Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ տեղի է ունենում կուլիսների հետևում. ի՞նչ «բոլորովին այլ իրականություն» նկատի ունի Փաշինյանը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

rossaprimavera.ru-ն «Ինչու՞ են Սյունիքում Հայաստանի սահմանը գծում GPS-ով» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս տարածքային պահանջներ է ներկայացրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև բուն Հայաստանի նկատմամբ: Մասնավորապես, նա շատ է հիշատակել Իրևանի (Երևան) խանությունը, Զանգեզուրը և Սևանը: Դիտարկենք ադրբեջանական կողմի տարածքային պահանջը Սյունիքի (Զանգեզուրի) նկատմամբ: Սյունիքի մարզն ընդհանուր առմամբ ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն հատկապես Հայաստանի համար: Այդտեղով է անցնում Իրանի հետ սահմանը, որտեղով Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման դեպքում կարող են առաքվել ապրանքներ:

Չնայած Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, բայց Թուրքիայի և Ադրբեջանի ուժեղ ազդեցությունը Վրաստանի վրա այս սահմանը ծայրաստիճան խոցելի է դարձնում: Դա ցույց է տվել նաև Լեռնային Ղարաբաղի այս տարվա պատերազմը, երբ Վրաստանն անմիջապես արգելափակել էր ռազմական բեռների տարանցումը իր ցամաքային և օդային տարածքներով: Տարբեր տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների և հայտարարությունների ողջ պատմությունը վկայում է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Սյունիքի սեփականության հարցը առանցքային է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: ԽՍՀՄ-ում հանրապետությունների սահմանները գծվել են այն հիմքով, որ բոլորը մի պետության մաս են կազմում, այսինքն՝ սահմանները եղել են բավականին մոտավոր և պայմանական:

ԽՍՀՄ փլուզումից հետո երկրների միջև սահմանազատումները պարզել են, որ դրանք բավականին երկար և բարդ գործընթացներ են, ուստի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները որոշ տեղերում դեռ անգամ որոշված չեն: Օրինակ՝ Վրաստանի և Ադրբեջանի սահմանը գծանշված է ընդամենը 66% -ով, Վրաստանն ու Հայաստանը սահմանազատել են սահմանի մոտ կեսը: Սկզբունքորեն, սահմանազատում չի իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին՝ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում: Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանը ԼՂՀ-ի հետ է եղել, և այն եղել է ամբողջովին թափանցիկ: Ներկայումս այդ հատվածում սահմանազատման ընթացքում պարզվել է, որ սահմանը անցնում է բնակավայրերի մոտով, անգամ միջով և հատում է ռազմավարական կարևոր ճանապարհներ:

Փորձագետները նշում են նաև, որ ոչ միայն տարածաշրջանի բնակավայրերը, այլ նաև երկրի հարավն ու Իրանը կապող տրանսպորտային միջանցքի որոշ հատվածներ հայտնվում են Ադրբեջանի տարածքից գնդակոծությունների վտանգի տակ: Ամենամեծ խնդիրը սահմանի գծանշման շտապողականությունն է: Հաճախ դա տեղի է ունենում պարզապես GPS-ով տեղորոշմամբ ադրբեջանական զինուժի՝ սահմանի ինչ-որ հատվածում հայտնվելու պատճառով, ինչպես դա եղել է Սոթքի հանքում: Սյունիքի մարզի սահմանին հայ զինծառայողները լքում են իրենց դիրքերը դե յուրե Ադրբեջանի տարածքում հայտնվելու պատճառով, չնայած, ըստ եռակողմ հայտարարության պայմանների, կողմերը պետք է մնան իրենց այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին:

