Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փորձում է արհեստական հարցեր առաջ քաշել, շեղել հանրության ուշադրությունը և մոռացության տալ կապիտուլյացիան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական դաշտում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո հասունացել է կառավարության հրաժարականի հարցը։ Հենց այդ օրակարգի շուրջ է, որ ընդդիմադիր ուժերը և մեծ թվով քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և անհնազանդության ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց այս պահանջը լոկ իշխանափոխության ցանկություն չէ։ Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունները՝ որպես մեր պետականության սուվերենության խորհրդանիշ, ուղղակի գոյություն չունեն։ Նրանց համար կարևորագույն հարցերը պետք է լուծի ՌԴ-ն։ Իսկ եթե Ռուսաստանը պետք է լուծի սահմանների, անվտանգության, գերիների փոխանակման և այլ հարցեր, ապա այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Հայաստանում այս իշխանության գոյությունը։

Նույն կերպ հարցը վերաբերում է, օրինակ՝ Հադրութի շրջանում Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակմանը և հրադադարի խախտմանը, երբ մեր իշխանությունը, որպես հրադադարի հայտարարությունը ստորագրած կողմ, խուսափում է դրան արձագանքելուց, իսկ վարչապետի խոսնակն էլ հայտարարում է, թե դրան պետք է արձագանքեն ռուսները։ Բացի այդ, այլ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ մեզ խայտառակ պարտությանը հասցրած իշխանությունները պետք է հեռանան, քանի որ նրանք բացահայտորեն նույնականացվում են կապիտուլ յացիայի հետ և ի զորու չեն առաջնորդել երկիրը ճգնաժամային փուլում և դուրս հանել գլորված փոսից։ Բայց ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում։

Ինչպես պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսների ներքո մարդկանց ուղեղալվացում կատարեցին ու առաջնորդեցին դեպի պարտություն, այնպես էլ պատերազմի ավարտից հետո Փաշինյանի ու նրա թիմի հույսը մանիպուլ յացիաներն են։ Վերջինս փորձում է արհեստական հարցեր առաջ քաշել, դրանով շեղել հանրության ուշադրությունը և մոռացության տալ կապիտուլ յացիան, զոհերին ու տարածքային կորուստները։ Ու ամեն անգամ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով մի թեմա են հորինում, գցում հանրային քննարկման դաշտ և կեղծ հակադրություն ու աղմուկ ստեղծում դրա շուրջ։ Այդպես Փաշինյանը սկզբում փորձեց փոփոխությունների իմիտացիա ստեղծել՝ մի շարք նախարարների ու մարզպետների փոխելու և կադրային փոխատեղումներ կատարելու միջոցով։

Բայց երբ տեսավ, որ դրա միջոցով չի ստացվում ժամանակ շահել, փորձեց ներկայացնել վեցամսյա ճանապարհային քարտեզ, թե իրենք կարևոր խնդիրներ ունեն առաջիկայում լուծելու։ Եթե չստացվի, ապա այդ դեպքում արդեն միասին կորոշեն ընդառաջ գնալ քաղաքացիների պահանջներին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դժգոհությունները դրանից հետո ևս չեն նվազում։ Եվ այս անգամ էլ Փաշինյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրվեց «էլիտար բունտի» մասին թեզը, թե իբր կառավարության հրաժարականը պահանջում է ոչ թե ժողովուրդը, այլ նախկին իշխանությունները և նրանց հետ կապված շրջանակները, որոնք զրկվել են իրենց նախկին արտոնություններից։ Ու այդ նպատակից է հետևում այն, որ Փաշինյանը փորձում է խուսափել պարտության պատասխանատվությունից և այն միտումնավոր տարածել նաև նախկինների վրա։

Դրա համար էլ վերջինս փորփրել և գտել է 2010 թ.-ի վարչատարածքային բաժանման մի օրենք, թե իբր այդ օրենքով սահմաններն արդեն գծվել են նախկին իշխանությունների օրոք և իրեն մեղադրելու տեղ չկա։ Այլ հարց է, թե ներքին օրենքն ինչ կապ կարող է ունենալ միջպետական համաձայնագրի հետ: Բայց դա էլ նույնիսկ մի կիողմ. չէ՞ որ Փաշինյանի իշխանությունն ուներ բոլոր հնարավորությունները և լիազորությունները այդ օրենքը փոխելու համար։ Չէ՞ որ իրենք այս երկուսուկես տարվա ընթացքում նախկինից եկող բազմաթիվ օրենքներ և օրենսդրական նախաձեռնություններ են փոխել։ Իսկ ինչո՞ւ այդ օրենքը չեն փոխել, եթե այն ձեռք չէր տալիս։ Ու ընդհանրապես, երկիրը կապիտուլ յացիայի հասցնելու համար ինչ-որ օրենք վկայակոչելը աբսուրդի ժանրից է։ Էլիտար շրջանակներին ու նախկիններին մեղադրելու փոխարեն ավելի նախընտրելի կլիներ, որ վերջինս գոնե համարձակություն ունենար արձագանքել Ադրբեջանի նախագահ Ալիևի հոխորտանքներին։

Առնվազն դրանով Փաշինյանը ցույց կտար, որ իշխանությունն արժանապատվություն ունի և երկիր է ներկայացնում։ Քաղաքացիներն էլ կտեսնեին, որ իրենք իշխանություն ունեն, որը քիչ թե շատ կատարում է իր առաքելությունը։ Այնինչ երկրում տոտալ անիշխանություն է, Փաշինյանը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև միակ խնդիրը, որ անթերի կատարում է, անընդմեջ ընդառաջ է գնում հակառակորդի անտրամաբանական պահանջներին, դրա համար էլ իրեն հանրության գիտակից հատվածը մերժում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը
Ամենադիտված