթե, իհարկե, մինչ այդ չհասցնեն հրաժարական տալ: Այդ դեպքում ալիքն արդեն անկասելի է լինելու: Այնպես որ, իշխանություններից կամք և վճռականություն է պահանջվում, որպեսզի հասկանան, որ իրենց գնացքն արդեն գնացել է, և կառչելով աթոռից՝ չբարդացնեն իրավիճակը՝ հասցնելով նրան, որ անհամեմատ մեծ թվով մարդիկ դուրս գան փողոց և համաժողովրդական ճնշման ներքո հեռացնեն իրենց։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Փաշինյանի հիմարությունը վարակիչ էԷրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr
Ամենադիտված