Սահմանազատման գործընթացում շտապելը և ոչ թափանցիկությունը բացատրվում է նրանով, որ նույնիսկ տեղական իշխանությունները, որոնց տարածքում կատարվում է սահմանազատումը, որևէ կերպ ներգրավված չեն այդ գործընթացին և դրա մասին տեղեկանում են փաստի արձանագրումից հետո: Հայաստանի իշխանության կողմից ոչ մի հասկանալի բացատրություն չի տրվում, ամեն ինչ տեղի է ունենում կուլիսների հետևում: Դա հանգեցրել է այն փաստին, որ անգամ մարզային և տեղական իշխանություններն են միանում բողոքի ցույցերին և պահանջում կառավարության հրաժարականը: Այնուամենայնիվ, իշխանությունը կարծես թե չի նկատում ո՛չ Սյունիքի մարզի բարձունքներից հայկական զորքերի «լուռ» դուրսբերումը, ո՛չ էլ բնակիչների և տեղական իշխանությունների բողոքները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզում սահմանազատման գործընթացում դիրքերի հանձնումն իրականացվում է սահմանին լարվածությունը թուլացնելու և Սյունիքի մարզի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ըստ նրա խոսքերի, «այս օրերին Սյունիքում հստակեցվում են սահմանները, Հայաստանի զինված ուժերը տեղակայվում են հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դա բերում է փոփոխություններ, ստեղծում որոշակի դժվարություններ և անհարմարություններ, ընդ որում, բերում է հույզերի բորբոքման, գնահատականներ կան, որ այն, ինչ տեղի է ունենում, Սյունիքը հանձնել է, բայց իրականությունը բոլորովին այլ է»: Դժվար է ասել, թե ինչ «բոլորովին այլ իրականություն» նկատի ունի Փաշինյանը, սակայն նրա հայտարարությունները միայն խորացնում են քաոսը և նոր բողոքների տեղիք տալիս: Հավանական է, որ ադրբեջանական կողմը ինչ-որ քարտեզներ է գտել, որոնց վրա սահմանը գծված է մի փոքր այլ կերպ:

Տրամաբանական կլիներ, եթե այդ հարցերը պարզաբանվեին երկկողմ և եռակողմ հանձնաժողովների կողմից ՝ փորձառու մասնագետների պարտադիր ներգրավմամբ: Սակայն հանկարծ պարզվել է, որ ներկայումս Հայաստանում չկա մեկը, որը կարող է արհեստավարժորեն զբաղվել սահմանազատմամբ: Պատկերացրեք, որ չկա: 2020 թվականի ապրիլին լուծարվել է Հայաստանի կադաստրի կոմիտեին կից գործող «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, որը պատասխանատու էր տեղագրական քարտեզների ստեղծման համար և ներգրավված էր Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքներին: Բազմաթիվ փորձագետներ են նշում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի պարտության տարօրինակությունը և Հայաստանի վարչապետին մեղադրում դավաճանության, դիրքերն ու բնակավայրերը հանձնելու մեջ:

Ներկայումս էլ ոչ պակաս տարօրինակություններ կան Սյունիքի մարզի սահմանազատման աշխատանքներում: Իշխանությունը չի հայտարարում որևէ հստակ դիրքորոշում, իսկ տարածքներ հանձնելը բացատրում է անվտանգության պահանջներով: Իրավիճակի պարադոքսն այն է, որ պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը փաստացի հանձնվելուց 40 օր անց էլ դեռ իշխանության մեջ է: Տպավորություն է ստեղծվում, որ բոլոր նրանք, ովքեր պահանջում են նրա հրաժարականը, մեծ հաշվով, չեն ցանկանում վերցնել այդ իշխանությունը: Վարչապետը, կարծես, պատրաստ է անդադար տարածքներ հանձնել արդեն բուն Հայաստանում: Բայց վերնախավն ու հայ ժողովուրդը պատրա՞ստ են դրան: Ի վերջո, եթե ամեն ինչ այդպես շարունակվի, ապա հայերը կարող են մնալ ոչ միայն առանց Ղարաբաղի, այլ նաև առանց Հայաստանի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել
Ամենադիտված