Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 31

ՄՇԱԿՈՒՅԹ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուրախ ու հաջող օր է, որը հարմար է հին ընկերների հետ շփվելու և այն մարդկանց հետ ծանոթանալու համար, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Դուք հաճույքով կկիսվեք ձեր գաղափարներով, շրջապատողներն էլ արագ կյուրացնեն դրանք: Դուք ինքներդ շատ արագ կգործեք և դրա շնորհիվ շատ բան կհասցնեք: Բացի այդ, շատ հարցերում հաջողակ կլինեք, իսկ ինչ-ինչ խնդիրներ իրենք իրենց, առանց ձեր մասնակցության կլուծվեն:

Երեկոն հաճելի անակնկալներով լի լինի: Չի բացառվում՝ իրականանան հին ցանկությունները, նվեր ստանաք հենց այն, ինչի մասին վաղուց էիք երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է ստեղծագործելու համար: Անսովոր մտքեր ու ծրագրեր կհայտնվեն, որոնք շրջապատողներին զարմանալի և ոգեշնչող կթվան: Դուք չեք ուզենա գործել փորձված մեթոդներով, քանի որ ինտուիցիան կհուշի՝ ուզածին կարելի է ավելի հեշտ ու արագ հասնել, պարզապես պետք է հնարամիտ լինել: Հնարավորություն կունենաք նոր բան սովորել, գտնել մարդկանց, որոնք ձեզ հետ կկիսվեն օգտակար փորձով:

Դուք չեք վախենա բաց տեքստով խոսել ձեր ցանկությունների ու զգացմունքների մասին և ճիշտ կվարվեք: Մարդիկ, ովքեր թանկ են ձեզ համար, ճիշտ կհասկանան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին գործեր շատ կլինեն, պետք է շատ արագ գործեք, որպեսզի դրանք ժամանակին ավարտին հասցնեք: Հնարավոր են ծիծաղելի պատահարներ, զվարճալի թյուրիմացություններ, ուրախության համար բազում առիթներ կլինեն: Հավանական են հաճելի անակնկալներ: Որոշ Երկվորյակների անսպասելի ծանոթություններ են սպասվում: Չի բացառվում սիրային հարաբերությունների արագ զարգացումը:

Երեկոն կուրախացնի լավ նորություններով, ինչպես նաև հանդիպումներով, որոնց հույսը չունեիք: Հարմար ժամանակ է կարևոր որոշումներ ընդունելու և ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ օր է, որը հարմար է վաղուց ծրագրված գործերի, հին գաղափարները կյանքի կոչելու համար: Խառնաշփոթ ու շտապողականություն չի լինի, այնպես որ՝ կարող եք ձեզ հարմար ռիթմով գործել, կարևոր քայլերը լավ մտածել և երկար չկենտրոնանալ նրա վրա, ինչն ուշադրության արժանի չէ: Հուզական դաշտը բարենպաստ է, հազիվ թե ինչ-որ բանի վրա բարկանաք ու հուզվեք:

Մտերիմները կուրախացնեն, կկռահեն ձեր գաղտնի ցանկություններն ու ամեն հնարավոր բան կանեն, որ դրանք իրականանան: Մի վախեցեք երազել: Այն, ինչ հիմա անհավանական է թվում, կարող է մոտ ժամանակներս իրականություն դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաճելի օր է: Այն հազիվ թե արդյունավետ լինի, գլխապտույտ հաջողությունների սպասել էլ պետք չէ: Փոխարենը կարող եք սկսած գործերը ավարտին հասցնել, լուծել կենցաղային հարցերը, հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում կարոտում էիք, զբաղվել նրանով, ինչը վաղուց հետաքրքրում է ձեզ:

Երեկոն հրաշալի է հյուրեր ընդունելու կամ մտերիմների համար ոչ մեծ տոն կազմակերպելու համար: Ձեզ կհաջողվի մտքերից մի կողմ վանել վերջին շրջանի բոլոր խնդիրներն ու դժվարությունները և ի սրտե ուրախանալ: Անսպասելի իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնցից վերջին շրջանում լուր չունեիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, փոքրիկ տհաճություններ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Դուք արագ կլուծեք հարցերը, և դա դուր կգա շրջապատողներին: Երբեմն նրանք կդիմեն օգնության ու խորհուրդների խնդրանքով, իսկ դուք կփորձեք ոչ ոքի չմերժել: Բոլորը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հետաքրքիր կլինի: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, հանդիպումներ զարմանալի մարդկանց հետ: Լրիվ նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կանցնեք մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Դուք շատ լավ բաներ կկարողանաք անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Հավանական են հաջող գնումներ, չի բացառվում՝ իրեր ձեռք բերեք, որոնց մասին վաղուց էիք երազում: Մտերիմների համար լավ նվերներ գնելու հնարավորություն կլինի. ինտուիցիան կհուշի՝ ինչով ուրախացնել ձեզ համար թանկ մարդուն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար ու դրական հույզեր է խոստանում: Լրիվ անսպասելի փայլուն գաղափարներ կունենաք, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, զարմանալի իրադարձություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Խոստումնալից ու բարենպաստ օր է: Դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին, որոշումներ կընդունեք, որոնց համար զղջալու կարիք չի լինի: Կարող եք նոր բան սովորել, արժեքավոր փորձ ձեռք բերել, ինչպես նաև համախոհների հետ կիսվել տեղեկատվությամբ, որն ամենայն հավանականությամբ պետք կգա:

Երեկոն հաճելի անակնկալներով, ուշադրության նշաններով լի կլինի: Նշանի շատ ներկայացուցիչներ նվերներ կստանան մարդկանցից, որոնց հետ հարաբերությունները վերջերս լարված էին: Հիմա կարող եք պարզել բոլոր թյուրիմացություններն ու հաշտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ չէ, որ սպասվածի նման կդասավորվի, այդ իսկ պատճառով որոշակի ծրագրերի իրագործում ստիպված եք լինելու հետաձգել: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Դուք գումարին թեթևամտորեն կվերաբերվեք, ավելի շատ կծախսեք, քան կարող եք ձեզ թույլ տալ: Սակայն դա լուրջ հետևանքներ չի ունենա: Շուտով դուք կգտնեք բյուջեն համալրելու ձևը:

Հնարավոր են սիրային անակնկալներ: Որոշ Աղեղնավորներ լրիվ անսպասելի, բայց շատ հաճելի սիրային խոստովանություններ կլսեն: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով լի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
Կարդալ ավելին

Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված